Մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների 2 տարի ծառայությունը կարող է կրճատվել. Դավիթ Տոնոյան

21.03.2019 16:15
1107

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ի մի շարք պատգամավորների ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում է մեկ տարին չլրացած զինծառայողները չեն կարող ներգրավվել մարտական հերթապահության:

ԲՀԿ պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփխության արդյունքում մարտական հերթապահության մեջ կընդգրկվեն մարտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող զինծառայողները, ինչը կպաստի մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստների նվազեցմանը եւ կնպաստի սահմանի պահպանման հուսալիության բարձրացմանը։ Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողն էլ իր մարտական պատրաստվածությունը բարձրացնելու բավարար ժամանակ եւ հնարավորություն կունենա՝ հետագայում մարտական առաջադրանքներն էլ ավելի բարձր մակարդակով կատարելու համար։

Օրինագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ Կառավարությունն առաջարկում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավ¬ի¬ճակի մասին» օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ հետեւյալ հիմնա¬վոր¬մամբ.

«ՀՀ զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում ՀՀ Պնախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության եւ զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման եւ գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար:

Այսինքն, որեւէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ: Նույն սկզբունքը գործում է նաեւ «Ես եմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման եւ իրականացման գործընթացում:

Ներկայացված նախագծի համաձայն վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) եւս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում (ծրագրի կրկնողություն), ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի,  եւ թե մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:

Բացի դրանից, նախագծում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է բացառություն, համաձայն որի համապատասխան զինծառայողը կարող է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, եթե նման ցանկություն է հայտնել: Արդյունքում կարող է ստացվել իրավիճակ, երբ մինչեւ սահմանված ժամկետի լրանալը, զինծառայողն իրավունք կունենա իր ցանկությամբ ներգրավվել մարտական հերթապահության, ինչը բացառված է վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) չանցած լինելու դեպքում:

Հայտնում ենք նաեւ, որ նախագծի ընդունման արդյունքում պետք է  համապատասխան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ուսումնական փուլերը եւ մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները»:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամյսա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը:

irakanum.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34