Նորաշենիկում փառատոն էր` կորկոտի փառատոն

18.11.2019 10:25
2169

Հին Հայաստանում հայոց աշխարհի բոլոր նոր տարիների արշալույսները բացվում էին կորկոտի ախորժաբույր բուրմունքով։ «Ինչո՞ւ եք Ամանորը սկսում կորկոտով» - հարցին հայերը պատասխանում են. «Ցորենով ենք սկսում, որ ցորենաշատ լինի ամբողջ տարին»։ Իսկ ինչպե՞ս է ստեղծվում այդ կերակուրը։ Թեփահան արված ցորենը լցնում են պղնձե կաթսան եւ երեկոյան դնում մարմանդ կրակ ունեցող թոնրի մեջ։ Առավոտյան հանում են կաթսան եւ վայելում աստվածային կորկոտը։

Իսկ մեր օրերում նախաձեռնում են փառատոն եւ արժանին մատուցում կորկոտին եւ այդ համեղ կերակուրը պատրաստողներին։

Նոյեմբերի 17-ին Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ բնակավայրի մարզադաշտում առավոտվանից պատրաստվում էին միջոցառմանը։ Իսկ կեսօրին մոտ ահագին բազմություն էր հավաքվել` մայրաքաղաքից եւ մարզկենտրոնից հյուրեր, Նորաշենիկի հարակից բնակավայրերի մարդիկ, մարզային եւ համայնքային իշխանությունների ղեկավարներ, Հունան Պողոսյանը եւ Գեւորգ Փարսյանը, «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը, Կապան համայնքի ավագանու անդամները։ Կապան քաղաքի մանկապարտեզներին հատկացրել էին մեկական տաղավար, սեղանները ճաշակով ձեւավորված էին, իսկ դրանց մոտ տեղադրված կրակարանի վրա թխվում էր անուշաբույր լավաշը, իսկ օջախի վրա քլթքլթացող կաթսայի մեջ կորկոտը «սպասում» էր համտեսողներին։

…Զուռնա-դհոլի ավանդական մեղեդիներն ավետում են փառատոնի մեկնարկը։ Նախ հայտարարվեց միջոցառման գլխավոր գործող անձանց` կորկոտ պատրաստողների անունները` Համլետ Պատվականյան, Հովիկ Հարությունյան, Կարեն Օհանջանյան, Սուրեն Հայրապետյան, Արմենակ Պողոսյան, Թադեւոս Ավագյան, Սամվել Սաֆարյան, Մաքսիմ Պետրոսյան, Վահրամ Մնացականյան։

Ողջերթի խոսքով հանդես եկավ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ով, մասնավորապես, այն միտքը հայտնեց, որ հայ ավանդական կերակուրը ճիշտ պրոպագանդվելու դեպքում կդադարի հոգեհացի եւ մահվան տարելիցներին նվիրված սեղանների ճաշատեսակ լինելուց եւ ազգային «բրենդ» կդառնա։ Նաեւ համոզմունք հայտնեց, որ կորկոտի փառատոնը շարունակական կլինի եւ ավելի լայն շրջանակներ կընդգրկի։ Համայնքի ղեկավարը կորկոտ պատրաստողներին հանձնեց շերեփներ (քյավգիր), իսկ փառատոնի մասնակիցներին մաղթեց հաճելի ժամանց։

Նաեւ մրցույթ էր հայտարարվել, որպեսզի որոշվի, թե ով է ամենահամեղ կորկոտ պատրաստողը։ Հանձնախումբն այդ պատվին արժանացրեց Սուրեն Հայրապետյանին, ում համայնքապետի կողմից հուշանվեր հանձնվեց։ Հուշանվերներ հանձնվեցին նաեւ միջոցառման ժամանակ հերթապահող` Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության աշխատակիցներին։ Խրախուսվեց նաեւ լավագույն կենաց ասողը` Անուշ Բալասանյանը։

Դե իսկ փառատոնից անպակաս էին երգն  ու երաժշտությունը, պարն ու կատակը։ Միջոցառմանը աշխույժ երանգներ հաղորդեցին Կապանի մշակույթի կենտրոնի երաժիշտ-կատարողներն ու պարային խմբերը, ովքեր իրենց կատարումներով սառնաշունչ օրվան ջերմություն հաղորդեցին։

Փառատոնը մեծապես կայացավ Կապանի համայնքապետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Նառա Մելքումյանի նվիրումի շնորհիվ։

 

 

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34