Մեկնարկել է «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» միջազգային համաժողովը

27.09.2018 17:03
1127

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր մեկնարկել է «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» միջազգային համաժողովը, որն իրականացվում է ERASMUS+BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագրի շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԳՀ կրթության և գիտության նախարարությունից,  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ վերջին տարիներին ERASMUS-ի ծրագրերը Հայաստանում մեծ արդյունավետություն են ունեցել՝ հատկապես փոխադարձ շփումների, կապերի հաստատման, ինչպես նաև ՀՀ  և օտարերկրյա բուհերի միջև համագործակցության նոր հեռանկարների բացման տեսանկյունից: «Սակայն երբեմն այդ համագործակցությունից ակնկալվել է ավելին, քան իրականում եղել է: Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի ERASMUS-ի ծրագրերը չվերածվեն, այսպես կոչված, ակադեմիական տուրիզմի, այլ դրանց արդյունքները մուլտիպլիկացիոն էֆեկտով փոխանցվեն կոլեգաներին և  բոլոր շահագրգիռ կողմերին: Քանի որ այս տարի 12-ամյա կրթության անցման հետ կապված տեղացի դիմորդների թիվը կտրուկ նվազել է, այն կարող էր հնարավորության նոր պատուհան բացել մեր բուհերի համար: Այսինքն վերջիններս ճգնաժամային պայմաններում կարող էին հաղթահարման ուղիներ փնտրել, որոնցից մեկը հենց բուհի միջազգայնացման գործընթացն է՝ օտարերկյա ուսանողների ներգրավման տեսանկյունից: Ցավոք, մեր բուհերը դեռևս չեն ձևավորել իրենց ինքնությունը, այդ թվում նաև  իրենց ուսանողների մեջ, երբ այդ նույն ուսանողը, իրեն հպարտ կզգա որպես տվյալ հաստատության շրջանավարտ  և տարբեր միջոցներով կօգնի իր բուհին»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս խնդիրը կապված է նաև այն փաստի հետ, որ մեր բուհերը տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չեն դարձրել իրենց մարկետինգային քաղաքականությանը և բրենդինգին, որը, ըստ փոխնախարարի, շատ կարևոր է և նպաստում է  բուհի միջազգայնացման գործընթացին:

«Կրթության և գիտության նախարարությունը ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին է, որը, ցավոք, այսօր զբաղված է միկրոմենեջմենթով, որն իրականում բուհերի ներքին խնդիրն է: Այդ պատճառով  «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո պետք է կտրուկ բարձրանա բուհերի ինքնավարությունը և կրճատվի պետության մասնակցությունը: Մեկ այլ խնդիր ևս, որը վնասել է բարձրագույն կրթության ողջ ոլորտի հեղինակությանը և իջեցրել ընդհանուր վստահելիությունը, որոշ մասնավոր բուհերի անբարեխիղճ գործունեությունն է: Այսուհետ  մենք  բավականին խիստ ենք լինելու այս հարցում, և յուրաքանչյուր խախտում արժանանալու է գնահատականի՝ ընդհուպ մինչև այդ բուհի լիցենզիայի գործունեության կասեցում»,-նշել է նախարարի տեղեկալը՝ իր ելույթում կարևորելով նաև օտարալեզու կրթական ծրագրերի մշակման և դրանցտեսանելիության ապահովման խնդիրը՝ արտերկի ուսանողների համար հնարավորինս մատչելի դարձնելու տեսանկյունից: Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է նաև բուհերի որոշակի վարկանիշավորման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մրցակցության խրախուսումը կբերի նաև հավելյալ ֆինանսավորում: «Հաճախ բուհերը դժգոհում են հանրակացարանային խնդիրներից, սակայն, իմ կարծիքով՝ այն ամենահեշտ լուծելի հարցերից է՝ մասնավոր հատվածի հետ պայմանագիր կնքելու միջոցով: Այսինքն՝ ցանկություն, համապատասխան ջանք ու եռանդ ներդնելու արդյունքում բոլոր խնդիրները լուծելի են: Նախարարությունն իր կողմից կանի հնարավորը՝ աջակցելու բուհերին, իսկ մնացած հարցերում բուհերն ինքնուրույն պետք է գործեն՝ հասնելու առավելագույն արդյունքի»,-նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկում:

ERASMUS+ BOOST ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ: Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34