Մեղրիում քաղաքական խառնաշփոթ է. ընտրված ավագանուն նիստ գումարելու հնարավորություն չի տրվում

09.11.2021 11:20
3860

 Հոկտեմբերի 17-ի ընտրության արդյունքում Մեղրի խոշորացված համայնքի ավագանու անդամ են դարձել «Հանրապետություն» կուսակցությունից 6, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ 5, «Ազատական» կուսակցությունից՝ 2, «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ 2 հոգի:

Չնայած ընտրության արդյունքները հրապարակելուց անցել է մոտ 20 օր, սակայն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Թումանյանը չի բարեհաճում հրավիրել նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարությունը երկու անգամ գրավոր (էլեկտրոնային եղանակով) դիմել է ժամանակավորին՝ պարզելու, թե ինչու՞, այնուամենայնիվ, ավագանու նիստ չի գումարվում: Ժամանակավորը, մինչդեռ, չի պատասխանել դիմումներին, թեև սահմանված ժամկետում պարտավոր էր պատասխանել:

Միևնույն ժամանակ՝ արդեն հայտնի է ուժերի դասավորության պատկերն ավագանու կազմում:

«Հանրապետություն» և «Ազատական» կուսակցություններից ընտրված ավագանու անդամները ստորագրել են կոալիցիոն հուշագիր, ինչը նշանակում է, որ համայնքի ավագանու 15 անդամից 8-ը մեկ բևեռում է:

Ըստ էության հենց դա է պատճառը, որ «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ և համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թումանյանն ավագանու անդրանիկ նիստ չի գումարում, թեև քիչ հնարավոր է, որ նա  դիմադրությունը սեփական նախաձեռնությամբ է կազմակերպել:

Այդ ամենին զուգահեռ չեն դադարում փորձերը՝ հնարավորինս վերանայելու ուժերի դասավորությունն ավագանու կազմում: Ըստ Մեղրիում շրջանառվող խոսակցությունների՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող  երկու հոգուց մեկն արդեն իսկ  անցել է «ՔՊ» կուսակցության  տիրույթ, ինչը, սակայն, իրավիճակի փոփոխության չի հանգեցնի:

Անգամ Սամվել Բաբայանի դիրքորոշումը, որ հանրայնացվեց օրեր առաջ, ի զորու չէ կազմաքանդելու արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունը քաղաքական երկու ուժի առաջադրմամբ ընտրված ավագանիների միջև:

Ասել է թե՝ Մեղրին կատարել է իր ընտրությունը, և ավագանու անդրանիկ նիստի արհեստական ձգձգումը միայն փրփուրներից կախվելու տպավորություն է թողնում:

Ստեղծված իրավիճակում ապշեցնող է պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչ հորինվել կամ հրահրվել է Մեղրիում:

Հատկապես ներկայումս ամբողջ հայ ժողովրդի կողմից առանձնահատուկ կարևորություն ստացած Մեղրու տարածաշրջանը, փաստորեն,  չունի ձևավորված իշխանություն, թեև հոկտեմբերի 17-ի ընտրության օրինականությունն ու արդարացիությունը ոչ ոք կասկածի տակ չի առել:

Մեղրիում սպասում են, որ Սյունիքի մարզպետարանը և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը, ի վերջո, կհրաժարվեն պասսիվ հայեցողի դերից և կտրուկ միջամտությամբ վերջ կդնեն կամայականության այդ շքահանդեսին:

Իրավիճակը չշտկվելու դեպքում ավագանու անդամների մեկ երրորդը կնախաձեռնի ավագանու նիստի հրավիրում, ինչն էլ կանցկացվի առանց ժամանակավորի մասնակցության...

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01