ՆԱ ՄԱՐԴՈՒ ԲԱՑԱՌԻԿ ԿՈՉՎՈՂ ՏԵՍԱԿԻՑ ԷՐ

27.04.2020 17:04
2045

Գորիս քաղաքը կորցրեց մարդկային խորախորհուրդ որակներով օժտված իր լավագույն անհատականություններից մեկին: Սրտի կաթվածից՝ բավականին վաղաժամ կյանքից հեռացավ, իր զգայուն եւ շրջահայաց ներաշխարհով բազմաթիվ գորիսեցիների ակնածալի հարգանքին ու համակրանքին արժանացած, Արմեն Մխիթարի Մաշուրյանը: Նրա հանկարծահաս մահվան ողբերգական լուրը սրտառուչ ափսոսանքի կսկիծով պարուրեց բազում գորիսեցիների…

Արմեն Մաշուրյանը ծնվել է 1958թ. նոյեմբերի 18-ին՝ Գորիս քաղաքում: 1975թ. ավարտելով Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ֆիզիկայի ֆակուլտետ: Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1979 թվականից աշխատել է Գորիսի ֆիզիկատեխնիկական կենտրոնում՝ հիմնականում զբաղվելով ճկուն պոլիմերների բյուրեղացման պրոցեսների ուսումնասիրությամբ:

1989թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պաշտպանել է գիտությունների թեկնածուի գիտական թեզ՝ «Ճկուն շղթաներով պոլիմերների բյուրեղացումը ջերմամշակման ժամանակ» թեմայով՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Խորհրդային Միության փլուզման նախաշեմին՝ իր խառնվածքին բնորոշ իրատեսությամբ կանխազգալով գիտական կառույցներին սպասվող անհուսալի ապագան՝ Արմեն Մաշուրյանը հիմնեց գիտաարտադրական կոոպերատիվ, իր գիտական ղեկավար պրոֆեսոր Ֆրենկելի պատվին՝ տալով նրան «Ֆրանկ» անվանումը:

«Ֆրանկ» կոոպերատիվը, իր գոյության երեսուն տարիների ընթացքում, Արմեն Մաշուրյանի գերմարդկային ջանքերի շնորհիվ եզակի պահերի պարապուրդի մեջ հայտնվեց: Նա կարողացավ արտադրանք տալ եւ սպառման հնարավորություններ գտնել անգամ 90-ականներ կոչված այն ողբալի ժամանակաշրջանում, երբ մեծ ու փոքր բոլոր գործարանների արտադրական կարողություններն անխնա փոշիացվում էին, երբ քաղաքային բնակչության մի ստվար հատված հանապազօրյա հաց վաստակելու, սովամահ չլինելու համար արտագաղթի ուղին էր բռնել, երբ ժողովրդին սոցիալական թշվառության ճիրաններից փրկելու պետական ռազմավարություն գոյություն չուներ, երբ խոր տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ճանապարհներ գտնելու փոխարեն, իշխանավոր կոչեցյալները զբաղված էին միայն Խորհրդային Հայաստան պետության «թողած» անբավ ունեցվածքն անպատկառ ցինիկությամբ իրենցը կամ մերձավորներինը դարձնելու նպատակների իրականացմամբ…

Բարոյական արժեհամակարգից զրկված իրականության մեջ, որում թալանի մոլուցքը պետական քաղաքականության մակարդակի էր հասցվել, երեւի թե միայն Արմեն Մաշուրյանի նման երկաթյա ջղեր ունեցող մարդը կկարողանար արտադրամաս աշխատացնել:

Այդ տարիներին Արմեն Մաշուրյանի արտադրամասից ավելի մեծ հնարավորություններ ունեցող հազարավոր կոոպերատիվներ ու մասնավոր ձեռնարկություններ դադարեցրին իրենց գործունեությունը. շատերը չդիմացան այլ պետություններից բերվող նմանատիպ ապրանքների գնային ու որակական մրցակցությանը, ոմանք էլ չկարողացան համակերպվել Հայաստանում արմատավորված «արտադրական հարաբերությունների» բարոյահոգեբանական մթնոլորտի գաղջության ու արտադրող անհատի արհամարհված վիճակի հետ:

