Լրանում է հայ մեծանուն գրող Ակսել Բակունցի 125-ամյակը

05.04.2024 14:58
540

Հոբելյանի կապակցությամբ «Սյունյաց երկիր»-ը զրուցել է մեծ գրողի՝ Գորիսում գտնվող տուն-թանգարանի վարիչ, արձակագիր Վարդան Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, մեր ընթերցողներին ներկայացրեք, խնդրեմ, Ակսել Բակունցի տուն-թանգարանի համառոտ պատմությունը։

Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1969 թվականին՝ նրա 70-ամյակին ընդառաջ, որպես հարգանքի տուրք մեծանուն հայազգի գրողին, իսկ իր դռներն այցելուների առաջ բացել է 1970-ին։ Հենց սկզբից չափազանց պատասխանատու այդ գործը վստահվել է երիտասարդ բանասեր Քաջիկ Միքայելյանին, ում երկարամյա ու շնորհակալ աշխատանքի շնորհիվ ձևավորվել է թանգարանը։ 1976 թվականին այն դարձել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ: Բակունցն այս տանը բնակվել է իր կյանքի առաջին տասը տարիներին՝ կյանքի հետագա շրջանում կրկին վերադառնալով այնտեղ (ավելի կոնկրետ՝ 1923-26 թթ): Նրա մեկնելուց հետո ծնողները շարունակել են ապրել այդ տանը: Գրողի 90-ամյակի կապակցությամբ թանգարանը փոխակերպվել է հուշահամալիրի, որն աչքի է ընկնում իր լայնարձակ բակով, խաչքար-ցայտաղբյուրով (վերջինս կառուցվել է ավելի ուշ՝ գրողի 105-ամյակի կապակցությամբ), պարտեզով և մրգատու ծառերով, որոնց շնորհիվ պահպանվում է շենքի նախնական արտաքին տեսքը (2014-ին էլ, գրողի հարյուր տասնհինգ ամյակի կապակցությամբ, թանգարանի՝ փողոցի կողմից պատի տակ տեղադրվել է նրա հուշարձանը):

Թանգարանի նպատակն է՝ պահպանել գրողի անձնական իրերը և ստեղծագործությունները, ներկայացնել դրանք նաև ապագա սերունդներին: Ի դեպ, նշենք, որ ցուցանմուշների մեջ է նաև Մարտիրոս Սարյանի վրձնած՝ Բակունցի մոր դիմանկարը։ Այստեղ է գտնվում նաև Մարիամ Ասլամազյանի «Բակունցը մոր հետ» կտավը։ Տուն-թանգարանը հնարավորություն է ընձեռում մոտիկից ծանոթանալ Ակսել Բակունցի կյանքին, ինչպես նաև նրա ընտանիքի, ընկերների ու նրա գրական հերոսների վերաբերյալ տեղեկատվությանը: 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին կառուցված գողտրիկ այս տունը, որի փայտե դռնից բացվում է գեղատեսիլ բակը, կարծես մի այլ աշխարհ է տանում: Այն պահպանել է իր նախնական տեսքը (չնայած նոր ստեղծված ծառաքանդակների և ձևավորված մշտադալար թփերի համադրությանը), որով աչքի էր ընկնում դեռևս այն տարիներից, երբ Բակունցն էր բնակվում այստեղ: Թանգարանի գրավչությունը մասամբ պարզության մեջ է ամփոփված. կառույցի ճարտարապետությունն ու դիզայնը այցելուներին մտովի տեղափոխում են 19-րդ դարի կեսերը:

Խոսենք թանգարանի առաքելության և տեսլականի մասին։

Բակունցի տուն-թանգարանի առաքելությունը կայանում է մեծ գրողի կյանքի ու գրական ժառանգության հանրայնացման, տան և անձնական իրերի անկորուստ պահպանման, հիշատակի հուշարձանացման շարունակականության ապահովման, ինչպես նաև ազգագրական իմաստով տեղի մշակութային ժառանգությունը հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնելու և նրանց հոգևոր իմաստով հարստացնելու ու ոգեշնչելու մեջ:

