Միայն Ս. Սարգսյանը կարող է լուծել հարցը. սյունեցիները մեծ ակնկալիքներ ունեն, որ Սյունիքի մարզպետի օրինազանցություններն անպատիժ չեն մնա

05.03.2018 11:22
1512

«Եկել է ժամանակը, նույնիսկ մի փոքր ուշացել է, որպեսզի բարձրաձայնենք խնդիրներ, որոնք վաղուցվանից ծառացած են, բայց որոնք լուծված չեն այդպես էլ»,- այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

Խոսելով թերթի ստեղծման եւ խնդիրների մասին՝ բանախոսն ասաց, որ թերթը ստեղծվել է 2003 թվականին եւ ստանձնել մի շատ լուրջ առաքելություն՝ լինել ճշմարիտ , անկախ, ճշմարտությունը ներկայացնել՝ նպատակ ունենալով միայն օգնել մարզի զարգացմանը: 

Բանախոսի խոսքով՝ հենց այդ ճշմարտության ջատագովությունն էլ հանգեցրեց մի շարք խնդիրների: Տարաձայնություններ միշտ էլ եղել են մարզի իշխանական օղակի հետ, ինքը բանախոսը բազմաթիվ մարզպետերի է տեսել իր՝ թերթի ղեկավարությունը ստանձնելու օրվանից ի վեր, սկսած ոչ պաշտոնական առաջին մարզպետ Վազգեն Սարգսյանից, ով այդ ժամանակ Սյունիքի հարցերով պետնախարար էր, այնուհետև գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյան, այնուհետեւ՝ ճանաչված հանքագործ Ռոման Նավասարդյան, այնուհետև գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյան, Սուրեն Խաչատրայն, որոնց բոլորի հետ ինքը մինչև այսօր լավ հարաբերությունների մեջ է: Բոլորն ադեկվատ մարդիկ են եղել: Սակայն այս դեպքում կարծես փոխըմբռնման հասնել չստացվեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հետ: Ինչո՞ւ: «Սյունաց երկիր» թերթը, լինելով միակ մարզային պարբերականը, շատ լավ է սկզբնապես ընդունել գործող մարզպետ Վահե Հակոբյանի նշանակումը, սակայն երբ թերթը սկսել է ներկայացնել, օրինակ, որ մարզի որոշ հատվածներում ջուր չկա, մարզային իշխանությունները եւ ինքը մարզպետը շատ ծանր են դա տարել: Ինչպես կարելի է չներկայացնել մի մարդու, ով որպես մարզպետ աշխատանքի է գալիս ուղղաթիռով, ով տարեկան ութ անգամ գնում է արձակուրդ, ում միշտ երեք թիկնապահ մեքենա է ուղեկցում: 

Բանախոսի խոսքով՝ մարզպետը հայտարարել է պատերազմ «Սյունյաց երկիր» թերթի դեմ: 

Ըստ բանախոսի՝ առաջին քայլերը ձեռնարկվեցին թերթի բաժանորդագրման դեմ: «Քաջարանի քաղաքապետը, Սիսիանի քաղաքապետը պայմանագրով մեզ հետ համագործակցելով, հրաժարվեցին մեզ վճարումներ կատարել: Մարզպետարանից ասում էին մարզի բնակիչներին՝ եթե դուք բաժանորդագրվեք թերթին, ես ձեզ կպատժեմ, ես գիտեմ, դուք ում հետ ինչ եք հեռախոսով խոսում: Այնուամենայնիվ, այդ ամենից հետո մենք ունեինք 2000 բաժանորդ»,- ասաց բանախոսը:

«Դարձյալ օգտագործելով Քաջարանի կոմբինատի փողերը, իմ չորս աշխատակիցներին գողացավ: Ասաց՝ ես կտամ եռապատիկը, եկեք ինձ մոտ աշխատեք: Եվ գնացին»:

Այնուհետեւ կիբերհարձակում եղավ, ըստ բանախոսի, թերթի կայքի վրա: 24 երկրից հարձակում էր եղել, գործը կասեցվեց, երկու օր անց, թերթի խմբագրի խոսքով, կայքը կարողացան վերականգնել:

Մեղրու ազատ տնտեսական գոտու բացման օրը, բանախոսի խոսքով, երբ թերթի երեք լրագրող բոլոր փաստաթղթերը լրացնելով ստացել են թույլտվություն մասնակցել միջոցառմանը, ընդհուպ մինչեւ վարչապետը պետք է գար ու մասնակցեր բացման արարողությանը, երբ մարզպետ Վահեն տեսնում է «Սյունյաց երկիր» թերթի անձնակազմին, հիստերիայի մեջ է ընկնում է, թե նրանք այստեղ ի՞նչ գործ ունեն, եւ թերթի լրագրողներին մոտենում է ռուսական սահմանապահ զորքերի մի սպա՝ ասելով, որ դուք չեք կարող այստեղ գտնվել, ձեզ հարցեր ունեն Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն: Օրը ցերեկով 100 մարդու ներկայությամբ նրանց չեն թույլատրել մասնակցել միջոցառմանը, սակայն, բանախոսի խոսքով, ինքը Ոստիկանությունից ճշտել է, որ ոչ Ոստիկանությունում, ոչ ԱԱԾ-ում տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում: Դա ուղղակի լրագրողի մասնագիտական աշխատանքին խոչընդոտում էր, որը պատժելի է քրեորեն, սակայն մնաց անպատիժ:

