Մոսկվան Հայաստանին սպառնում է ԻՊ գրոհայիններո՞վ

31.03.2019 23:03
1155

Սիրիայում եւ Իրաքում պարտությունից հետո «Իսլամական պետությունը» հետաքրքրությունը տեղափոխում է դեպի Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի տարածք, ասել է ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դիմակայության գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը։

Իլյինիխի խոսքով՝ ԻՊ գործիչները պլաններ են փայփայում կազմավորելու համաշխարհային ահաբեկչական ցանցեր, «քնած» օղակներ, որոնք կկարողանային ահաբեկչական գրոհներ իրականացնել ողջ աշխարհում:

Իլյիխինի այս հայտարարությանը արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը: ԱԱԾ հայտարարության մեջ ասվում է, որ «Մշտական հիմունքներով իրականացվում է այլ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչական կառույցների գործունեության մանրակրկիտ վերլուծություն և ՀՀ անվտանգության դեմ որևէ նախանշանային երևույթի բացահայտման պարագայում դրանք անմիջապես կկանխվեն՝ նաև գործընկեր հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ երկրների գործընկեր հատուկ ծառայությունների հետ, այդ թվում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ձևաչափով»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

ՌԴ ՆԳՆ պաշտոնյայի թվարկած երկրների շարքում աչքի է զարնում այն, որ բացակայում է Ադրբեջանը, որը նույնպես ԱՊՀ անդամ է: Կենտրոնասիական իսլամադավան երկրների պարագայում կան որոշակի այսպես ասած նախադրյալներ: Բանն այն է, որ այս երկրներից շատ քաղաքացիներ միացել էին ԻՊ-ին, եւ Սիրիայում ու Իրաքում ԻՊ պարտությունից հետո նրանք կարող են վերադառնալ իրենց երկրներ, կազմելով «ահաբեկչական ցանցի օղակներ»:

Ընդհանրապես, համաշխարհային մամուլում պարբերաբար քննարկվում է այդ հարցը, թե ուր են մեկնելու ԻՊ անդամները: Հայտնի է, որ ԻՊ-ն բաղկացած էր տարբեր խմբավորումներից, եւ Մերձավոր Արեւելքի շրջանում հիմնական խաղացողներն ունեին «իրենց» խմբավորումները: Օրինակ, հայտնի է, որ ԻՊ գրոհայինների մի զգալի մասը բնակություն է հաստատել Թուրքիայում, բնականաբար մնալով Անկարայի քաղաքականության գործիք:

Մոսկվան ունե՞ր իր «բաժնեմասը» ԻՊ-ում: Մամուլի հրապարակումներից հայտնի է, որ ԻՊ շարքերում կան հարյուրավոր ադրբեջանցիներ, որոնց զենք էր մատակարարվում Բաքվից: Ընդ որում, նրանց մեծ մասը ռուսական Հյուսիսային Կովկասից էին, ՌԴ իշխանությունների կողմից են տեղում հավաքագրվել եւ Սիրիա ու Իրաք ուղարկվել Սոչիի օլիմպիադայից անմիջապես առաջ: ՌԴ իշխանություններն ընդունել են այս հանգամանքը: Դա նշանակում է, որ այդ անձինք իրենց հայտնի են: Ո՞ւր են վերադառնալու այդ անձինք, եւ ինչու ցուցակում չկա Ադրբեջանը:

Այս ֆոնին, ՌԴ ՆԳՆ պաշտոնյայի հայտարարությունը ստանում է Հայաստանին բացահայտ սպառնալիքի երանգ:

Մոսկվան վերջին շրջանում անցել է «փափուկ ուժի» լայնածավալ կիրառմանը, ստեղծելով Լազարեւսկի կոմիտեն, ուժեղացնելով քարոզչությունը Հայաստանի դեմ: ՌԴ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը արդյոք այս շարքից է:

Հայաստանի վարչապետը Արցախում պատերազմի վերսկսման պատասխանատվությունը դրեց Մոսկվայի վրա, հայտարարելով, որ եթե Ռուսաստանը չցանկանա՝ ռազմական գործողությունները չեն վերսկսվի: Գուցե այս առիթով էլ նման մի հայտարարության ժամանա՞կն է, թեեւ ՀՀ ԱԱԾ արձագանքի մեջ նշմարվում է նման ակնարկ:

lragir.am

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12