Մարզի համայնքների համաչափ զարգացումը՝ մարզպետարանի գործունեության սկզբունք

28.07.2015 16:27
3113

ՀՀ վարչապետին մի խումբ սիսիանցիների ուղղած բաց նամակի հետքերով փորձեցինք մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից պարզել, թե առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված գումարն ինչպես են բաշխում մարզի համայնքների միջեւ:

Հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք ՀՀ կառավարության աշխատանքային ծրագրի կապակցությամբ նամակում մասնավորապես նշվել է, որ Սիսիանի ճանապարհներն ավելի վատ վիճակում են, բայց Գորիսի միայն Վանքի տափ թաղամասի բակերի բարեկարգման համար 60մլն դրամ է հատկացվել, այն դեպքում, երբ ողջ Սիսիանին բակերի նորոգման համար բաժին հասավ ընդամենը 16մլն դրամ: «….Մեր կառավարության համար չպետք է լինի արտոնյալ քաղաք: ….Ոչ համաչափ հատկացումները տանում են համայնքների ոչ համաչափ զարգացման», - նշված է նամակում:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը նշեց, որ այս տարի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հանրապետության 10 մարզին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար տրամադրվել է 4մլրդ 395մլն դրամ, որից 300 մլն դրամ՝ Սյունիքի մարզին: «Նախապես կազմվել էր 720 մլն դրամի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկ, բայց կառավարությունը, նպատակահարմարությունից ելնելով, այդ ցանկից ընտրել է յոթ օբյեկտ, որ կազմում է 233 մլն դրամ», - նշեց Ռ.Ավետիսյանը:

2015թ. Սյունիքի մարզին հատկացված առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված գումարով կկատարվեն հետեւյալ շինարարական աշխատանքները. Սիսիան համայնքի Գայի 4, 10, 14, Սիսական 46ա, 9, 11, 13, 15, 19, Ադոնցի 3, Խանջյան 1ա եւ 3ա բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում եւ ասֆալտապատում՝ 16 մլն 200 հազար դրամ, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի հիմնանորոգում՝ 20 մլն դրամ, Կապան համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգում՝ 25 մլն 800 հազար դրամ, Կապան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ 45 մլն դրամ, Գորիս համայնքի Վանքի տափ թաղամասի բակերի բարեկարգում եւ ասֆալտապատում՝ 40 մլն դրամ, Գորիս համայնքի Վ.Մամիկոնյան թաղամասի բարեկարգում եւ ասֆալտապատում՝ 58 մլն դրամ, Կապան քաղաքի Ա.Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգում՝ 28 մլն դրամ:

«Նախնական տարբերակում ներկայացրել ենք 16 օբյեկտի նորոգման հարց, բայց քանի որ կառավարության՝ հուլիսի 14-ի որոշման նախագծում վերոնշյալ յոթ օբյեկտն է ընդգրկվել, մենք մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների նոր ցանկ ենք կազմել՝ ներառելով դուրս մնացածները, որ կքննարկենք եւ կներկայացնենք ՀՀ կառավարություն: Հավանական է, որ որոշ ժամանակ անց լրացուցիչ գումար տրամադրվի կամ հայտնվի դոնոր կազմակերպություն՝ այդ խնդիրները լուծելու համար», - նշեց վարչության պետը:

Բացի սրանից՝ պետբյուջեից՝ հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների համար հատկացված գումարից 56մլն դրամ տրվել է որպես ընթացիկ սուբվենցիա համայնքներին, այսինքն՝ համայնքների խնդիրները համաֆինանսավորմամբ լուծման համար. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից Վաղատուր համայնքում իրականացված գազիֆիկացման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով Վաղատուր համայնքին պետական աջակցության ցուցաբերում՝ 12մլն 880 հազար դրամ, Խոզնավար համայնքում իրականացված գազիֆիկացման աշխատանքներ՝ 13մլն 670 հազար դրամ, Խնածախ համայնքում իրականացված գազիֆիկացման աշխատանքներ՝ 28 մլն 960 հազար դրամ, Սպանդարյան համայնքում իրականացված գազիֆիկացման աշխատանքներ՝ 490 հազար դրամ:

Մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ  սուբվենցիա է տրամադրվել՝ Գորիս քաղաքի թիվ 4 ՆՈՒՀ-ի սանհանգույցների վերանորոգում՝ 4 մլն դրամ, Կապան քաղաքի թիվ 8 ՆՈՒՀ-ի եւ Կավարտ բանավանի մասնաճյուղի սանհանգույցի վերանորոգում՝ 4 մլն դրամ:

