Նոր խոսք՝ հուշահամալիրի համայնապատկերում

24.05.2018 16:36
1411

Հայրենական մեծ պատերազմում զոհված գորիսեցիների հիշատակին կառուցված հուշահամալիրում վերջերս կառուցվեց մի նոր կոթող: Այն ժողովրդի խոնարհումն է առ Արցախյան պատերազմում զոհվածների  հիշատակին: Եվ հիմա այս վայրն իսկական սրբատեղի է դարձել գորիսեցիների համար: Սրբավայրի համայնապատկերին վերջերս Գորիսի համայնքապետարանի կողմից նոր շտրիխներ ավելացվեցին, որի շնորհիվ հուշահամալիրը դարձավ առավել կանչող-ձգող, գրավիչ, եւ մարդիկ այդտեղ են գնում  ոչ միայն  հիշատակի օրերին: Դեպի հուշահամալիր տանող ճանապարհից ասֆալտապատվել է 2300 քմ, սալիկապատվել են մայթերը, կառուցվել եզրառուներ, վերականգնվել է հուշահամալիրի դեկորատիվ պատը, մաքրվել է ջրավազանը, կառուցվել է նոր ջրախողոկավաշար, որի շնորհիվ միշտ մաքուր ջուր է մտնում ջրավազան: Բացի դրանից, տնկվել են դեկորատիվ  թփեր, 23000 սածիլ,  եւ հիմա  անյուտայի բազմագույն աչիկները  նոր շուք են հաղորդել հուշահամալիրին: Վերակառուցվել են նաեւ հուշահամալիրի մուտքերը, տեղադրվել են աղբամաններ,  նստարաններ եւ այլն: 

Այդ օրն առավոտյան ժամը  դեռ 10.00  չկար, սակայն սրբատեղիում արդեն մարդիկ կային: Նրանք դպրոցականներ էին, կանայք՝ իրենց երեխաների, թոռների հետ, տղամարդիկ: Աստինե Միրումյանը եւ Անուշ Ալավերդյանը, որ սովորում են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցում, ասում են՝ հոգեհարազատ վայր է դարձել հիմա հուշահամալիրը, հաճելի է զբոսնել այստեղ, կրկին ու կրկին խոնարհվել մեր այսօրվա համար զոհվածների հիշատակի առջև, զգալ նրանց կենդանի ներկայությունը եւ նոր լիցք ստացած՝ շարունակել ուսումը:  Արեւիկ Գրիգորյանն այստեղ է եկել երեխայի հետ: Նրան ձգում է ջրավազանը:

- Հոգիս հանգստանում է, երբ նայում եմ ջրի ալիքներին: Ալիքներն ասես օրոր են ասում երեխայիս: Երբ գնում ենք տուն, նա անմիջապես քնում է:

Արփինե Գրիգորյանն էլ 3 տարեկան Արեգի հետ է: Արեգը «սամակատ է քշում», իսկ մայրը հանգստանում է, վայելում մաքուր օդը, ջերմ արեւը:

- Չեմ լարվում այստեղ, երեխաս հանգիստ խաղում է, գիտեմ, որ ոչ մի մեքենա չի  մտնելու այս տարածքը, երեխաս ապահով է այստեղ: Նրան բացատրում եմ, թե ինչի համար են կառուցվել այս հուշարձանները, որ պետք է մաքուր պահել շրջակայքը: 

Իր թոռնիկներին մաքուր օդ է  դուրս բերել Սիրամարգ Բաղդասարյանը:

- Նույնիսկ մոտակա գյուղերից են երեկոները մարդիկ գալիս այստեղ: Գալիս են ընտանիքներով, կոլեկտիվներով, ընկերներով: Եվ, գիտեք, թե հետաքրքիրը որն է. մարդիկ այստեղ բարձրաձայն չեն խոսում, տղաներն իրար հետ չեն կռվում: Երեկոներն այստեղ անցկացնելը հրաշքի նման է: Տեսնո՞ւմ եք թեքության վրա ծաղկանոցը. դա սովորական ծաղկանոց չէ, ծաղիկներով «գրված» է Գորիս: 

Ու հետո տիկին Սիրամարգը մի քիչ ամոթխած ասում է՝ երեք եղբայրս, տղաս, փեսաս են աշխատել այստեղ, նոր կյանք հաղորդել հուշարձան համալիրին: Եվ սրբատեղին դարձել է ամբողջական:  Եվ այն ասելիք ունի աշխարհին: 

Իրոք, այս հուշարձան համալիրը մեսիջ ունի ուղղված աշխարհին՝ մենք հայ ենք, հայ էլ մնալու ենք, կանք ու կլինենք, որ հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած գորիսեցի քաջորդիները խաղաղ ննջեն: Իսկ այս եւ գալիք սերունդները ոչ միայն գնահատում-գնահատելու-արժեւորում-արժեւորելու են նրանց արածը, այլեւ նրանց կյանքի պատմությունն իրենց համար դաս-դասագիրք է, եւ իրենք դաստիարակվելու եւ գործելու  են նրանց պատգամներով: Եվ հայրենիքը հայրենիք է մնալու, հայրենիքը հայրենիք է  կանչելու հեռուներում հայրենիքի կարոտով ապրողներին: Եվ հայրենիքը դառնալու է բոլոր հայերի հայրենիքը՝ սուրբ-սրբոց բովանդակությամբ:

Ալվարդ Մեսրոպյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34