Կյանքից հեռացել է Արծվանիկ գյուղի տարեգիրը

23.06.2020 12:31
1744

Էդուարդ Մանուչարյան (1926-2020)

Խոսք հիշատակի

Վախճանվել է վաստակաշատ մանկավարժ, հայրենի եզերքին նվիրված երկու գրքի հեղինակ, Արծվանիկ համայնքի հայրենագիտական թանգարանի հիմնադիր Էդուարդ Մանուչարյանը։

Գիտակցական ողջ կյանքը բնօրրանում` Արծվանիկում է անցկացրել։ Քաղաքային թոհուբոհից հեռու տասնամյակներ ի վեր զբաղվել է հարազատ գյուղի դեռահասների կրթության ու դաստիարակության գործով։

Ծննդավայրում միջնակարգ կրթություն ստանալուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ։ Դա 1945 թվականին էր։ Ծառայել է տարբեր զորամասերում (89-րդ հրաձգային գունդ, Սեւծովյան նավատորմի առափնյա պաշտպանության զորամաս)։ Զորացրվելուց հետո վերադարձել է ծննդավայր, եւ նրա հետագա գործունեությունը կապված է եղել մի ոլորտի` մանկավարժության հետ։ Հայրենի գյուղի դպրոցում աշխատել է զինղեկ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, հետո բարձրագույն կրթություն ստացել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Բուհն ավարտելուց հետո նշանակվել է Կաղնուտ գյուղի ութամյա դպրոցի տնօրեն, այնուհետեւ` երկու տասնամյակից ավելի հայրենի գյուղի դպրոցի ուսմասվար։ 1982-88 թթ. ղեկավարել է հայրենի գյուղի կրթօջախը, կենսաթոշակի անցնելուց հետո շարունակել է դասավանդել որպես պատմության ուսուցիչ` մինչեւ 1995 թ.։

Էդուարդ Մանուչարյանը հոգին ավանդեց հունիսի 22-ին` Մեծ հայրենականի սկսվելու օրը։ Նախախնամության մատը խառն է, թե` ոչ, դժվար է ասել, բայց անմեկնելի խորհուրդ կա այն բանում, որ իր կյանքի նպատակներից մեկը համարեց հայրենի գյուղի երկրորդ աշխարհամարտի մասնակիցների մասին նյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ հավաքել, որոնք ամփոփվեցին մի գրքի մեջ` «Հերոսացած արծվանիկցիներ» խորագրով։ Ի դեպ գրքի երկրորդ մասը նվիրված է արծվանիկցիների` Արցախյան գոյամարտի մասնակցությանը։ Դյուրին չէր նման գործ ձեռնարկելը, մանավանդ որ երկրորդ աշխարհամարտի արծվանիկցի մասնակիցներն արդեն հրաժեշտ էին տվել երկրային կյանքին։ Բայց Մանուչարյանն իր հոգու պարտքը համարեց սկսած գործն ավարտին հասցնել` հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում ընկածների հիշատակին եւ գիրքն անվճար բաժանել համագյուղացիներին, ցանկացողներին, նախեւառաջ` զոհված զինվորների ընտանիքներին։

Մինչ այդ նրա հեղինակությամբ լույս էր տեսել «Արծվանիկ (ճանաչիր քո գյուղը, նրա մարդկանց)» գիրքը, որում արտացոլված է իր ծննդավայրի պատմությունը` վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը, ընդարձակ անդրադարձ կա նշանավոր արծվանիկցիների գործունեությանը, ներկայացված են գյուղի երեւելի գերդաստանների տոհմածառերը։ Միշտ այն համոզումն է ունեցել, որ յուրաքանչյուր արծվանիկցի պետք է ճանաչի իր ծննդավայրը, իմանա նրա հարուստ պատմությունը, ապա շարունակի լրացնել տոհմածառը` ի պահ տալով գալիք սերնդին։

Տակավին 1960 թվականից ի վեր նա ժողովել է հնագիտական արժեք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր, աշխատանքային գործիքներ եւ հիմնադրել թանգարան` դրանք փրկելով անդառնալի կորստից։ Ավելորդ է ասել, որ իր հեղինակած գործերով եւ հիմնադրած թանգարանով Էդուարդ Մանուչարյանը Արծվանիկին վերադարձրեց նրա պատմական հիշողությունը։ Առանց վերապահումի կարելի է ասել, որ նրա հեղինակած գրքերը սկզբնաղբյուր կարող են ծառայել հետագա սերնդի ուսումնասիրողների համար։

Էդուարդ Մանուչարյանի կորուստն անչափելի է նրանով, որ առկախ է մնում հարցը, թե նրանից հետո կգտնվի՞ մեկը, որ  նույն ջանասիրությամբ կշարունակի շարադրել Արծվանիկ գյուղի տարեգրությունը…

Մանկավարժ տիկնոջ` Ամալյա Մովսիսյանի հետ բարեպաշտ օջախ էին ստեղծել, ունեցել հինգ զավակ, որդիները` Արարատն ու Աշոտը, մերօրյա պատերազմի ակտիվ մասնակիցներ, Արարատը` «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ։

Խաղաղություն հոգուդ` պատվական մարդ, ընտանիքի օրինակելի հայր, վաստակաշատ մանկավարժ, հայրենի գյուղի տարեգիր Էդուարդ Մանուչարյան։

Ձեր մարդ տեսակի լավագույն հատկանիշներն անմար կմնան քո բյուրավոր աշակերտների, բոլոր ճանաչողների գործերում եւ հուշերում։

 

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40