Մեղրու սահմանապահները խաչքար-հուշակոթողով ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերին

30.04.2015 14:43
2150

Ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության Մեղրու N սահմանապահ զորամասում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Միջոցառումը նշանավորվեց Մեղրու սահմանապահների կողմից Մեծ եղեռնի նահատակներին նվիրված խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ:

Անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի հեղինակն է Հայկ Ղարախանյանը, քանդակագործը` Յուրա Ավետիսյանը:

Մասիսների համայնապատկերի ներքո երրորդությամբ միավորված նռների եւ հոսող հատիկների պատկերը խորհրդանշում է համայն հայությանը` աշխարհի չորս կողմերում ապաստանած, բայց որպես նորից ապրող ու մոխիրներից հարություն առնող առասպելական փյունիկ, իսկ Մասիսները բոլորող «Հույս, հավատ, սեր» խորագիր-հորջորջումը վկայում է հայ ժողովրդի` դարերի խորքից եկած լինելու, քրիստոնեական խորը հավատով ապրելու ու սիրո վեհ գաղափարով գոյատեւելու ու արարելու մեծ խորհուրդը:

Միջոցառմանը ելույթ ունեցան զորամասի հրամանատար, գնդապետ Անդրեյ Կորչանովը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, աշխատանքի վետերան Սերգեյ Հովհաննիսյանը, Մեղրու N2 դպրոցի զինղեկ Սամվել Դավթյանը, զորամասի դպրոցի ուսուցչուհի Լիլյա Հայրապետովան, տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը:

Մեկ րոպե լռությամբ սուրբ նահատակների հիշատակը հարգելուց հետո ելույթ ունեցավ զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Կորչանովը, որը մասնավորապես նշեց, որ Օսմանյան Թուրքիայի հայահալած քաղաքականությունը, կոտորածները հայերի նկատմամբ սկսվել են դեռեւս 19-րդ դարի վերջերին: 1915թ. ցեղասպանության օրերին ձերբակալվեցին 700 մտավորական, հասարակական գործիչներ, աշխարհով մեկ սփռվեց եղեռնից մազապուրծ արեւմտահայությունը:

Սյունիքի փոխմարզպետ Վ.Գրիգորյանն իր պահանջատիրական խոսքում նշեց, որ ոչինչ չի մոռացվել, եւ ողջ աշխարհից պահանջում ենք արդարություն:

Հաջորդող ելույթներում եւս քննադատվեցին Դեր-Զորի անապատների ճանապարհներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Օսմանյան Թուրքիայի վայրագությունները:

Մեղրու N2 դպրոցի զինղեկ Սամվել Դավթյանը հիշատակեց հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որը շարունակական է նաեւ մեր օրերում:

Լ.Բորիսովնայի կատարմամբ հնչեց «Ադանայի ողբը» երգը:

Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողությունն ուղեկցվում էր Կոմիտասի «Հորովել»-ի հնչյուններով:

Ելույթ ունեցողներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին խաչքար-հուշակոթողի հովանավորներին` զորամասի հրամանատարությանն ու Մեղրու պատվավոր քաղաքացի Ազատ Գասպարյանին:

Մատուցվեց սուրբ պատարագ: Տեր Ռաֆայելը գինով օծեց խաչը` հայ ազգի փրկության համար առ Աստված աղոթք հղելով:

ԱՆՆԱ ԱՂԱՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40