Փաշինյանի կուսակցությունը թող այդ մանդատը ստանա, որպեսզի Ղարաբաղի հարցում որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն. Ջոն Բոլթոն

25.10.2018 17:21
1108

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսը: Իր խոսքի սկզբում Բոլթոնը նշեց, որ անչափ ուրախ է Հայաստանում լինելու համար. «Շնորհակալություն եմ հայտնում ներկաներին: Ես թերևս 1997 թվականից ի վեր  առաջին ազգային անվտանգության  հարցերով խորհրդականն եմ ԱՄՆ-ի, որ այցելում է Հայաստան, և ես այսօր վարչապետի հետ հանդիպում ունեցա, որը տևեց 1 ժամ  20  րոպե: Մինչ այդ ես նաև հանդիպում էի ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի նախարարի, ազգային անվտանգության  քարտուղարի հետ:

Մենք վարչապետի հետ անդրադարձանք, ես նշեցի, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են ԱՄՆ-ի համար  առաջնահերթ կարևորության խնդիր, դրանք  մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, և ես նշեցի,  որ մենք պատարստ ենք մեր աջակցությունն  ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի  կարգավորման հարցում՝որպես Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև  հնարավոր այլ եղանակներով, և այս կարգավորումը բխում է ոչ միայն ՀՀ-ի  և Ադրբեջանի շահերից, այլ սա բխում է նաև Միացյալ Նահանգների շահերից: Մենք հանդիպումների ընթացքում նաև անդրադարձ կատարեցինք ՌԴ-ում երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր ունեցած քննարկումներին, անդրադարձ եղավ պատժամիջոցներին, ընդհանուր տարածաշրջանային հարցերին՝ կապված Սիրիայի հետ իրավիճակին, ինչպես նաև կարևորեցինք նաև մեր երկու երկրների միջև տնտեսական ոլորտում աշխուժությունը,  ուղղակի ներդրումների ավելացումն  ԱՄՆ-ի՝ Հայաստանում»,-ասաց Բոլթոնը:

Ինչ վերաբերում է Հայաստանում փոփոխված իրողություններին, Թավշյա հեղափոխությանը և նոր կառավարության նկատմամբ ունեցած իր դիրքորոշմանը, ապա Ջոն Բոլթոնն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում խոսել են նաև դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին. «Մենք խոսեցինք նաև այն մասին, որ որոշ բաներ՝ կապված այդ հարցի հետ, հետաձգվել են, նաև խոսեցինք հանրային հարցումների, կարծիքների մասին, որոնք ցույց են տալիս, որ առաջիկա ընտրություններում նա  կստանա ուժեղ մանդատ և ես նրան հարցրեցի, որն է իր հաջողության գաղտնիքը, նա հրաժարվեց իր գաղտնիքն  իմ առաջ բացել: Միգուցե ընտրություններից հետո, այնուամենայնիվ, ասի մեզ: Փաստն այն է, որ եթե այս կանխատեսումներն իրականություն դառնան, ընտրություններից հետո վարչապետը կունենա շատ ուժեղ մանդատ մի շարք վճռական փոփոխություններ իրականացնելու համար , և այսօր նաև Հայաստանում ես հանդիպում ունեցա Հայաստանյան հետազոտողների,  վերլուծուբանների հետ և այստեղ ինձ համար պարզ դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորումը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային  կարևորության հարցերից մեկը»:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելուն ԱՄՆ-ի վերաբերմունքին, Բոլթոնն ասաց, որ այսօր նախագահի և խորհրդականների հետ այդ հարցին անդրադարձ կատարել է. «ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական աջակցություն ցուցաբերում է, և այն պետք է քաղաքական հարաբերությունների վրա իր ազդեցությունը չունենա՝ մի կողմից ռեժիմի մասով, մյուս կողմից՝ ահաբեկիչների մասով: Եվ լայնածավալ մարդասիրական աջակցությունն այստեղ իրականացվում է: Նախագահը նշեց, որ սա լինելու է մարդասիրական աջակցություն, սա ռազմական ուղղվածություն չի ունենալու, և այս պահին ցանկացած երկրի, ցանկացած կողմի համար սխալ կլինի, եթե ռազմական ներգրավվածություն ունենա: Արդեն իսկ այս պահին 7-8 մարտնչող կողմեր կան, և որևէ մեկ այլ երկրի համար այնտեղ որպես ռազմական կողմ ներգրավվելը, կարծում եմ՝ սխալ է»:

Ջոն Բոլթոնը նաև պատասխանեց այն հարցին, թե ինչ փաստաթուղթ է  դրված լինելու Արցախյան հարցի կարգավորման շուրջ  բանակցությունների սեղանին և ովքե՞ր են լինելու բանակցության կողմերը՝ նշելով, որ չի ուզում կանխորոշել. «Այստեղ Հայաստանում շատ աջակցում են Մինսկի խմբի համատեքստում աշխատանքների հետագա ընթացքը, ինչը ուրախալի է, և նախկինում կողմերի միջև եղել են բազմաթիվ քննարկումներ և նորից Ջիմ Բեյքերի մոտեցմանն եմ ուզում անդրադառնալ՝ նա նշում էր, որ կողմերը կարող են ցանկացած հարցի մասին խոսել, որևէ սահմանափակում չպետք է լինի, եթե ինչ-որ մի բան առաջ է քաշվում, պարտադիր չէ, որ դա ընդունվի, բայց այն, ինչ կարող են քննարկել, դիտարկել, դա որևէ կերպ չի կարող սահմանափակվել: Եվ նորից ուզում եմ վերադառնալ ավելի վաղ իմ նշած խոսքին՝ եթե վարչապետն այս ընտրություններով անցնում է, և նրա կուսակցությունը ստանում է այդ մանդատը, դա լավ հնարավորություն է, որպեսզի վճռական, որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն և նաև Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ միջոցներ ձեռնարկեն: Եվ եթե այդ պատրաստակամությունը լինի, մենք պետք է աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից նույնպես նույն կերպ արձագանք լինի»:

analitik.am

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54