Նավթն ու գազը չպետք է գերակա լինեն 120 հազար մարդու իրավունքների և ճակատագրի նկատմամբ. Գեղամ Ստեփանյան

23.07.2023 16:25
682

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` հարցազրույցի ընթացքում այս մասին ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Մեր օրինակը ամենավառն է, որը ցույց է տալիս, որ նույն հավաքական Արևմուտքը համախմբվածություն և միասնականություն է ցուցաբերում Ուկրաինայի պարագայում է, իսկ Արցախի պարագայում` ոչ: Մենք, իհարկե, տարբերություն տեսնում ենք 44-օրյա պատերազմի ժամանակ և հիմա այդ հայտարարությունների հասցեականության միջև` այն առումով, որ հիմա, գոնե, այդ հայտարարությունները հնչում են հասցեական: Իսկ վերջին օրերին` համաժողովրդական շարժման մեկնարկից հետո, բավականին ակտիվ արձագանքներ տարբեր տեղերից ստանում ենք այդ առիթով, բայց նորից եմ ուզում նշել, որ պետք է կոտրել այդ երկակի ստանդարտների մոտեցումը: Ադրբեջանական նավթն ու գազը չեն կարող և չպետք է գերակա լինեն 120 հազար մարդու իրավունքների և ճակատագրի նկատմամբ»,-նշել Գ. Ստեփանյանը:

ԱՀ ՄԻՊ-ը ընդգծել է, որ իրենց զեկույցներում նշված են ստույգ թվեր, վիճակագական տվյալներ, և ցանկացած իրավունքի բաժնում, երբ ներկայացվում են վիճակագրական տվյալներ, նույն տեղում նաև մարդկային պատմություններ են:

«Մարդկային պատմություններում ավելի պատկերավոր կերպով ներկայացված է, թե մարդն առօրյայում ինչպիսի ապրումներ է ունենում, ինչպիսի զգացողություններ, ինչպիսի տառապանքներ: Այդ մարդկային պատմությունները պարբերաբար թարմացվում են, և մենք այս օրերին աշխատում ենք մեր նոր զեկույցի հրապարակման ուղղությամբ, որտեղ նոր պատմություններ կլինեն: Առհասարակ, տպավորելը, էմոցիաների տարափը, երբ դա դառնում քեզ համար ամենօրյա աշխատանք, ինչ-որ առումով նաև բթացնում է, բայց հենց դա էլ մեր առաքելությունը, որ կարողանանք պահպանել մարդկային այդ ապրումակցման կարողությունը, և ցանկացած պարագայում ոչ միայն արձանագրենք, այլ նաև ձեռնարկենք ՄԻՊ հաստատության լիազորությունների մեջ մտնող բոլոր գործողությունները տվյալ քաղաքացիներին աջակցելու համար: Պատմությունները շատ են, ամենօրյա ռեժիմով մեզ են դիմում հարյուրավոր արցախցիներ, յուրաքանչյուրն` իր խնդիրներով: Եվ հատկապես այս ճգնաժամային, աղետալի իրավիճակում առավել մեծ ուշադրություն է դարձվում բազմազավակ ընտանիքներում, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց հացի խնդիրը հոգալուն: Յուրաքանչյուր պատմություն իր ողբերգությունն ունի, որը ոչ միայն պետք է ուղղակի արձանագրել` աշխարհին ներկայացնելու համար, այլև` ձեռնարկել գործողություններ տվյալ ընտանիքներին աջակցելու համար: Ընդ որում` ներկայացվող խնդիրների առաջին հասցեատերերը պետական գերատեսչություններն են, բայց մեր գրասենյակում այդ փիլիսոփայությամբ չենք առաջնորդվում: Եթե կարող ենք տեղում մեր ունեցածով աջակցել, չենք հապաղում»,-ընդհանրացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40