Որ արդյունավետ լինեն տեսչական ստուգումները

30.10.2018 15:51
1394

Հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվող աշխատանքային խմբի նախնական հանդիպումը, որին մասնակցում էին ազդակիր համայնքի ներկայացուցիչներ, բնապահպաններ, խնդրո առարկայով հետաքրքրված անձինք:

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ներկաներին իրազեկեց, որ օրակարգում երկու հարց է ընդգրկված՝ Քաջարանի հանքավայրին առնչվող եւ ուսումնասիրման ենթակա հարցերի շրջանակի ուրվագծումը եւ այդ հարցերը հետազոտելու  համար անհրաժեշտ նյութերի (թույլտվություններ, փորձաքննական եզրակացություններ եւ այլ եզրակացություններ) անվանանշումը, որոնք անհրաժեշտ է կարճ ժամանակում ձեռք բերել եւ տրամադրել աշխատանքային խմբին:

Խնդրահարույց են մնում Արծվանիկ, Սեւաքար, Չափնի համայնքներին Արծվանիկի պոչամբարի հասցրած վնասների դիմաց փոխհատուցումները: Մասնավորապես, Չափնիի բնակիչ Արթուր Կոստանդյանը, ով ներգրավված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվող աշխատանքային խմբում, նշեց, որ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N79 որոշման 5-րդ հավելվածով 59.1 հա տարածք Չափնիի վարչական տարածքից ճանաչվել է բացառիկ գերակա շահ եւ տրամադրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: 59.1 հա-ից փոխհատուցում է տրվել միայն 3.3 հեկտարի դիմաց: Պոչամբարի ընդլայնման հետեւանքով գյուղին պատկանող ջրաղացներ են մնացել պոչամբարի տակ, վերջինիս ծավալները մեծանալու հետ զուգընթաց նույն ճակատագիրը սպառնում է պատմական արժեք ներկայացնող ձիթհանին, որը եզակի է Կապանի տարածաշրջանում:

Հանդիպման ավարտին Ա. Գրիգորյանը մանրամասնեց, որ աշխատանքային խմբի գործունեության շրջանակում ընդգրկված է գործնականում յուրաքանչյուր հարց, որ կարող է առնչություն ունենալ կոմբինատի գործունեությանը՝ նրա սոցիալական պատասխանատվությանը, հարկային պարտավորություններին, հանքաքարի արդյունահանման ծավալներին եւ այլն:

Իսկ աշխատանքային խումբը որքանո՞վ է առնչվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սեպտեմբերի 10-ից սկսված տեսչական ստուգումների հետ, «Սյունյաց երկրի» հարցին, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Որտեղ տեսչական ստուգումներ ենք անում, զուգահեռաբար աշխատանքային խումբ ենք ձեւավորում, որի գործունեության ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը կարող է նպաստել տեսչության գործունեության ավելի արդյունավետ իրականացնելուն»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40