Նախագծահետազոտական ծախսերը կազմում են 3 մլն դրամ, ընդհանուր առմամբ 300 մլն դրամ է պետբյուջեից 2015թ. մարզին տրամադրվել՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է որոշվում, թե որ օբյեկտի նորոգման համար պիտի գումար հատկացվի, վարչության պետը պատասխանեց, որ մարզպետարանի համար էական չէ, թե մարզի որ անկյունում գումար կներդրվի, կարող է, օրինակ, Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղում վթար տեղի ունենա, եւ այդ 300 մլն դրամը հատկացվի այդ խնդրի լուծմանը: Այսինքն՝ առաջնահերթ սկզբունքն առկա խնդիրների հրատապությունն է:

«Մարզպետարանում խորապես ուսումնասիրվում է յուրաքանչյուր խնդիր եւ ըստ հրատապության լուծում ստանում, որ, բնականաբար, միտված է տարածաշրջանի համաչափ զարգացումն ապահովելուն: Որպես վարչության պետ կարող եմ ասել, որ մարզի համար այսօր հրատապ են հատկապես շենքերի տանիքների եւ բազմաբնակարան շենքերի վերելակների, հանրակրթական եւ մասնագիտական դպրոցների, ՆՈւՀ-երի նորոգման հարցերը», - նշեց Ռ.Ավետիսյանը:

Վարչության պետից տեղեկացանք նաեւ այս պահին մարզում իրականացվող ծրագրերի մասին, որոնց պարբերաբար անդրադառնում ենք թերթի էջերում: Մասնավորապես նա նշեց Կապանի եւ Մեղրու հիվանդանոցների հիմնանորոգման եւ կառուցման, տարբեր համայնքներում ներքին ջրատար ցանցի, հատկապես Սիսիանի տարածաշրջանում ճանապարհների հիմնանորոգման, մարզի դպրոցների եւ մանկապարտեզների նորոգման մասին:

Ընդհանուր առմամբ 2012-15թթ. մարզում կատարվել են 22 մլրդ 229 միլիոն 911 հազար դրամի աշխատանքներ, որից՝ 8 մլրդ 340 մլն 953 հազար՝ Կապանի տարածաշրջանում, 4 մլրդ 523 մլն 547 հազար դրամ՝ Գորիսի տարածաշրջանում, 5 մլրդ 568 մլն 890 հազար դրամ՝ Սիսիանի տարածաշրջանում, 3 մլրդ 796 մլն 519 հազար դրամ՝ Մեղրու տարածաշրջանում: Նշենք, որ աշխատանքները կատարվել են պետբյուջեի, Համաշխարհային եւ Ասիական բանկերի, տարբեր հիմնադրամների եւ կազմակերպությունների միջոցներով` մարզպետարանի միջնորդությամբ:

Առաջին հայացքից թվում է, թե ծանրության կենտրոնը մարզի քաղաքներն են, բայց «Վերջերս Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ ցանկալի է՝ ծրագրերը հիմնականում ընդգրկեն դպրոցների եւ ՆՈՒՀ-երի նորոգման հարցերը: Մենք ներկայացրել ենք հիմնականում գյուղական համայնքների ՆՈՒՀ-երի վերանորոգման հարցերը», - նշեց Ռ.Ավետիսյանը:

Վարչության պետի տեղեկացմամբ՝ կառավարության որոշման համաձայն, քանի որ պիտի ՆՈՒՀ-երը նույնպես ներառվեին հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների մեջ, որոշ օբյեկտների նորոգման համար հատկացված գումարները կրճատել կամ հանել են:

Ինչ վերաբերում է սիսիանցիների՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակին, վարչության պետը պատասխանեց. «Ես նման նամակներին միայն բացասական գնահատական կարող եմ տալ, իրենք պիտի վերլուծեն մարզ հասկացությունը, հետո նամակ գրեն: Եթե մի ընտանիքն ունի չորս երեխա եւ այդ երեխաների միջեւ պիտի տարբերություն դրվի, ապա այն ընտանիք չէ»:

Նամակ գրող նախաձեռնող խմբին էլ կարելի է հարցնել՝ համայնքային բյուջեով որոշ խնդիրներ լուծելու վերաբերյալ երբեւէ համայնքապետարանից հաշվետվություն պահանջե՞լ են:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ 

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00