Մեր տեսլականն արվեստի և գրականության նկատմամբ սիրո սերմանման միջոցով ազգայինը, գեղեցիկն ու համամարդկայինն արժևորելն է, մարդկանց մոտ գեղագիտական ճաշակի ձևավորումն ու արմատավորումը որպես իրողություն տեսնելն է, հեղինակավոր, առաջատար մարզային թանգարանի իրողությունն է՝ հանրության հոգևոր հարստացման, կրթական փորձառությունների և հետազոտությունների հնարավորությունների ապահովման համար:

 Մեր տեսլականում է նաև գիտամշակութային օջախը կրթադաստիարակչական նպատակներին հնարավորինս ծառայեցնելու նպատակով գիտակրթական կենտրոնի փոխակերպումը:

Ռազմավարական նպատակների մասին. կա՞ն այդպիսիք։

Թանգարանն առանձնացրել է ռազմավարական զարգացման և աճի մի քանի հիմնական ուղղություն։

Հավաքածուների կառավարում թանգարանն առանցքային դերակատարում ունի Ակսել Բակունցի և նրա ընտանիքի հետ կապված արխիվային նյութերի ու առարկաների պահպանման և դրանց անվտանգության ապահովման գործում: Այս տեսանկյունից կարևոր է, որ թանգարանը պահպանի հավաքածուների կառավարման բարձր մակարդակ՝ դրանց անխաթար պահպանումն ապահովելու համար: Քանի որ թանգարանը ներկայումս հիմնական ցուցադրությանն ավելացված փոքրաթիվ նոր առարկաներ էլ ունի, կմշակվեն և կստանդարտացվեն հավաքածուի համար առարկաների ձեռքբերման, ցուցադրման և մեկնաբանման նոր մոդելներ:

Մինչև 2026 թվականը թանգարանը կունենա հավաքածուի յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ թվայնացված տեղեկատվություն և այդ տեղեկատվությունը կտրամադրի ազգային հավաքածուների խոշոր ու կենտրոնացված կերպով հասանելի տվյալների բազային:

Ցուցադրության բարելավում...

Հաշվի առնելով Բակունցի սերը բանասացության և գրականության նկատմամբ՝ այցելուներին գրավելու նպատակով թանգարանն ապավինում է պատմություններ ներկայացնելու և բանասացության ներուժին՝ ներկայացնելով այցելուներին Ակսել Բակունցի աշխարհը, բանասացության ավանդույթը հայոց պատմության և մշակույթի մեջ:

Այսպիսով, թանգարանը նախաձեռնելու է ցուցադրման արդյունավետ մեթոդներով և համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացվող ցուցադրությունների օգնությամբ այդ պատմությունները տեղացի և արտասահմանցի այցելուներին ներկայացնելու նորանոր եղանակներ, որոնք մշակման փուլում են։ Մտադիր ենք մշակել բացատրական նյութեր՝ ներառյալ՝ ցուցասրահի ուղեցույցներ և առարկաների պիտակներ՝ այցելուներին Բակունցի կյանքի ու հավաքածուների վերաբերյալ ավելի խոր պատկերացում հաղորդելու նպատակով: Կշարունակվեն կազմակերպվել ավանդական դարձած կարևոր միջոցառումներն ու ժամանակավոր ցուցադրությունները:

Մարքեթինգ և գործունեության ընդլայնում...

Թանգարանը կընդլայնի իր գործունեության շրջանակը՝ նոր թվային նախաձեռնությունների միջոցով՝ ավելի շատ այցելուներ ներգրավելու, ավելի մեծ ազդեցություն գործելու և իր հեղինակությունն ամրապնդելու նպատակով:

