Նոր հայտարարություն Արցախի վերաբերյալ

21.06.2013 16:52
1937

ՀԻՄՆԱԽՆԴԻՐ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահները Էնիսկիլենում (Հյուսիսային Իռլանդիա) հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ:

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել են իրենց աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին` հարատեւ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված լուծում գտնելու հարցում` միաժամանակ նշելով. «Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ բանակցային գործընթացում կողմերը, փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում փնտրելու փոխարեն, շարունակել են միակողմանի առավելություններ կորզելու փորձերը: Մենք վստահ ենք, որ վերջին չորս տարվա ընթացքում մեր երկրների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները պետք է ղարաբաղյան հակամարտության արդար եւ տեւական կարգավորման հիմք դառնան: Այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից որեւէ մեկին առավելություն տալու փորձը կբացառի հավասարակշիռ լուծում գտնելու հնարավորությունը»:

Պուտինը, Օբաման եւ Օլանդը կրկին ընդգծել են` «Ռազմական ուժի կիրառումը, որի արդյունքում ձեւավորվել է հակամարտության ու անկայունության ընթացիկ իրավիճակը, չի հանգուցալուծի հիմնախնդիրը: Ռազմական գործողությունների վերսկսումն աղետալի հետեւանքներ կունենա տարածաշրջանի համար եւ կհանգեցնի մարդկային զոհերի, ավերածությունների, փախստականների թվի աճի, հսկայական ֆինանսական ծախսերի: Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին կրկին անգամ վերահաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես` ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի քայլերից եւ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության սրացման: Առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի»:

Նախագահները հավելել են, որ պատրաստ են կողմերին աջակցություն ցուցաբերել, սակայն «հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը նրանցն է». – «Մենք խորապես համոզված ենք, որ խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ հավասարակշիռ համաձայնության հասնելու հարցում հետագա ձգձգումն անընդունելի է, եւ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում նոր եռանդով կենտրոնանալ դեռեւս չհանգուցալուծված խնդիրների վրա»:

18.06.2013, azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08