Մասնաճյուղի ղեկավարը հանդես եկավ հաշվետվությամբ

23.11.2015 11:21
1682

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, հանքարդյունաբերության ձեռնարկության ներկայացուցիչներ, Կապանի N2 եւ 9 ավագ դպրոցների տնօրենները, գիտխորհրդի կազմի մեջ մտնող ուսանողներ, հրավիրված անձինք: Մինչեւ նիստը սկսվելը հյուրերը, որոնց թվում նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, այցելեցին մասնաճյուղի նորաբաց լաբորատորիաներ, որտեղ նրանք հաղորդակից եղան ձեռք բերված նորագույն տեխնիկայի՝ գործնական կիրառման եղանակներին: Լաբորատորիաներ, որտեղ ոչ միայն կիրականացվի ուսումնական գործընթացը, այլեւ գիտահետազոտական աշխատանքներ կկատարվեն:

Մասնաճյուղի գիտական գրադարանում մոտ կես ժամ տեւած զեկուցման մեջ մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ներկայացրեց մասնաճյուղի գործունեության ուղղությունների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ զարգացման միտումները: Մասնաճյուղը որդեգրել է զարգացման 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիր, եւ ներկայացված հաշվետվությունն ըստ ամենայնի արտացոլում էր քառամյա այդ ծրագրի երրորդ տարվա արդյունքները: Նախապես նշվեց, որ 2015թ. օգոստոսից մասնաճյուղը գործունեությունն իրականացնում է անվանափոխված նոր կարգավիճակով, իսկ հաշվետվության կազմմանը նախորդել են մասնաճյուղի ֆակուլտետների քննարկումները, որոնք արտացոլվել են զեկուցման մեջ:

Անդրադառնալով բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանն առնչվող տվյալներին՝ բանախոսը նշեց, որ զգալի աշխատանք է կատարվել 2013-2014 ուստարվանից սկզբնավորված քոլեջ-բուհ կապի ամրապնդման եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների՝ մասնաճյուղ անցումն ապահովելու համար. կատարված աշխատանքի շնորհիվ 2015 թվականին մասնաճյուղի երկրորդ կուրս է ընդունվել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ութ շրջանավարտ:

Ինչ վերաբերում է ուսանողական համակազմին՝ 2014-15 ուստարում մասնաճյուղն ուներ 425 ուսանող (56 անվճար եւ 369 վճարովի համակարգում, իսկ 2015-16 ուստարում՝ 448 ուսանող): Մասնաճյուղը 2014-15 ուստարում բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման շրջանավարտ չի ունեցել, քանզի 12-ամյա կրթական համակարգի անցման պատճառով դպրոցները շրջանավարտ չեն տվել: Հեռակա ուսուցման մասնաճյուղի 47 շրջանավարտից հինգը ուսումը շարունակում է մագիստրատուրայում: Միջին մասնագիտական կրթական ծրագրով ինը շրջանավարտից երկուսը բակալավրի կրթական ծրագրով ուսումը շարունակում է մասնաճյուղում: 2014-15 ուստարում ուսանողների միջին տարեկան առաջադիմությունը կազմել է 72,4 տոկոս, գերազանց առաջադիմություն են ցուցաբերել բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 11 եւ հեռակա ուսուցման երեք ուսանող:

Բանախոսի փոխանցմամբ՝ անցած ուստարում առաջընթաց է գրանցվել գիտական աստիճաններ եւ կոչումներ ստանալու առումով. դասախոսներից մեկը պաշտպանել է դոկտորական, մեկը՝ թեկնածուական ատենախոսություն, եւս մի հոգի ստացել է դոցենտի կոչում: Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը հետեւյալ պատկերն է ներկայացնում. բուհի հիմնական կազմի 38,2 լրիվ կազմի 29,5 տոկոսն ունի գիտական աստիճան, հիմնական դասախոսական կազմում ընդգրկված է 34, լրիվ դասախոսական կազմում՝ 53 դասախոս, որից ինը՝ ժամավճարային հիմունքներով: Մասնաճյուղի դասախոսական հիմնական կազմի միջին տարիքը 47,4 տարի է: Թվական տվյալների թվարկմանն հետեւեց եզրահանգումը. առկա դասախոսական ներուժը բավարարում է ուսուցանվող մասնագիտություններով դասավանդման անհրաժեշտ որակ ապահովելու համար:

Մասնաճյուղի ձեռքբերումների շարքում նշվեց տեղեկատվական ռեսուրսների մատչելիության ընդլայնման եւ դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվածը: 2014-15 ուստարում մասնաճյուղի երկրորդ ուսումնական մասնաշենքում ստեղծվել է հեռաուսուցման լսարան (սարքավորումների արժեքը՝ 2 մլն 920 հազար դրամ), իսկ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում երրորդ ուսումնական մասնաշենքում ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղվածությամբ Մոբայլ լուծումների եւ տարածաշրջանի դպրոցականների համար ինժեներական լաբորատորիաները: ՀԱՊՀ աջակցությամբ մասնաճյուղը հնարավորություն ունի օգտվելու համաշխարհային գրադարանային մի շարք ռեսուրսներից:

