Պետական չաշխատող մեքենան դարձնելու ենք արդյունավետ, սակայն դա չի բերելու կադրային ջարդի. Տիգրան Ավինյանն ամփոփում է քարոզարշավը

06.12.2018 10:52
957

 Հայաստանն ագրարային-հանքարդյունաբերական երկրից վերածել հզոր արդյունաբերություն ունեցող ու բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանող երկրի:

Այս մասին նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա ամփոփեց նաև քարոզարշավի աշխատանքները:

-Պարոն Ավինյան, քարոզարշավի ավարտին մի քանի օր է մնացել: Ասացեք խնդրեմ, այս ընթացքն ինչպե՞ս եք գնահատում թե «Իմ քայլը» դաշինքի, թե Ձեր՝ որպես դաշինքի ռեյտինգային թեկնածուի համար:

-«Իմ քայլը» դաշինքն ակտիվ ու դինամիկ քարոզարշավ է անցկացնում։ Մեր թեկնածուները և նրանց աջակցող թիմը թե՛քաղաքացիների հետ անմիջական հանդիպումների, թե՛ քննարկումների, բանավեճերի և հարցազրույցների միջոցով ներկայացնում են մեր նախընտրական ծրագիրը և Հայաստանի ապագայի տեսլականը։ Ինչ վերաբերում է անձնապես ինձ, ապա պետք է հայցեմ իմ ընտրողների ներողամտությունը, քանի որ չեմ հասցնում լիարժեքորեն ներգրավվել ընտրարշավին՝ կատարելով փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։ Այնուամենայնիվ, երեկոյան, ոչ աշխատանքային ժամերի ընթացքում աշխատում եմ բացը լրացնել և շփվել մարդկանց հետ, ինչի արդյունքում ստանում եմ բազում դրական լիցքեր, որը օգնում է էլ ավելի մեծ վճռականությամբ շարունակել իմ աշխատանքը:

-Ըստ Ձեզ, ընդհանուր առմամբ, ինչպիսի քարոզարշավ է ծավալվում: Արդյո՞ք արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև ծրագրային պայքար տեսնում եք:

-Կարծում եմ, այս քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիները լայն հնարավորություններ ունեն ծանոթանալու տարբեր քաղաքական ուժերի ծրագրերին: Դրանք լուսաբանվում են և՛ ավանդական ԶԼՄ-ների, և՛ սոցիալական մեդիայի միջոցով, ինչպես նաև ներկայացվում են տարբեր հանդիպումների, քայլերթերի և այլ միջոցառումների ընթացքում: Այս նախընտրական քարոզարշավն առանձնանում է բանավեճերի քանակով, որոնց ամենաբարձր մակարդակով ակտիվորեն մասնակցում են նաև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, ինչն ինքնին զգալի մշակութային փոփոխություն է: Ես ինքս արդեն մասնակցել եմ երկու բանավեճի, որոնց ընթացքում ներկայացրել եմ մեր քաղաքական ուժի մոտեցումները:

-Պարոն Ավինյան, տեսակետներ են հնչում այն մասին, որ ընդհանուր նախընտրական պայքարը, կարծես, ծավալվում է «Իմ քայլը» դաշինքի ու ՀՀԿ-ի միջևԱյսպես ասած, փոխհրաձգությունը, չի՞ ստվերում, արդյոքծրագրային բանավեճը:

-Իհարկե, այս քարոզարշավն ամենաիդեալականը չէ« և ցանկալի կլիներ, որ էլ ավելի մեծ ուշադրություն դարձվեր կուսակցությունների ծրագրերին: Մենք առավելագույնս աշխատում ենք մեր ծրագրերը հանրության դատին ներկայացնելու ուղղությամբ, և ես ինքս բազմիցս խոսել եմ մեր տնտեսական քաղաքականության մասին:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության հետ ծրագրային բանավեճին, ապա այն հնարավոր չէ, քանի որ նրանք խոսում են ամեն ինչից՝ բացի ծրագրերից: Նշածս բանավեճերի ընթացքում ՀՀԿ իմ գործընկերը խոսեց, թերևս, ամեն ինչից՝ բացի կուսակցության ծրագրից ու տեսլականից: Ինչու՞: Որովհետև նման ծրագիր չկա: ՀՀԿ-ն տապալել է անցած 20 տարում ծրագրային պայքարը, երկրի կառավարումը և տնտեսությունը, և, ինչպես վերջին օրերի իրադարձություններն են ցույց տալիս, այդպես էլ ոչինչ չի սովորել:

Այո՛, ծրագրային բանավեճը որոշ չափով ստվերվում է, քանի որ Հանրապետականի կողմից մեր ուղղությամբ անընդհատ մերկապարանոց մեղադրանքներ են հնչում« և նրանք տեղեկատվական դաշտ են ներմուծում բազմաթիվ ստեր։ Դրանք պահանջում են մեր կողմից հստակ ու սպառիչ պատասխաններ, որոնք և տրվում են:

-Քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքն արդեն հասցրել է բազմաթիվ հանդիպումներ ունենալ ընտրողների հետ՝ ներկայացնելով քաղաքական, տնտեսական հարցերը: Ո՞րն է ձեր քաղաքական ուժի գլխավոր  ուղերձը տնտեսական առումով:

