Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ

20.01.2021 10:24
1541

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 19-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան - Զանգեր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ջրատարում. տուժածներ չկան։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան - Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12 ավտոմեքենա բախվել է և մեկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա մոտ 30 մ սահել ձորը. երթևեկությունը երկկողմանի փակվել է:

Հրշեջ-փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով արգելափակումից դուրս են բերել 20 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա. երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։

Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Մ-2 ավտոճանապարհի Երևան - Մեղրի հատվածի 165-րդ կմ-ին գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել է հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետ։

Այնուհետև հրշեջ-փրկարարները ևս 4 քաղաքացու տեղափոխել են հենակետ՝ գիշերակացի։

 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27