Բայց Արմեն Մաշուրյանը ոչ միայն դիմակայեց բոլոր փորձություններին ու հիասթափություններին, այլեւ սկսեց ավելացնել իր արտադրած կենցաղային ապրանքների տեսականին: Իսկ 1996-1997 թվականներին՝ իր հեղինակած տեխնիկական նախագծերով պատրաստված ինքնաշեն դետալներով հավաքեց եւ շահագործման հանձնեց միջազգային ամենավերին չափորոշիչներին բավարարող, բարձր ամրության պոլիպրոպիլենային թելի արտադրության հոսքագիծ: Գյուղատնտեսության մեջ մշտապես պահանջարկ ունեցող պոլիպրոպիլենային թելի նոր արտադրատեսակը վերջապես կոոպերատիվի համար սկսեց կայուն ֆինանսական մուտքեր ապահովել:

Հարկ ենք համարում նշել, որ ինքնատիպ տեխնոլոգիական լուծումներով բարձր ամրության պոլիմերային թելի արտադրության այդպիսի հոսքագծի երկրորդ օրինակ, մինչեւ վերջերս, գոյություն չուներ աշխարհում:

Եթե Խորհրդային Միությունը չկործանվեր, ապա նա, անտարակույս, գիտական գործունեության ակնառու ճանապարհ էր անցնելու…

Ու չնայած արտադրական գործունեություն ծավալելուց հետո գիտությունը, հանգամանքների բերումով, Արմենի կյանքում ազատ ժամերի սիրելի զբաղմունքի կարգավիճակում էր հայտնվել, այնուամենայնիվ, իր արտադրության մեջ գիտատեխնիկական ճշգրիտ հաշվարկներով ներդրված նրա գյուտարարական աշխատանքը, տարիներ անց, Ռուսաստանի Դաշնության գիտական աշխարհի կողմից պատշաճ գնահատանքի արժանացավ: Պոլիմերների բյուրեղացման գիտական որոշ տեսական բանաձեւումներ իր հեղինակած նախագծերով տեխնիկական հոսքագծի տեսքով արտադրական գործընթացի վերածելու եւ միջազգային ամենաբարձր որակական չափորոշիչներին համապատասխանող արտադրանք տալու համար՝ Մոսկվայի կենտրոնական ինստիտուտի կադրերի պատրաստման ու վերապատրաստման մասնագիտական խորհրդի որոշումով՝ 2016 թվականին Արմեն Մաշուրյանին շնորհվեց տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում:

Բնությունն Արմեն Մաշուրյանին օժտել էր անալիտիկ մտածողության կուռ տրամաբանությամբ, գյուտարարի պրպտուն ձիրքով, գիտական աշխարհի նվիրյալի անձնուրաց ջանասիրությամբ՝ շնորհելով նրան նաեւ ցանկացած դժվարություն հաղթահարելու աննկուն կամք…

Սակայն այս ամենի հետ մեկտեղ, բնությունը նրան պարգեւել էր ամենաէականը՝ անկաշառ մարդկային հոգի…

Կարելի է վստահորեն պնդել, որ՝ «Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա

Ու մարդ կերթա անարատ…» հայտնի երկտողում, հարգամեծար խոնարհումով Թումանյանի արտաբերած «երանի»-ն վերաբերվում էր նաեւ Արմեն Մաշուրյան անզուգական անհատի երկրային գոյությանը...

Ցավակցում ենք Արմեն Մաշուրյանի սիրելի կնոջը, զավակներին, հարազատներին, ընկերներին ու նրա մահը սգացող բոլոր մարդկանց…

 

«Սյունյաց երկիր»

 

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39