Նամակ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային

31.05.2017 15:07
1951

Ողջո՜ւյն բժիշկ Թոմ: Գտիր մի քանի րոպե ինձ համար: Գիտեմ, անհնարինն եմ խնդրում, բայց լսիր ինձ: Հուսով եմ` իմ խոստովանությունը մի պահ կթեթեւացնի քո այնքա՜ն ծանր բեռը:

Ես Սեւակն եմ Հայաստանի Սյունիք աշխարհից:

Սովորում եմ բժշկական համալսարանում. վիրաբույժ եմ դառնալու:

2015թ. ապրիլի 24-ին երեւանյան լեփ-լեցուն դահլիճում երկար որոնեցի քեզ, չգտա: Բայց գիտեմ, այստեղ ես:

Վերջապես խոսեցիր… էկրանից: Հոգնած,բայց կայծկլտուն քո աչքերն ասես ինձ էին նայում միայն, միայն ինձ ասում. «Ներիր, չեմ կարող բիբլիական քո աշխարհը գալ նույնիսկ մրցանակաբաշխության: Ներիր, իմ կյանքը իմը չէ, իմ օրը` եւս… ես այն մարդկանց եմ նվիրել… նրանք 750000-ն են, որոնց պետք եմ ինչպես օդն ու ջուրը: Իմ արշալույսները նման են մայրամուտի, ցերեկները` գիշերվա: Շաբաթվա յոթ օրերի բոլոր քսանչորս ժամերը նրանց կողքին եմ… դավաճանել չեմ կարող… »:

Ապա պատմեցիր Հարավային Սուդանի Նուբա լեռների տարածաշրջանի, նրա անպաշտպան ժողովրդի, ծավալվող անհավասար մարտերի մասին: Ամոթի ալիքը ողողեց ինձ, առաջին անգամ եմ լսում Նուբա անունը: «Շատերը չգիտեն «կուսական տարածք» այս շրջանի մասին: Այստեղ ցեղասպանություն է իրականացվում ժողովրդի նկատմամբ: Այստեղ փոքրիկ Սիրիա է: Օգնեք Նուբային: Ո՛չ ասեք ցեղասպանությանը… »: Իսկ կողքից շտապեցնում են քեզ` երկու բեռնատարով վիրավորներ են բերել…

- Ամենածանրերին վիրահատարան տարեք, - ասացիր ու վեր կացար, - կյանք է, - ավարտեցիր խոսքդ, ու հուրհրացին աչքերդ անզոր համառությամբ… Վերջին բառերդ հրդեհեցին դահլիճը /թող այն շանթ դառնա, հրկիզի մեր մոլորակի երկնակամարը, սառն ու անտարբեր մարդկային հոգիները…

Մի ողջ տարի իմ ուսուցիչն ու ուղեկիցը եղար քո թախծոտ, հուսավառ ժպիտով:

Եվ ահա այսօր նորից նույն դահլիճում քեզ եմ որոնում: Դու այստեղ ես, առաջին շարքում: «Ավրորա» մրցանակի հինգ հավակնորդներից մեկն ես: Դա նշանակում է, որ մարդիկ քեզ չեն մոռացել, դու նրանց հետ ես եղել մեկ տարի եւ ավելի: Եվ ես ուրախ եմ, որ արթուն է ու ազնիվ խիղճը մոլորակի, որն աշխարհահռչակ մեր հայրենակցի` Շառլ Ազնավուրի միջոցով մրցանակի հաղթողի դափնին շնորհեց քեզ, Բժիշկ Քաթինա: Դու մեկուսացել, զրկել ես քեզ աշխարհիկ բարիքներից եւ նվիրվել հիվանդներին: Քեզ երջանկություն եւ հրճվանք են բերում նրանց ջերմ վերաբերմունքը, շռայլ ժպիտը:

Չէ, մի սովորական հատուկ գոյական չէ քո անունը, այն խիղճ է, սեր է ու նվիրում…

Չէ, տարիների մի խմբաքանակ չէ քո կյանքը: Այն սխրանք է, խիզախում, արարում:

Դու ճիչն ես շղթայված արեւածագի: Եվ ես ուզում եմ, որ քեզ լսեն բոլո՜րը-բոլո՜րը…

Անհանգիստ է վերջին խոսքդ, լի` աճապարանքով: Հանգստացիր, բժիշկ Թոմ, այնտեղ` հեռավոր Նուբայի քո կլինիկայում, երեք հայ բժիշկ փոխարինում են քեզ: Տեսնո՞ւմ ես, էկրանից ողջունում են, շնորհավորում… Ռազմական բժիշկներ` փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը /նա իմ մարզից է, մեր Սիսիան քաղաքից/, Սուդանում նրանց միացած գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը /նա աշխատում է Քենիայի Մալինո քաղաքի հոսպիտալում/ առանց վարանելու մեկնեցին Նուբա…

- Մեկ շաբաթ է՝ այստեղ եմ: Սա իմ կյանքի ամենաանհավանական շաբաթն է, - շարունակում ես, - զգացողությունս այնպիսին է, ասես իմ տանն եմ: Շնորհակալություն, Հայաստան, շնորհակալություն «Ավրորա»:

Հավատքով լեցուն` ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին եւ դարձնել այն ավելի լավը…

ՀԳ. Թող ների ինձ մեծն Հիպոկրատը: Ես քեզ եմ երդվում, բժիշկ Թոմ, կգամ կողքիդ լինելու, արճճից ծանր բեռդ թեթեւացնելու…

ՍԵՎԱԿ ՄԻՐԱԲՅԱՆ
Ք.Սիսիան
Երեւանի բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11