Կիբեռհարձակումներ ռուսաստանյան բանկերի վրա. վնասներ են կրում նաև մեր քաղաքացիները

25.03.2019 17:58
1139

Կասպերսկու լաբորատորիան պարբերաբար ուսումնասիրում է հաքերների վնասակար գործունեությունը, որոնց զոհ են դառնում շատ երկրների բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ:

Ներկայումս ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանում և վաստակած գումարների զգալի մասն այդ երկրի բանկերի միջոցով ուղարկում են ՀՀ-ում ապրող հարազատներին: Մեր Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած փոխանցումները 2019-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 24.4 մլն դոլարով կամ 25.8 %-ով: 2019-ի հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ֆիզիկական անձանց կողմից փոխանցված բոլոր միջոցների ծավալը կազմել է 119 մլն դոլար, այդ թվում՝ 50,7 միլիոնը բաժին է ընկել Ռուսաստանից փոխանցումներին։

Ու քանի որ դրամական փոխանցումների զգալի մասը կատարվում է բանկերի միջոցով, ուստի վերջին շրջանում ռուսաստանյան բանկերի վրա իրականացված կիբեռհարձակումների հանգամանքը խորապես անհանգստացրել է նաև ՀՀ քաղաքացիներին:

Բանկային համակարգերի ու ընկերությունների կիբեռլրտեսության ու անվտանգության հարցերով հակավիրուսային առաջատար փորձագետ Սերգեյ Գոլովանովը մեզ հետ զրույցում անդրադարձավ բանկային ցանցերի ապահովության խնդրին: Նա, մասնավորապես նշեց, որ ռուսաստանյան բանկերի ցանցային համակարգերը գրոհող հաքերներն օգտագործում են կատարելագործված ծրագրային մեթոդներ: Մասնավորապես, Մոսկվայում գրանցվեցին վիրտուալ գողությունների դեպքեր, երբ հանցագործները թալանում էին բանկոմատները: Օրինակ՝ չարագործը մոտենում էր դրանց, հատուկ բանալիով բացում էր բանկոմատը, տեղադրում էր ներսում արհեստավարժ ծրագրավորմամբ ներբեռնված նոութբուք, որն իբր թեստավորում էր բաժանորդներին գումար հատկացնող սարքը: Այնուհետև հանցագործը USB համակարգի միջոցով նոութբուքը միացնում էր նշված սարքին (բանկոմատն այն ընկալում էր որպես սեփական համակարգիչ), փակում էր բանկոմատն ու հեռանում: Հետո հաքերները GPRS-մոդեմի միջոցով հեռակառավարման եղանակով միանում էին նոութբուքին ու կորզում մեծ գումարներ: Մի քանի ժամ անց բանկոմատի անսարքությունը վերացնելու քողի տակ վերադառնում էր ու վերցնում նոութբուքը:

«Այս պատմության մեջ մեզ համար ամենակարևոր խնդիրը նոութբուքի հայտնաբերումն էր, ինչը ստիպեց քրտնաջան աշխատել ու վազվզել այս ու այն կողմ: Ընդհանրապես, երբ մեր հատուկ խմբին կանչում են որևէ բանկ, ուր տեղի է ունեցել խոշոր չափերի գողություն, պարզվում է, որ այդտեղ կա մարդկային գործոն: Աշխատակիցներից մեկը կարող է սեղմել մեկ այլ կոճակ կամ կատարել ոչ ճիշտ հղում»,- նշում է Սերգեյ Գոլովանովը: Հենց բանկը միանում է ինտերնետին, այդ պահից դառնում է խոցելի: Սովորաբար չարագործները մտնում են բանկ և այնտեղ թողնում ինչ-որ իր, որն էլ գործարկում են հեռակառավարման եղանակով: Դա կարող է լինել նոութբուք, կորպորատիպ համակարգչում տեղադրված սարք կամ փոքրիկ կրիչ հիշեցնող իր:

Վերջին շրջանում կիբեռհանցագործությունները դարձել են նպատակամղված և ուղղորդված:

Սերգեյ Գոլովանովի համոզմամբ՝ ՌԴ-ի հաճախակի թիրախավորման հանգամանքն ունի յուրահատուկ դրդապատճառ: Այդ երկրում պահպանվել է բավականին ուժեղ մաթեմատիկական դպրոցը, Ռուսաստանի ՏՏ ոլորտում կան շատ զարգացած մասնագետներ, բայց չնայած հրաշալի մասնագիտական կրթությանը՝ մասնագետները միշտ չէ, որ կարողանում են գտնել բարձր վարձատրությամբ արժանավայել աշխատանք, հետևաբար ընտրում են գումար վաստակելու «այլընտրանքային» միջոցներ:

Կասպերսկու լաբորատորիայի մասնագետները շարունակ հետազոտում են դաշտը, կատարում անհրաժեշտ ուսումնասիրություններ և գտնում հաքերներին հակազդելու և վնասազերծելու մեթոդներ:



armeniasputnik.am

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46