Բանախոսի մեկ այլ հավաստմամբ՝ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին մարզխորհրդի նիստում, երբ նախատոնական տրամադրություն էր մարդկանց մոտ, մարզպետ կոչեցյալն ամբողջ մարզի ընտրախավին հավաքում է, դարդ ու ցավը թողած, մարզի խնդիրները թողած, մոռացած, որ ընդամենը երեք օր հետո Նոր տարի է, ամբողջ մարզխորհրդի նիստը նվիրում է «Սյունյաց երկիր»  թերթին՝ անվանելով բուլվարային թերթ, շռայլելով թերթին հայհոյանքներ, խմբագրին հայհոյանքներ, իբրեւ թե՝ ինքը բոլորին գաղտնալսում է, բոլորի տեղը գիտի, հայտարարում է՝«Ես նույնիսկ գիտեմ ձեր ներքնաշորերի գույնը, դուք բոլորդ օգտագործվածներ եք: Վիրավորականն այն է, որ ամբողջ դահլիճում նստած հրճվում էին մեր համայնքի ղեկավարները, փոխանակ մի քիչ տղամարդ գտնվեին եւ ասեին՝ պարոն մարզպետ, չափդ ճանաչիր»,- ասում է Ալեքսանյանը: 

Բանախոսի խոսքով՝ իրեն պատահել էր դժբախտություն, քույրը մահացավ, ինքը հուղարկավորությանը մասնակցելուց հետո, սույն թվականի հունվարի 16-ին, Միչուրինսկից վերադառնալիս ենթարկվում է հարձակման: Գնացքին մոտենում են երկու հոգի՝ սլավոնական արտաքինով, ռուսախոս, թե՝ Դուք ե՞ք Սամվել Ալեքսանյանը (ռուսերենով), եւ լսելով «այո» պատասխանը, նրանք Ալեքսանյանի աչքերին փչում են ինչ-որ հեղուկ, մտնում նրա թեւը եւ ձգտում ինչ-որ անհայտ ուղղությամբ տանել նրան: Ինքը կարողանում է զգաստանալ, պաշտպանվել, ուղեւորները գոռում-գոչում են, աղմուկ է բարձրանում, ոստիկանություն է գալիս, նրանք թողնում-փախչում են: «Ինձ հարցրել են, ո՞ւմ եք կասկածում, ես պատասխանել եմ, որ այսպիսի սգավոր վիճակում ինձ վրա կարող էր հարձակվել միայն Վահե Հակոբյանը»,- պատմում է բանախոսը:

«Տեսակետ» լրատվականի հարցին՝ մենք տեղյակ ենք, որ դուք դիմել եք տարբեր կառույցներ նամակ-բողոքներով, դիմումներով, այդ թվում դատախազություն եւ երկրի նախագահին, Դուք վստահո՞ւմ, հավատո՞ւմ եւ որեւէ աջակցություն ակնկալո՞ւմ եք այս հարցի շուրջ նախագահից, բանախոսն ասաց, որ նախ այդ բաց նամակն ինքը չի գրել, դա եղել է մի շարք սյունեցիների քայլը, ովքեր հոգնել են մարզպետի ամենաթողությունից ու անպատժելիությունից: Ըստ բանախոսի, եթե երկրի նախագահին չվստահեն, բա էլ ո՞ւմ: Միայն Ս. Սարգսյանը կարող է լուծել հարցը: Սյունեցիները մեծ ակնկալիքներ ունեն, որ Սյունիքի մարզպետի օրինազանցություններն անպատիժ չեն մնա, նրանք մեծ ակնածանքով են վերաբերվում նախագահին եւ նրա վարած գործունեությանն ու քաղաքականությանը:

Խոսելով ՌԴ-ում ձեր անձի հանդեպ կատարված հարձակումներից, ի՞նչ եք կարծում, մարզպետի ձեռքերն այդքան երկա՞ր են, որ նա այստեղից ՌԴ կարողանում է հաշվեհարդար տեսնել Ձեր անձի հանդեպ, «Տեսակետ» լրատվականի երկրորդ հարցին ի պատասխան Ալեքսանյանն ասաց, որ մարզպետն առանց Քաջարանի հանքարդյունաբերական ընկերության ոչ մի ձեռք, ոչ էլ մեջք ունի: Բայց քանի որ նրան են հանձնված Քաջարանի ֆինանսական հոսքերը, նա հաստատ կարող էր նման քայլերի դիմել:

tesaket.info

Կրկյաշարյան Անուշ

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55