Կրկնակի տոն էր Հարժիսի դպրոցում

10.10.2018 11:41
2094

Ամեն աշակերտ ուսուցչի իր իդեալն ունի: Եվ այդ կերպարը նրա կյանքում փարոսի դեր է կատարում, իսկ արտաբերած յուրաքանչյուր բառն աշակերտի համար աքսիոմա է, ասացվածք, որ նա հաճախ է մտաբերում թե՛ դժվարության, թե՛ ուրախության պահերին: Իսկ  ազատամարտիկ, սակրավոր-հետախույզ Համլետ Մինասյանի անունը կրող Հարժիս գյուղի միջնակարգ դպրոցի սաների համար ուսուցիչն արեւ է, իսկ իրենք ծաղիկներ, ու աշակերտներն ասում են՝ մենք նայում ենք ձեզ այնպես, ինչպես ծաղիկները՝ արեւին:  Եվ նրանք դա ասում են Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ՝ մի քիչ ամաչելով, մի քիչ հուզվելով, չէ՞ որ հեշտ չէ խոստովանել... Եվ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը հանդիսության ժամանակ «խոստովանում» է՝ կրթօջախի մանկավարժներն իրենց կոչման բարձրության վրա են, դրա համար էլ «հանձն է առել   այսօր ողջունելու- շնորհավորելու նրանց»: Ու ավելացնում է՝

- Տարվա մեկ օրը նվիրված է ուսուցչին, սակայն, սիրելի ուսուցիչներ, դուք ձեր աշխատանքային յուրաքանչյուր օրը տոն եք դարձնում աշակերտների համար: Դուք պատվով եք կրում այն խաչը, որ ի վերուստ տրված է ձեզ, այսինքն, դուք ծնվել եք մանկավարժ եւ ոչ թե դարձել եք մանկավարժ: Մեր դպրոցը փառահեղ պատմություն ունի, եւ հիմա  դուք՝ այսօրվա մանկավարժներդ, շարունակում եք գրել այդ պատմության նոր էջերն ու լավ եք գրում:  Դժվար է ձեր գործը, դուք կրթում-դաստիարակում եք մի սերնդի, որը կայացման պրոցեսում է: Ահա այստեղ է, որ ձեր մի խոսքն անգամ կարող է ճակատագրական լինել նրանց կայացման համար: Դուք աշակերտների համար երկրորդ ծնող եք: Աշակերտներն ուսուցիչների հետ ավելի շատ են շփվում, քան՝ ծնողների: Այստեղից էլ պատասխանատվության այն մեծ բեռը, որ դրված է ձեր ուսերին: Եվ պատվով եք կատարում ձեր գործը ու ամեն ինչ անում եք, որ կյանքին տաք զարգացած քաղաքացի:

Մի անգամ Ճապոնիայի վարչապետին հարցնում են՝ ո՞րն է ձեր երկրի աննախադեպ առաջխաղացման գաղտնիքը: Նա պատասխանում է՝ մենք դպրոցական ուսուցչին տվել ենք նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ, կայսրի չափ պաշտամունք: Ես համոզված եմ, Հայաստանում էլ է գալու  այդ ժամանակը եւ ուսուցիչն ընդունվելու-գնահատվելու է այնպես, ինչպես Ճապոնիայում:

Այնուհետեւ դառնալով աշակերտներին՝ կրթօջախի տնօրենն ասում է.

- Սիրելի աշակերտներ, ինչ տալիս են ձեզ ուսուցիչները, անպայման վերդարձրեք:  Անպատասխան չթողնեք նրանց աշխատանքը: Դա կլինի ձեր շնորհակալությունն ուսուցչին:

Ուսուցչի օրվան  նվիրված միջոցառմանը ներկա էին նաեւ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, Որոտան եւ Խոզնավար գյուղերի դպրոցների  տնօրենները, ովքեր նույնպես շնորհավորեցին ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

Ուսուցչի առաքելությունը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում սահմաններ չունի, եւ առաքելության սահմանումը նրանց կողմից վերջնանպատակ ունի: Դրա համար էլ Որոտանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանն ասում է.

