Նշեցին պարի միջազգային օրը

03.05.2018 16:25
1499

Մեծն Կոմիտասը, ով հայ երգը մաքրեց օտար ազդեցություններից եւ վերադարձրեց իր ժողովրդին, պարը համարել է մարդկային կյանքի աչքի զարնող երեւույթներից մեկը, ըստ նրա՝ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորորշ գծերը՝ մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը: Պարն ազգություն չի ճանաչում, քանզի տարբեր ազգերի եւ տարբեր ոճերի պարերը սրտամոտ են բոլորին:

ՅՈւՆԵՍԿՕ-ի պարի միջազգային խորհրդի կողմից 1982-ից ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր՝ ի պատիվ ֆրանսիացի անվանի պարող եւ բալետմայստեր Ժան Ջոջ Նովերի: Պարարվեստի սիրահարների համար հիշարժան օրը համերգով նշեցին Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը: Բեմահարթակում «Նարա դանս» պարարվեստի ստուդիայի (ղեկավար՝ Նարինե Մովսիսյան) եւ «Պարի աստղեր» շոու ստուդիայի (ղեկավար՝ Էրիկ Քոչարյան) պարային խմբերն էին, ովքեր ցուցադրեցին տարբեր ոճերի պարեր: Հանդիսականին ողջունեցին մշակույթի կենտրոնի մանկական երգի ստուդիայի սաները (խմբավար՝ Մելինե Խաչատրյան): Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ Նորայր Գասպարյանի հիշատակը. ով մինչեւ բանակ զորակոչվելը Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիայում դրսեւորել էր իրեն որպես շնորհալի եւ հեռանկարային պարող: 

Արժանին հատուցվեց մշակույթի կենտրոնի երբեմնի պարուսույցներին՝ Գառնիկ Խաչատրյան, Գուրգեն Հարությունյան, Բորիկ Հարությունյան: «Պարի աստղեր» շոու ստուդիայի եւ «Նարա դանս» պարարվեստի ստուդիայի կրտսեր եւ միջին խմբերի սաների համար անակնկալ էր պատրաստվել. նրանց հանձնվեցին հուշամեդալներ:

Կապանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Աստղիկ Գրիգորյանը պարի միջազգային օրվա առթիվ շնորհակալագրեր հանձնեց աչքի ընկած պարողներին: Նարեկ Գաբրիելյանը ներշնչանքով ասմունքեց Գեւորգ Էմինի «Սասունցիների պարը»:  Տոնական համերգը եզրափակվեց «Նարա դանս» պարարվեստի եւ «Պարի աստղեր» շոու ստուդիաների սաների միասնական պարով. բեմահարթակում մեր ավանդական «Քոչարին» էր: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Լուսանկարի հեղինակ՝ Արսեն Սարգսյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22