Սոցիալական ցանցերի միջոցով և տեղում անցկացվող արշավներն առանցքային նշանակություն ունեն հանրության շրջանում թանգարանի, նրա ծրագրերի և կրթական նախագծերի, հետազոտություններով զբաղվող հանրության համար, նրա ունեցած արժեքի, Ակսել Բակունցի ստեղծագործությունների պաշտպանությանը և պահպանմանն ուղղված աշխատանքի, գրողների նոր սերնդին ոգեշնչելու և շատ այլ հարցերի մասին հանրության իրազեկությունը բարձրացնելու հարցում: Այդ արշավները կենտրոնանալու են տեղական համայնքի, Հայաստանի այլ վայրերում բնակվող լսարանի և արտասահմանցի այցելուների վրա: Թանգարանի մասին իրազեկվածության ավելի բարձր մակարդակը կհանգեցնի այցելությունների թվի աճին, որը թանգարանը համակարգված կերպով վերահսկելու է:

Պիտի նշեմ, որ քովիդի, ինչպես նաև, բնականաբար, ռազմաքաղաքական խիստ անբարենպաստ իրավիճակի բացասական ազդեցությունն իր վրա կրեց նաև թանգարանը՝ արձանագրեցինք այցելուների թվի նվազում, բայց, կարծում եմ, սա ժամանակավոր դժվարություն է։

Ու թանգարանն իր ներդրումը կունենա արվեստի և գրականության տված ամենայն լուսավորը կյանքի կոչելու գործում՝ ի բարօրություն ողջ մարդկության՝ յուրաքանչյուր ծրագրի և գործունեության մեջ դրսևորելով լսարանակենտրոն, այցելուակենտրոն մոտեցում: Այն նաև կջանա ավելի ընդլայնել և բազմազանեցնել իր լսարանը տեղական համայնքում, մարզում և, առհասարակ, աշխարհում՝ ամենամյա ֆիզիկական և վիրտուալ (սոցիալական մեդիայի միջոցով) այցելությունները, շփումները խթանելու նպատակով:

Վերոթվարկյալ ռազմավարական նպատակներին հասնելու համար թանգարանին անհրաժեշտ են որոշակի ռեսուրսներ՝ ֆինանսական և մարդկային։

Ծրագրում ենք թվայնացնել մեր մուլտիմեդիոն արխիվը և այն հանրությանը հասանելի դարձնել առցանց: Կունենանք նաև հավաքածուի յուրաքանչյուր ցուցանմուշի համար նախատեսված թվայնացված անձնագրեր:

Իսկ եթե անդրադառնանք հասարակայնության հետ կապերին ու մարքեթինգին...

Թանգարանը կօգտագործի Ակսել Բակունցի գրական ժառանգությունը` թանգարանի և Սյունիքի մարզի առաջխաղացմանը նպաստելու ու իր հավաքածուների մասին իրազեկվածության մակարդակը, դրանց տեսանելիությունը բարձրացնելու համար՝ նպատակ ունենալով կրկնապատկել այցելությունների քանակը մինչև 2026 թվականը՝ մարքեթինգային արշավների, ցուցադրության բարելավման և այցելուների ներգրավման նոր ծրագրերի շնորհիվ:

Նոր այցելուների ներգրավման, գործունեության ընդլայնման ծրագրեր ունե՞ք։

Այո, մտադիր ենք իրականացնել դպրոցականների, ինչպես նաև մեծահասակների (տեղացիների ու զբոսաշրջիկների) համար նախատեսված 2-3 ծրագիր, որոնք միտված են խթանել Ակսել Բակունցի գրական ժառանգության տարածումը, ինչպես նաև՝ գրողի գյուղատնտեսական գործունեության լուսաբանումը:

Նշված նպատակներին հասնելու համար Ա. Բակունցի տուն-թանգարանի առջև, որպես թիվ մեկ մարտահրավեր, կանգնած է գործունակ աշխատակազմ ունենալու օրախնդիր հրամայականը: Անհրաժեշտ է իրականացնել հաստիքակազմի բովանդակային վերանայում՝ նոր մասնագետների ներգրավմամբ: Օրինակ, թանգարանին անհրաժեշտ են կրթական ծրագրերի, անգլերենի և համակարգչային մասնագետներ:

Կցանկանայի ավելացնել նաև՝ հայ արձակի մեծ վարպետը ցայսօր մայրաքաղաքում չունի հուշարձան, ինչն, այսպես ասենք, արդար չէ։

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25