Կյանքին հրաժեշտ տվեց Ռաֆիկ Հարությունյանը

03.06.2022 12:34
3245

Ծնվել է 1931 թվականին Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի տարրական դպրոցում:

Ստալինյան բռնաճնշումները չշրջանցեցին Հարությունյանների ընտանիքը: Հորը, որպես ՀՅԴ կուսակցության անդամ, աքսորեցին Սիբիր:

Նոր էր ավարտել երրորդ դասարանը, երբ սկսվեց Մեծ հայրենականը: Եղբայրները զորակոչվեցին գործող բանակ: Ընտանիքի հոգսը ծանրացավ Ռաֆիկի եւ մոր փխրուն ուսերին: 1941-ի  հուլիսին նրան հրամանագրեցին Նորաշենիկի կոլվարչության անդամ: Սակայն մոր հոգատարության շնորհիվ դպրոցը չթողեց, ծանր աշխատանքը համատեղում էր ուսման հետ:

Պատերազմն ավարտվեց, ամեն ինչ իր տեղն ընկավ: Առաջին բերկրանքը Ռաֆիկն ապրեց, երբ 1946-ին նրան պարգեւատրեցին մեդալով՝ «За доблестный труд в Великой Отечественной войне 1941-1945 гг.»: 1948-ին կոլվարչության որոշմամբ՝ որպես ակտիվ կոլտնտեսական եւ 7-րդ դասարանն օրինակելի առաջադիմությամբ ավարտած աշակերտ, գործուղվեց Երեւան՝ գյուղմեխանիզացիայի տեխնիկումում սովորելու: 1951 թ.  տեխնիկումի երկրորդ կուրսը չավարտած՝ մեկնեց ժամկետային ծառայության՝ ծառայելու խորհրդային բանակում: 1955-ին զորացրվելուց հետո շարունակեց ուսումը, որը համատեղում էր աշխատանքի հետ Երեւանի էլեկտրալամպերի գործարանում:

Ռաֆիկ Հարությունյանի տարերքը սպորտն էր, շրջապատում նրան առավելապես ճանաչում էին որպես սպորտսմեն, եւ պատահական չէ, որ հրավիրեցին խաղալու այն ժամանակվա «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր ընկերության ֆուտբոլային թիմում: Երկու տարի հետո նշանակեցին  Կապանի սպորտկոմիտեի նախագահ, հեռակա կարգով ընդունվեց եւ ավարտեց Երեւանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը: Ընդունվեց նաեւ Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (հեռակա ուսուցում), բայց ընտանեկան պայմաններից ելնելով՝ թերի թողեց ուսումը: Դարձավ մարզադպրոցի տնտեսական մասի վարիչը, այնուհետեւ՝ տնօրեն, 1970-ին տեղափոխվեց Կապանի թիվ 1 դպրոց, այնուհետեւ՝ թիվ 6 դպրոց:

1991-ին անցավ կենսաթոշակի, սակայն շարունակեց ֆիզկուլտուրա դասավանդել Օխտարի, Շիկահողի, Նորաշենիկի միջնակարգ դպրոցներում (վերջինում նաեւ դպրոցի տնօրեն): Տեղափոխվելով Կապան՝ անցավ հասարակական աշխատանքի՝ Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների խորհրդի նախագահի տեղակալ:

2013-ին ընտրվեց Կապանի տարածաշրջանային վետերանների խորհրդի նախագահ, որի պարտականությունները կատարում է մինչեւ իր կյանքի վերջին օրերը:

Ռաֆիկ Հարությունյանն ընտրվել է քաղաքային եւ շրջանային խորհուրդների պատգամավոր, պարգեւատրվել մեդալներով, պատվոգրերով, ժողկրթության գերազանցիկ էր, եղել է հանրապետության ֆիզկուլտուրայի  եւ սպորտի կոմիտեի եւ նախագահության անդամ, հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ:

Անխոնջ մանկավարժի, շրջապատի հանդեպ հարգանքով լցված անձնավորության հիշատակն անմար կմնա  նրան ճանաչողների սրտերում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10