Որ բացառվեն արտադրական վթարները

30.11.2017 14:50
1645

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժանմունքը ստեղծվել է 2006 թվականի մայիսին (մինչ այդ՝ լեռնատեխնիկական տեսչություն): Տեխնիկական անվտանգության փորձաքննություն է իրականացվում արտադրական վտանգավոր օբյեկտներում (ԱՎՕ)՝ բենզալցակայաններ, գազալցակայաններ, ամբարձիչ սարքավորումներ, կարուսելներ, վերելակներ, քարի մշակման արտադրամասեր եւ այլն, ու տալիս եզրակացություն դրանց հետագա շահագործման վերաբերյալ:


Օրենսդրական դաշտում տեխնիկական անվտանգության հետ կապված հարաբերությունները, տեխնիկական անվտանգության ապահովման համակարգը կարգավորվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով՝ ընդունված 2005 թվականի հոկտեմբերի 24-ին:


Եթե խոսենք թվերի լեզվով, բաժանմունքի կողմից 2017-ին մարզում փորձաքննության է ենթարկվել 407 օբյեկտ, իսկ ընդհանրապես Սյունիքում գրանցված է 181 վերելակ, 38 բենզալցակայան, 15 գազալցակայան, 61 կաթսայատուն, 8 կարուսել (Կապանում՝ 5, Սիսիանում՝ 3), 307 ամբարձիչ սարքավորում, իսկ լեռնահանքային արդյունաբերությունում՝ 84 արտադրական օբյեկտ: Բաժանմունքի տնօրեն Կարեն Մկրտչյանի փոխանցմամբ՝ ամենախնդրահարույցը գազալցակայաններն ու բենզալցակայաններն են, որոնց մեծ ուշադրություն են դարձնում: Տարվա ընթացքում մեկ տեխնածին դեպք է գրանցվել հեղուկ գազի լցակայանում:


2007 թվականից Կարեն Մկրտչյանը տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Սյունիքի մարզային փորձաքննության բաժանմունքում է՝ նախ՝ որպես ամբարձիչ սարքավորումների եւ կաթսայատեղակայանքների փորձագետ, այնուհետեւ՝ գլխավոր փորձագետ: 2015-ի սեպտեմբերի 1-ից Սյունիքի բաժանմունքի պետն է: Երեք փորձագետներով (Կարեն Մկրտչյան, Ռուբիկ Մարտիրոսյան (տեխանվտանգության ոլորտում է 1989 թվականից), Վլադիմիր Մանուչարյան) են իրականացնում մարզի արտադրական վտանգավոր օբյեկտների փորձաքննությունը: Իսկ ո՞րն է ամենանեղ օղակը համակարգում:


«Հարկ է նշել, որ կան դեպքեր, երբ արտադրական վտանգավոր օբյեկտները ստացել են բացասական եզրակացություն, սակայն դրանք շարունակում են շահագործել, ինչը վտանգավոր է տեխնածին ռիսկի առումով», - ասում է Կարեն Մկրտչյանը եւ հավելում, որ իրենց բաժանմունքն այժմ ապահովված է արդյունավետ աշխատանք ապահովող բոլոր միջոցներով: Իսկ փորձաքննության իրականացման պրոցեսին էապես նպաստել է շարժական լաբորատորիան, որ հնարավորություն է ընձեռնել փորձաքննության ընթացքում իրականացնել կանխարգելում, փորձարկում եւ զննում:


Առանձին խոսակցության նյութ է մարզի վերելակային տնտեսության տեխնիկական անվտանգության խնդիրը: Սյունիքի մարզի փորձաքննության անվտանգության բաժանմունքը սպասարկում է մարզկենտրոնի եւ Քաջարանի բազմաբնակարան շենքերի վերելակները: Կապանի բազմաբնակարան շենքերի 159 վերելակից գործում է մոտ 90-ը: Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ եւ դրան հաջորդած տարիներին, տնտեսական ճգնաժամով պայմանավորված, ոչ միայն անգործության մատնվեց մարզկենտրոնի վերելակային տնտեսությունը, այլեւ վերելակների մի մասը թալանվեց: Կարեն Մկրտչյանի փոխանցմամբ՝ եթե 2011-ին բացասական եզրակացություն էր տրված վերելակների մեծ մասին, ապա այժմ իրավիճակն զգալիորեն շտկվել է: Մի փաստ էլ հայտնեց «Վերելակ» ԱԿ ընկերության տնօրեն Սամվել Մկրտչյանը. միայն ընթացիկ տարում 30 վերելակ է նորոգվել Կապանում Սյունիքի մարզպետարանի եւ Կապանի քաղաքապետարանի գործուն աջակցությամբ:


Փաստն ինքնին ուրախացնող է, բայց վերելակից օգտվելու տարրական նորմերը պիտի պահպանել: Մերժելի երեւույթ է այն, որ մարդատար վերելակը բեռնատարի տեղ են օգտագործում՝ շինարարական նյութեր բարձրացնելով ութերորդ, իններորդ հարկեր: Միով բանիվ, արգելվում է շինանյութեր տեղափոխել մարդատար վերելակով (դրա բեռնատարողությունը 320 կգ է), ինչպես նաեւ վերելակով երթեւեկելիս խցիկում չորս մարդուց ավելի չպիտի լինի:


«Վատն այն է, որ ստուգում ես վերելակը, դրական եզրակացություն տալիս եւ բառացիորեն 10-15 օր հետո, երբ առիթ է լինում օգտվել նույն այդ վերելակից, ցավով նկատում ես, որ ծխախոտով վառել են կանչի սեղմակները, անպարկեշտ գրություններ թողել խցիկի պատերին: Խոսքս այն մասին է, որ մեր որոշ համաքաղաքացիների կենցաղավարական կուլտուրան շատ հեռու է բավարար լինելուց», - իր նկատառումներն է հայտնում Կարեն Մկրտչյանը:


Մեր զրույցի ավարտին բաժանմունքի պետին խնդրեցինք կոչով դիմել կամ պարզապես խոսք ուղղել ձեռնարկությունների տնօրեններին, տնտեսվարող սուբյեկտներին կամ պարզապես բնակչությանը: Կարեն Մկրտչյանը փոխանցեց, որ շատերն անտեսում են տեխնիկական անվտանգության տարրական կանոնները՝ չգիտակցելով, թե դրանք ինչ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ: Նաեւ նշեց, որ կենտրոնի մարզային փորձաքննության բաժանմունքն ապահովված է տեխնիկական անվտանգության փորձաքննության համար անհրաժեշտ դիագնոստիկա եւ զննում իրականացնող ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ սարքավորումներով, մինչդեռ կան օբյեկտներ, որոնք գրանցված չեն եւ գործում են առանց անհրաժեշտ տեխնիկական անվտանգության փորձաքննության, իսկ արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման դեպքում օրենսդրական նորմերի չպահպանելը հղի է տեխնածին վթարի ռիսկերով եւ դրանով պայմանավորված տխուր հետեւանքներով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02