2014-15 ուստարում մասնաճյուղի գիտահետազոտական գործունեության մասին խոսելով՝ Լ.Պետրոսյանը նշեց, որ ստեղծվել է մեկ ուսումնագիտական լաբորատորիա, իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կողմից ֆինանսավորվող մեկ տնտպայմանագրային նախագիծ, կազմակերպվել է մեկ գիտական գործուղում, հաշվետու ժամանակաշրջանում հրատարակվել է մասնաճյուղի աշխատակիցների 14 գիտական հոդված, գիտաժողովներում զեկուցվել է հինգ գիտական աշխատանք: Մասնաճյուղի երեք աշխատակից հայցորդ է, ատենախոսություն է պաշտպանել երկու աշխատակից:

Սյունիքի մարզպետն իր ամփոփիչ խոսքում այն միտքը հայտնեց, որ Կապանը, լինելով հանքարդյունաբերական խոշոր կենտրոն, իր կողքին անհրաժեշտաբար պիտի ունենար այնպիսի մի գիտական կենտրոն, որպիսին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղն է: Մարզպետը նաեւ մտահոգություն հայտնեց, որ տարածաշրջանի շրջանավարտները, հազարից ավելի, սովորում են մայրաքաղաքի բուհերում, եւ նրանց մի մասն այլեւս իր բնօրրան չի վերադառնում, իսկ ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ քչերն են դիմում: Նա նաեւ նշեց, որ մասնաճյուղի դասախոսների վերապատրաստման եւ միջազգային փորձի պակասի խնդիրներ կան: «Համոզված եմ, որ եվրոպական ցանկացած բուհ պատրաստ է մեզ հետ համագործակցության պայմանագիր ստորագրել, եւ պատրաստ եմ դրան նպաստել: Պատրաստ եմ օրվա 24 ժամը ծառայել այս բուհին, մեր ուսանողների մի ստվար մասը պահելու մեր տարածաշրջանում, ամեն ինչ պիտի ձեռնարկենք, որ այսօր Սյունիքը չդատարկվի: Մենք ունենք լուրջ ուսումնասիրություններ. մայրաքաղաքի բուհերում սովորող սյունեցի 1000 ուսանողից 10-15 տոկոսն է վերադառնում: Կարծում եմ՝ երեւույթը մյուս մարզերին էլ է բնորոշ: Այդ կապակցությամբ դիմել ենք հանրապետության կառավարությանը, որ բուհերի ընդունելության պետպատվերով տեղերի զգալի մասը հատկացնեն Տավուշին, Սյունիքին: Պետպատվերի հաշվին մարզի բուհերում ուսանողների թիվը էականորեն կավելանա, դրանում երկու կարծիք լինել չի կարող», - ասաց մարզպետը եւ հավելեց, որ հունվարի 1-ից պատրաստ է մասնաճյուղի երկու լավագույն ուսանողի Բակունցի անվան կրթաթոշակ տրամադրել եւ հովանավորել մեկ դասախոսի բոլոր գիտական հոդվածների տպագրությունը:

Ելույթի հնարավորություն տրվեց նաեւ մասնաճյուղի ամբիոնների վարիչներին, հրավիրված անձանց:

Մասնաճյուղի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Բալասանյանը, ով, ի դեպ, այս տարում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել, անդրադարձել է մասնաճյուղի ֆինանսական կացության խնդրին, մանավանդ ուսանողների կրթական մակարդակին, ուսման որակին. «Պատկերը հետեւյալն է. եթե Երեւանում նորմալ սովորում է ուսանողների հինգ տոկոսը, մեզանում տասը տոկոսն է, մնացածը «բալաստ» է, - ասած նա եւ ավելացրեց, որ նման տխուր վիճակը դպրոցից է գալիս, - մեզ մոտ սովորելու են գալիս չսովորած, եւ նրանց սովորել ստիպելը չափազանց դժվար է: Ունենք գրավիչ լաբորատորիաներ, որակյալ դասագրքեր, մնում է միայն կարդալ, ինչը չեն անում: Արտասահմանում նման խնդիրը դյուրին է լուծվում, ուսանողին դուրս են թողնում, մեզանում նման բան չկա: Չսովորող ուսանողը պիտի մնա նույն կուրսում, այ, դա պրակտիկայի մեջ պիտի մտցնել»: Բանախոսը ստեղծված վիճակին լուծում տալու համար հրավիրեց նիստին ներկա դպրոցների տնօրենների ուշադրությունը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

«Գիտեմ՝ ինչպիսի դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները». Մարալ Նաջարյան

09.10.2024 19:47

Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ

09.10.2024 19:26

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՅՑԸ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

09.10.2024 16:46

Քաջարանում կանցկացվեն հայ-հնդկական մշակութային օրեր

09.10.2024 15:27

Հետաձգվել է Ագարակ քաղաքի 75-ամյակի առթիվ բոլոր միջոցառումները

09.10.2024 15:16

Մատենադարանը տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար․ Վասիլիս Մարագոս

09.10.2024 15:04

Բայդենը և Նեթանյահուն այսօր հեռախոսզրույցով քննարկելու են Իրանին հարվածելու ծրագրերը, հայտնում է Times of Israel-ը

09.10.2024 14:56

Քարահունջում շարունակվում են ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները

09.10.2024 14:42

Այգեգործության դասընթաց Սյունիքում

09.10.2024 14:37

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ». Օվերչուկ

09.10.2024 12:12

Մարզաշխարհի նվիրյալը

09.10.2024 11:55

2025-ի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը

09.10.2024 11:40