ՄԻԵԴ-ում մերժվել է ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից մեկը

11.04.2019 11:07
1193

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 700 դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունների, խոշտանգումների, մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Ստրասբուրգից տեղեկություններ հասան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումներից մի քանիսի մասով մերժման որոշումներ է հրապարակել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի ներկայացրած «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» բողոքին: Եվրոպական դատարանը դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի:

Ուշագրավն այն է, որ անընդունելի է համարվել կամ մերժվել է կոնկրետ հայցը այն պատճառով, որ դիմումատուն՝ մենք, չենք կարողացել հիմնավորել մեր պահանջը եւ փաստերով ապացուցել։ Իսկ ովքե՞ր են այդ հայցերի հեղինակները. նրանց թվում են Արա Ղազարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Արտակ Զեյնալյանը, որն այժմ ՀՀ արդարադատության նախարարն է, փաստաբաններ, իրավապաշտպաններ:

Բացի նրանցից, կատարվածում առանցքային դերակատարություն ունի նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Արտակ Գասպարյանը, որը պետք է ամեն գնով մեր շահերն առաջ մղի:

Ինչու՞ պարտվեցինք Եվրադատարանում, ինչու՞ չենք կարողացել հիմնավորել մեր հայցերը։ «ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին հայցերի համահեղինակ, այսօր արդեն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսպես պատասխանեց. «Այդքան պարզունակ չէ. ասել` մերժել է այդ հայցը։ Այն չի ընդունել քննության։ Ընդունելության փուլում լուծել է այդ հարցը եւ տվել է իրավական դիրքորոշումներ, գնահատականներ»։

Բա եթե ապրիլյան ակնհայտ ագրեսիան չեք կարողանում միջազգային ատյաններում հիմնավորել, մեր երկրի ներսում ինչպե՞ս պիտի արդարադատության մթնոլորտ ապահովեք։ Մեր այս հարցին, Զեյնալյանը պատասխանեց, թե «շատ կոպիտ եք»։ Դե իհարկե, որովհետեւ ՄԻԵԴ-ում այս պարտությունը բոլորինս է, սրանք սոսկ մասնավոր գանգատներ չեն»։ 

armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40