-Մենք առաջարկում ենք տնտեսական աճի ներառական մոդելը, որի արդյունքում երկրի տնտեսական առաջընթացը յուրաքանչյուր քաղաքացի անմիջապես զգալու է իր ամենօրյա կյանքում։ Տնտեսական աճը պետք է սոսկ վիճակագրություն չլինի, այն պետք է բերի զբաղվածության ավելացում: Աճի արդյունքում առաջացած հավելյալ ֆինանսական միջոցներն ուղղելու ենք որակյալ ու մատչելի կրթական և առողջապահական ծառայությունների հասանելիություն ապահովմանը, ինչպես նաև տրանսպորտային, ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը։

Հայաստանը ագրարային-հանքարդյունաբերական երկրից փուլ առ փուլ վերածելու ենք հզոր արդյունաբերություն ունեցող ու բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանող երկրի: Մարդկային ստեղծագործ միտքն ու կարողությունները տնտեսական աճի հիմնական շարժիչներն են լինելու, և մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի այդ կարողություններն աճեն և արդյունք ապահովեն:

Նոր Հայաստանում աշխատանքն ու գիտելիքն են լինելու արժանապատիվ ու երջանիկ կյանքի հիմքերը, և այսուհետը մեր հայրենակիցները պետք է չլքեն իրենց երկիրն աշխատանքի կամ արդարության փնտրտուքներում:

-Խոսվում է տնտեսական հեղափոխության մասին, ի՞նչ առաջնահերթություններ կառանձնացնենք այդ նպատակի ճանապարհին: Ո՞ր ուղղություններով և ի՞նչ կոնկրետ անելիքների սպասի քաղաքացին:

-Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացումը, գիտելիքի և նորարարությունների վրա հիմնված տնտեսական համակարգի ձևավորումը, արտահանմանը և զբաղվածության ընդլայնմանը միտված ներդրումների խթանումը մեր տնտեսական քաղաքականության անկյունաքարերն են:

Մեր հիմնական գերակայություններն են լինելու տնտեսական բարեփոխումները, տնտեսության բոլոր ճյուղերի մրցունակության խթանման համար պայմաններ ստեղծելը: Մասնավորապես, նախատեսում ենք նվազեցնել վարչարարական բեռը, վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները, պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը։

Մեծ նշանակություն ենք տալիս հավելյալ արժեք ստեղծող ենթակառուցվածքների (ավտոճանապարհներ, ջրագծեր, էլեկտրահաղորդակցության ցանցեր, համացանցի հասանելիություն) զարգացմանը:

Նախատեսում ենք մասնավոր հատվածի հետ շարունակական երկխոսության և կարիքների գնահատման միջոցով բարելավել հանրային քաղաքականությունը: Բացի այդ, յուրաքանչյուր ճյուղային քաղաքականություն իրականացվելու է փաստերի և գիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա:

Վերջապես, որպես գերակա ուղղություններ ուշադրության են արժանանալու բարձր տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող և թեթև արդյունաբերությունը, բարձրարժեք գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը:

-Քարոզարշավի ընթացքում խոսվում է նաև պետական կառավարման համակարգն օպտիմալացնելու մասին: Այս համատեքստում մտավախություն կա, որ պետական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ գործազուրկ կմնան: Այստեղ ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

-Բոլորն էլ կհամաձայնեն, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա արդյունավետ և  ճկուն պետական կառավարման համակարգ: Մենք պետական չաշխատող մեքենան դարձնելու ենք արդյունավետ՝ նպաստելով պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը, ինչպես նաև բարձրացնելով պետական աշխատողների վարձատրությունը: Այս ամենը, սակայն, չի բերելու կադրային ջարդի և գործազրկության. այս բարեփոխումների համատեքստում իրականացնելու ենք միջոցառումներ ռիսկերը չեզոքացնելու համար։

-Պարոն Ավինյան, տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքներ են հրապարակվել, ըստ որոնց, «Իմ քայլը» դաշինքը 60 տոկոսից ավելի ձայն կարող է ունենալ: Կարծում եմ, դուք էլ ձեր ներքին հարցումներն եք անցկացնում: «Իմ քայլը» դաշինքն ի՞նչ ակնկալիքներ ունի:

-Այո, շատերի կարծիքով, «Իմ քայլը» դաշինքն այս ընտրությունների ակնհայտ առաջատարն է, սակայն թե քանի՞ տոկոս կհավաքենք, դա կորոշի միմիայն ժողովուրդը: Բնականաբար, մենք հայցում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն, որպեսզի ավարտին հասցնենք այս տարվա գարնանը սկսված պատմական գործընթացը, ի լրումն քաղաքականի իրականացնենք տնտեսական հեղափոխություն և Հայաստանը անշրջելիորեն դնենք վերընթաց զարգացման ռելսերի վրա:

-Ասացեք խնդրեմ, ընտրություններին հաջողություն գրանցելու պարագայում, դուք Ձեզ օրենսդիր իշխանությունո՞ւմ եք պատկերացնում, թե գործադիրում:

-Այժմ չեմ ցանկանա կանխատեսումներ անել այդ հարցի վերաբերյալ։ Ամեն դեպքում, կլինեմ այնտեղ, որտեղ կկարողանամ առավելագույնս նպաստ բերել Հայաստանի Հանրապետության զարգացմանը ու հզորացմանը։

Աննա Գզիրյան

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10