Փաշինյանը սպասում է Լուկաշենկոյի արձագանքին ու չի լռելու

20.11.2018 13:55
1233

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի շուրջ տեղի ունեցած ու սպասվող իրադարձություններին։

Եթե դեկտեմբերի 6-ին Սանկտ–Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում կոնսենսուս չլինի, հայկական կողմը կշարունակի աշխատել կոնսենսուսի հասնելու ուղղությամբ։ Այսօր` նոյեմբերի 20+-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ Բելառուսի նախագահի և ԱԳՆ խոսնակի մակարդակով արված հայտարարություններին` Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը նախագահի ասածին պատասխանել է վարչապետի մակարդակով և ԱԳՆ խոսնակին պատասխանելու մտադրություն չունի։

«Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից ես որևէ արձագանք դեռ չեմ ստացել, և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա։ Այսինքն ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որի չի պատրաստվում լռության մատնել Հայաստանի ազգային շահերին վերաբերող որևէ հարց և շարունակելու է պաշտպանել դրանք։

Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից։ Նա շեշտել էր, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Նա ասել էր, որ երևի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի։

Գլազն ավելացրել էր նաև․ «Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40