Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորությանը

14.12.2023 12:00
673

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորությանը և այն սկզբունքներին, որոնց շրջանակում դա պետք է տեղի ունենա։ Փաշինյանը թեմայի մասին խոսել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում։

«Հնչող հիմնական հարցն այն է, թե որքանով է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ինչ սկզբունքների շրջանակում այն պետք է տեղի ունենա: Հիմնական սկզբունքները երեքն են. առաջին՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնությունները պետք է տեղի ունենան երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Երկրորդ սկզբունքի համաձայն՝  Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կիլոմետր: Երրորդ սկաբունքն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա: Դա մի փաստաթուղթ է, որով արձանագրվեց երկու իրողություն. առաջին՝ ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի, և երկրորդ՝ վերոհիշյալ հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները անկախություն են ստանում ԽՍՀՄ-ի վարչական սահմաններով, հետևաբար վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների և պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այդ սահմանների հիման վրա: Վերոհիշյալ երեք սկզբունքները ամրագրվել են Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքներով, մասնավորապես մայիսի 14-ին և հուլիսի 15-ին ԵՄ նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով»,- մանրամասնել է վարչապետը:

Նա շեշտել է՝ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այդ պայմանավորվածություններից և սկզբունքներից, ապա մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական:

«Հայաստանը վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունը նշված պայմանավորվածություսններին: Հիմնական հարցը, որ ծագում է, այն է, թե ինչքանով է հավանական, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի: Կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, ոորոնք կարող են ավելի դրական պատկերացում ստղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն, բայց երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերեվարված անձանց փոխանակություն և Հայաստանի 31 ներկայացուցիչներ և մեկ զինվորական Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի կողմից վերադարձվել են Հայաստանին: Չէի ցանկանա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա   և կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34