Նշվեց թանգարանների միջազգային օրը

23.05.2022 12:25
1366

Թանգարանների միջազգային օրն այս տարի անցավ «Թանգարանների ուժը» խորագրով, որ հավուր պատշաճի նշվեց մարզկենտրոնում:

Կապանի երկրագիտական թանգարանում բացօթյա կազմակերպվել էր «Կապանյան կենցաղն ու ապրելակերպը» թեմայով ազգագրական ցուցադրություն: Թանգարանի տարածքի մի մասը վերածվել էր ազգագրական անկյունի, ազգային հագուկապով աղջիկները լավաշ հաց էին թխում, աղորիք բանեցնում, ազգագրական երգ ու պար ներկայացնում:

Ներկայացվեց օրվա խորհուրդը, մանավանդ այն դերը, որ ունեն թանգարանները պատմական հիշողությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործընթացում: Այնուհետև ներկաներին՝ տարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ, նաև հայոց բանակի զինվորներ, իրենց խոսքն ու օրհնանքը հղեցին Կապանի և Քաջարանի հոգևոր հովիվներ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը և տեր Շիրակ քահանա Խանոյանը. նրանք  կարևորեցին թանգարանների դերը՝ մանավանդ երիտասարդ սերնդի կրթադաստիարակչական գործում, որից հետո համերգային փոքրիկ ծրագրով հանդես եկան Կապանի պետական բժշկական քոլեջի սովորողները:

Այնուհետև այցելուները շրջեցին երկրագիտական թանգարանի հնագիտական, պատմության, ազգագրական, 44-օրյա պատերազմին նվիրված սրահներում:

Կապանի արվեստի թանգարանն օրվա առթիվ հատուկ ցուցադրություն չէր կազմակերպել: Մարզկենտրոնի մշակույթի օջախը հարուստ ցուցադրություն ունի, և թանգարանի դռները ողջ երեկոյան բաց էին այցելուների համար:

Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի դռները ժամը 11-ից մինչև կեսգիշեր բաց էին. կազմակերպվել էր քանդակագործ Մարատ Նուրիջանյանի աշխատանքների ցուցահանդես: Այցելուների համար համերգային ծրագրով հանդես եկան Կապանի թիվ 1 և 2 երաժշտական դպրոցի սաները՝ իրենց դասատուների նվագակցությամբ, թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատության մանուկները: Երեկոյան արդեն դասական երաժշտություն էր հնչում թանգարանում, եղան նաև տեղացի ստեղծագործողների գործերի կատարումներ (երաժշտություն և ասմունք), պարուսույց Թամար Ստեփանյանի սաների կատարումները կատարյալ դարձրին երեկոն:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40