Մեղրիում եւս խնդրահարույց է հանքերի շահագործումը

25.07.2018 11:24
1634

Հուլիսի 5-ին Մեղրիում հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած հանրահավաքի ժամանակ «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ, «Հա՞նք, թե՞ կյանք» նախաձեռնության անդամ Սաթիկ Հարթությունյանը բարձրացրեց Լիճքի հանքավայրի շահագործման խնդիրը: 

-Մեղրեցիներիս համար շատ կարեւոր է հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները, քանի որ Մեղրու տարածաշրջանը մետաղական հանքերի խտությամբ հանրապետությունում առաջիններից է: Հարցը միշտ անհանգստացրել է մեղրեցիներին: Բազմաթիվ անգամ պայքարել ենք, բայց արդյունքի չենք հասել նախորդ իշխանությունների ժամանակ, կարծում եմ՝ իրավիճակ է փոխվել, եւ սկսել ենք նորից պայքարել Լիճքի հանքի շահագործման դեմ. ապրիլի սկզբին բավականին մեծ թափով, մայիսի 16-ից սկսել ենք ստորագրահավաքն այդ հանքի փակման դեմ, 18-ից պիտի սկսեինք ակտիվ գործողությունների շարքը՝ բայց հետեւելով Ձեր կոչին՝ դադարեցրեցինք ակցիաները: Քանի որ այդ ամենը Ձեր ուշադրության կենտրոնում է, հուսով ենք՝ արդար լուծում կստանա: Տասը օրվա ընթացքում մեղրեցիները հավաքեցին 3500 ստորագրություն, որ, կարծում եմ, բավականին շատ է, եթե հաշվի առնենք, որ պոտենցիալ ընտրողների թիվն ընդամենը դրա կրկնակին է: Փաթեթը հանրագրի տեքստով, ստորագրություններով եւ կից նամակով հանձնեցի: Ինչո՞ւ ուշացրինք ձեզ ուղղված նամակի հանձնումը, քանզի սպասում էինք տեղական ինքնակառավարման մարմինների եւ ավագանու հստակ դիրքորոշմանը: Չնայած ավագանու անդամներից երկուսն ակտիվ ներգրավված էին այդ պայքարում նախաձեռնող խմբի կազմում, սակայն ավագանին այդպես էլ հարցը չմտցրեց օրակարգ եւ չքննարկեց:

Կոնկրետացնեմ՝ Լիճքի հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է, բայց մեղրեցիները վստահ չեն, որ այդպես էլ կլինի, բացի այդ պահանջում են, որ այս տարածաշրջանում նոր հանքերի բացման աշխատանքներ չկատարվեն, որովհետեւ մենք այլեւս տեղ չունենք: 

Հանքարդյունաբերության ագրեսիվորեն զարգացումը վնասում է գյուղատնտեսությանը, ինչով զբաղված է Մեղրու տարածաշրջանի բնակչության 70%-ը: Գյուղատնտեսությամբ է պայմանավորված, որ մեղրեցին մեծամասամբ չի լքում իր հայրենիքը: Շատ ողջունելի է ձեր այցը, եւ նաեւ շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ մեր ժողովրդին հանեցիք հուսահատության եւ ավելին կասեմ՝ անտարբերության այս թմբիրից: 

Նիկոլ Փաշինյան. -Ես Ազգային ժողովում եւ ընդհանրապես նախկինում իմ ելույթներում քննադատաբար նշել եմ, որ մեր ընդերքը քանդում ենք եւ համարում ենք, որ տնտեսություն ունենք: Իրականում մեր երկրի տնտեսական աճը պայմանավորված է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի գներով: Մետաղական բորսայում դրանք բարձրանում են, տնտեսական աճ ենք արձանագրում, իջնում են՝ տխուր պատկեր ենք ունենում: Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ դա պրոբլեմ է, բայց նաեւ չեմ կարծում, որ պիտի հանքարդյունաբերությունը փակենք: Համաձայն եմ, որ ամեն դեպքի առումով պիտի լինի կոնկրետ վերաբերմունք: Գիտեք՝ հանձնարարական եմ տվել, որ բոլոր մետաղական հանքերում ստուգումներ իրականացվեն, ստուգվի դրանց գործունեության իրավաչափությունը, օրինականությունը, համապատասխանությունը բնապահպանական նորմերին: Դուք գիտեք, որ Ամուլսարի շահագործումը հասարակական ինչ արձագանք է ունեցել, ես մեկնելու եմ այնտեղ: Ընդամենը մի բան եմ խնդրում ձեզնից եւ բոլորից՝ հնարավորություն տալ, որ հավաքվեն փաստեր, որոնց հիման վրա հնարավոր լինի կայացնել որեւէ որոշում: Անկեղծ ասեմ՝ բոլոր խնդիրներին ծանոթ եմ, ինչպես եւ շատ-շատերը՝ լրատվամիջոցների վերնագրերից, քաղաքացիների հարցազրույցներից եւ այլն: Որոշում կայացնելու համար պիտի հավաքել փաստեր, որոնք լինեն ստուգված, լինեն անառարկելի, եւ այդ փաստերի հիման վրա կայացնել որոշումներ: Իմ միակ խնդրանքը դա է, որ փաստեր լինեն, դրանք լինեն թափանցիկ, եւ որոշումներն էլ նույնպես լինեն թափանցիկ: Եվ որոշումները կայացվեն այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը դրանից չտուժի: Եթե, օրինակ, որեւէ հանքի փակման վերաբերյալ որոշում պիտի կայացվի, դա պիտի լինի հիմնավորված: Որովհետեւ այդ նույն ներդրողները կարող են միջազգային ատյանում Հայաստանին դատի տալ, եւ պարզվի, որ մեր արտաքին պարտքի վրա, որ յոթ միլիարդ է կազմում, մի միլիարդ էլ պիտի ավելանա: Հետեւաբար, որ ճանապարհ է փակվում, այս է արվում, այն է արվում, դա կոնկրետ իմ դեմ է, իմ կառավարության դեմ է, քանի որ քաղաքացիական անհնազանդություն ձեռնարկում են այն ժամանակ, երբ տվյալ կառավարությանը չեն վստահում: Ես կարող եմ մի բան հստակ վստահեցնել:

Ես որեւէ հանքի հետ կապված որեւէ կոռուպցիոն պարտավորվածություն չունեմ: Իմ միակ պարտավորությունը ձեր հանդեպ է: Եվ ուրիշ տարբերակ չկա: Դրա համար ժամանակ է անհրաժեշտ, մանավանդ Լիճքի դեպքում, լավ է, ինձ տեղեկացրին, որ հանքի հետագա շահագործումը կասեցված է: Բայց ես էլի եմ ասում, եթե հավաքեք փաստեր եւ ապացուցեք ձեր ասածի ճշտությունը, միանշանակ կկայացվի որոշում, բաց եթե հավաքվեն փաստեր, որոնք մեզ բոլորիս կհամոզեն, որ այդ հանքը կարող է շահագործվի առանց ձեզ հուզող մտահոգությունների, եւ պրոբլեմներ չեն առաջանա, մենք այդ հնարավորությունը պետք է օգտագործենք: Սա է իմ մոտեցումը: Եվ եթե ընդունելի է այդ մոտեցումը, երաշխավորում եմ, որ մենք հենց այդպես էլ կվարվենք: 

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13