Մեղրիի սահմանային անցակետի շինաշխատանքներն ընթանում են բնականոն հունով. ՊԵԿ

13.03.2024 19:15
661

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ կապալառու ընկերության՝ «Թանա Էներջի Մենեջմենթ» տնօրեն Բեհզադ Էսլահչիի հետ։
Քննարկման ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են նախագծի կարևորությունն ու տեխնիկական հարցերում երկկողմանի գործակցության անհրաժեշտությունը։
Կարեւորելով ծրագրի ընթացիկ հարցերի վերաբերյալ կոմիտեի հետևողականությունն ու աջակցությունը` շինարարական ընկերության ներկայացուցիչները նշել են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին և
կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում անցակետը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման,  բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն:

Սյունիք ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին կրկին վիրահատելու են

19.10.2026 17:35

ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում Դոնալդ Թրամփի դեմ բողոքի զանգվածային ալիք է բարձրացել

19.10.2026 17:24

ՀՀ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

19.10.2026 17:11

Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները

19.10.2026 14:38

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

19.10.2026 14:22

Իրանի պաշտպանության նոր նախարարը հրթիռային ծրագրի փորձառու մասնագետ է․ The Jerusalem Post

19.10.2026 14:18

Թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնին Բաքվում թիրախավորվել է Հաքան Ֆիդանը

19.10.2026 14:03

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը

19.10.2026 12:55

Кубок отправляется в Сюник: в Армении завершился турнир на приз Романа Березовского

19.10.2026 12:19

Հողամաս ունե՞ք. 7 նոր կանոն, որոնք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 18-ից

19.10.2026 12:09

Հաջողությունն ու առաջընթացն ակնառու են, երբ մեկտեղվում են հմուտ կառավարումն ու պրոֆեսիոնալ թիմի գործունեությունը

19.10.2026 12:06

Եվրոպան՝ բողոքի ալիքի մեջ. Ֆրանսիայից մինչև Իտալիա՝ զանգվածային ցույցեր, բախումներ ու հրկիզումներ

19.10.2026 11:54