Մեղրի քաղաքն ու շրջանը` նոր սպառնալիքների դեմ հանդիման

20.07.2013 23:19
4166

Հուլիսի 17-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն  աշխատում էր Մեղրիում: Օրախնդիր մի քանի հարցեր պարզաբանելու համար հանդիպեցինք նաեւ Մեղրու համայնքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ:

- Պարո՛ն Հովհաննիսյան, քիչ առաջ Տաշտուն գյուղում էինք: Չնայած մայրաքաղաքային մի քանի լրատվամիջոց վերջին օրերին գրել էին, որ Տաշտունում հանքարդյունաբերական նոր ձեռնարկության կառուցման աշխատանքները դադարեցվել են, բայց պարզվեց, որ ստում են` մեղմ ասած: Այնտեղ շատ թափով ընթանում են աշխատանքներ` մոտ 20 շինարարի մասնակցությամբ: Գյուղի ճանապարհին էլ տեսանք, թե ինչպես է այդ աշխատանքների արդյունքում առաջացած հողային զանգվածը (կասկածելի բաղադրությամբ) թափվում Տաշտուն գետ, որն էլ Մեղրի գետի վտակն է: Ձեր կարծիքը:

- Մոտ 2400 մեղրեցի (համայնքի հասուն բնակչության գրեթե 90 տոկոսը) գրավոր փաստաթղթի տակ իր ստորագրությունն է դրել, որով պահանջել է կասեցնել այդ աշխատանքը: Իմ կարծիքը լիովին համահունչ է մեղրեցիների կարծիքին: Մեր դիրոքորոշումը հասցրել ենք մինչեւ ՀՀ նախագահ: Բայց, եթե աշխատանքները մինչեւ հիմա չեն դադարեցվել, ապա նշանակում է, որ  մեղրեցիների դիրքրորոշումն անտեսված է: Բնականաբար, մենք կշարունակենք չլռել: Ինչպե՞ս կարող ենք լռել, երբ դա նոր մարտահրավեր է` նետված մեղրեցիներին` մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգով: Մենք, միաժամանակ, մասնագիտական տեղեկանք ենք պահանջում, որում արտացոլված կլինի մեզ մտահոգող հարցերի պատասխանը` ի՞նչ հանքավայրի մասին է խոսքը, որտե՞ղ է կառուցվելու պոչային տնտեսությունը, ճառագայթային ֆոն կա՞ այդ տարածքում, թե՞ ոչ, ո՞վ է այնտեղ հսկում ճառագայթային ֆոնը…

- Մեղրի գետի հունին միջամտելու հարցն էլ, կարծեք, լուծվում է հակառակ մեղրեցիների կամքի, եւ առաջիկայում հանրային լսումներ կկազմակերպեն տարածքի մի քանի համայնքում, բայց ոչ Մեղրի քաղաքում, թեեւ այդ միջոցառումը գլխավորապես շոշափում է Մեղրի համայնքի բնակիչների շահերը:

- Դա ոչ թե զարմանալի կամ ծիծաղելի է, այլ` մեծագույն անբարոյականություն: Պատկերացնո՞ւմ եք` Մեղրի քաղաքով հոսող գետի ջուրը վերցնում են, եւ դրա համար խորհրդակցում են ոչ թե մեզ հետ` ումից ջուր են վերցնում, այլ նրանց հետ, ում ջուր պիտի տան: ՀՀ բնապահպանության նախարարը մեծագույն սխալ է թույլ տալիս` հանրային լսումները մեզ մոտ չկազմակերպելով: Ես կփորձեմ հեռախոսային խոսակցությամբ այդ հարցը քննարկել, կձեռնարկենք նաեւ այլ քայլեր:

- Վերջին օրերին ակտիվացել է նաեւ խոսակցությունը համայնքների խոշորացման վերաբերյալ կառավարության հայտնի կոնցեպցիան կյանքի կոչելու առումով: Ունե՞ք նոր տեղեկատվություն այդ հարցի առնչությամբ:

- Մեզ հայտնի է, որ կառավարությունն արդեն ունի համայնքների խոշորացման սյունիքյան մոդելը, ինչը, սակայն, մինչեւ հիմա չի հրապարակվել ու մեզ չի ներկայացվել: Վերջերս ոչ պաշտոնական խողովակով մեզ տեղեկություններ են հասնում խոշորացման ծրագրի մանրամասների վերաբերյալ: Իբր ամբողջ Մեղրու շրջանը կդառնա մեկ համայնք` տեղական ինքնակառավարման մեկ մարմնի ղեկավարությամբ: Եթե իսկապես այդ ասեկոսեն ճշմարտության տարրեր է պարունակում իր մեջ, ապա դա, խոստովանենք, լրջագույն հարված է Մեղրու տարածքին: Տպավորություն ունեմ (եթե իրագործվի այդ ծրագիրը), որ դրանով Մեղրին սրընթաց կերպով թուլացնելու ինչ-ինչ ծրագիր է իրագործվում: Մեղրու ամեն մի գյուղ նախեւառաջ յուրօրինակ սահմանապահ ուղեկալ է, եւ որեւէ գյուղի` տեղական ինքնակառավարման մարմնից զրկելը կոպիտ սխալ է: Ես չեմ հավատում, որ դա կատարվում է իբր ռեսուրսների խնայողության, կենտրոնացման նպատակով: Պայմանագրային մեկ զինծառայողին ավելի շատ գումար է հատկացվում, քան մեր գյուղերից որեւէ մեկին: Եվ դա այն դեպքում, որ գյուղն ինքն է առաջին հերթին սահմանապահը: Մի խոսքով` դա Մեղրու գյուղերը թուլացնելու եւ աստիճանաբար վերացնելու, Մեղրին բացառապես հանքահումքային բազա դարձնելու ծրագիր է, ինչին պետք է դիմակայեն ոչ միայն մեղրեցիները, այլեւ ամեն մի հայ մարդ, ով հասկանում է, թե ինչ ասել է Մեղրի մեր պետության եւ պետականության համար:

- Տեւական ժամանակ մարտեր մղվեցին Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի արտոնագրի համար, մի քանի տարում քանիցս այդ արտոնագիրը ձեռքից ձեռք փախցրին: Հիմա ի՞նչ է կատարվում Լիճքվազ-Թեյի հանքավայրում:

- «Սագամար» ընկերությունը, որին երկու տարի առաջ տրվեց այդ հանքավայրի շահագործման արտոնագիրը, մինչեւ հիմա ոչ մի աշխատանք չի կատարել այնտեղ: Տեղյակ չեմ նույնիսկ ինչ ծրագրեր ունի այդ ընկերությունը Մեղրիում:

Հարցազրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55