Մարզերում վիճակը վատ է, ունենք ներքին միգրացիա․ ՀՀ վարչապետի խորհրդական

31.10.2018 23:34
1254

ԱՎԾ-ն հրապարակել է 2018թ. սեպտեմբերի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, նկատելի է որոշակի ցուցանիշների անկում: «Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու է դանդաղում տնտեսական աճի տեմպը՝ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը նշեց. «Սեպտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է 0,2 տոկոս, այսինքն՝ սեպտեմբերին տնտեսական աճ չունենք: Հիմնական խնդիրը գյուղատնտեսության ոլորտում առկա մոտ 18 տոկոս անկումն է: Գյուղատնտեսության ոլորտի անկումը բերել է զրոյական ցուցանիշի: Սակայն տնտեսության ակտիվ ցուցանիշը տնտեսության և հասարակության բարեկեցության վրա լուրջ ազդեցություն չունի: Տարեկան կտրվածքով մոտ 4 տոկոս աճ կգրանցվի»:

Վարչապետի խորհրդականի խոսքով՝ եկամուտների բևեռացումը վերջին տասնամյակում խորացել է, ամենաբարձր եկամուտ ստացող 10 տոկոս բնակչությունը ամենացածր եկամուտ ստացող բնակչությունից 18 անգամ ավել եկամուտ է ստանում, տասը տարի առաջ այդ ցուցանիշը 13-14 տոկոս էր. սա նաև նշանակում է, որ տնտեսական աճը եկամուտ է ապահավում փոքր թվով մարդկանց համար, մինչև այժմ էլ ավելի ապահով էին:

«Եկամուտների առումով ամենահարուստ մարզը Սյունքին է, որտեղ միջին եկամուտը կազմում է 87 հազար դրամ, իսկ Շիրակի և Լոռու մարզերում այդ ցուցանիշը 3 անգամ ցածր է: Համայնքներն անհամաչափ են զարգացած: Կառավարությունը լուրջ անելիքներ ունի, որպեսզի տարածքները հնարավորինս համաչափ զարգանան: Մարզերում վիճակը վատ է, ունենք ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին միգրացիա»,- նշեց Մ. Առաքելյանը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է արվի, որ մարզերի բնակիչները ցանկություն ունենան մնալու իրենց մարզում:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40