- Մենք պետք է հենց դպրոցում պետական մտածողություն սերմանենք աշակերտների մեջ, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո ճիշտ գտնեն իրենց տեղը կյանքում:

Եվ, իհարկե, այդպիսի մտածողություն ունեցող վաղվա մեր քաղաքացիները նոր  տեմպ կհաղորդեն հայոց պետականաշինությանը,  եւ Հայաստանը կդառնա ապրելու-արարելու երկիր, ու ոչ մեկն իր բախտը չի որոնի օտար ափերում:

Ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ յուրօրինակ ձեւով շնորհավորեցին դպրոցականները՝ երգ, պար, ասմունք, հումորային ներկայացումներ… Եվ միջոցառման գեղարվեստական մասը հատուկ շեշտադրություն ուներ՝ փառք ուսուցչին եւ այն նաեւ ինքնախոստովանության  վկայագիր էր նաեւ աշակերտների կողմից՝ ուր էլ լինենք, կկարոտենք ձեզ:

Հարժիսի միջնակարգ դպրոցում ուսուցչի օրվան նվիրված տոնակատարությունը յուրօրինակ շարունակություն ունեցավ. կրթօջախում հյուրընկալորեն իր դռները բացեց նորոգված գրադարանը: Հիմա այդտեղից կարող են օգտվել նաեւ գյուղի բնակիչները, քանի որ  բնակավայրի գրադարանն արդեն միացել է դպրոցի գրադարանին: Այդտեղ գտնվող շուրջ  7000 կտոր գրականությունն աշակերտները տեղափոխել են դպրոցի գրադարան եւ դասավորել գրադարակներում: Այժմ  դպրոցի գրադարանում կա 12000 կտոր գրականություն: Գրադարանի վերանորոգումն իրականացրել են դպրոցի տղամարդ ուսուցիչները՝ այդպես խնայելով վերանորոգման համար նախատեսված գումարը, իսկ  ուսուցչուհիները նրանց ամեն օր ապահովել են իրենց ձեռքերով պատրաստած սննդով: Գրադարանի վերանորոգման գործը հովանավորել են Տաթեւի համայնքապետարանը, համագյուղացի բարերար Ավետ Քոլյանը, Վորլդ Վիժն կազմակերպությունը: Սակայն գրադարանը... Եվ բացը լրացվեց. «Գորիսի զարգացման կենտրոն», «Նոր հորիզոններ» հկ-ների ու «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կոնսորցիումը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Գրադարարանային ծառայությունների որակի բարելավում» ծրագրի շրջանակներում աջակցություն  ցուցաբերեց Հարժիսի դպրոցի գրադարանին. մշակույթի այս օջախին նվիրվեց մեկ համակարգիչ եւ մեկ տեսացրիչ: Այդ ամենը հնարավորություն կտա բարելավելու  գրադարանի տեխնիկական հագեցվածությունը, գրադարարանային  ծառայությունների որակը: Ի դեպ, այս ծրագիրը կաջակցի նաեւ օնլայն գրադարանի մոդելի կիրառմանը,  որում կներգրավվի  նաեւ Հարժիսի դպրոցի գրադարանը:

Գրադարանի կարմիր ժապավենը կտրելու իրավունքը տրվեց դպրոցի գերազանցիկ աշակերտներ Նանե Գրիգորյանին եւ Վահան Գրիգորյանին:

Կոնսորցիումի ներկայացուցիչ Արթուր Վարդազարյանը շնորհավորեց դպրոցի աշակերտական ու մանկավարժական կոլեկտիվներին՝ նման գրադարան ունենալու առթիվ եւ ասաց, որ օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից՝ աշակերտը եւս մեկ հնարավորություն է ստանում դպրոցում հիմնարար ու կայուն գիտելիքներ ստանալու համար: 

Ալվարդ Մեսրոպյան

 

 

 

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35