Պետական պարտքի «կարմիր գիծն» ու տնտեսության քայքայվող առողջությունը

24.07.2024 11:42
570

Հայաստանի պետական պարտքը հատել է 12 միլիարդ դոլարը, ինչը Հայաստանի ՀՆԱ ցուցանիշի կեսից ավելին է, եթե համեմատենք 2023 թվականի տվյալի հետ: Ընդ որում, ավելորդ չէ նկատել, որ 2018 թվականի հեղափոխություն-իշխանափոխությունից հետո պետական պարտքը անցնող վեց տարում աճել է գրեթե կրկնակի: Իհարկե հնարավոր է որոշակի արդարացնող հանգամանք համարել կորոնավիրուսի համաճարակն ու 44-օրյա պատերազմը:

Հատկապես վերջինը իհարկե Հայաստանի տնտեսությանը պատճառեց միլիարդավոր դոլարների վնաս: Այդ իմաստով, պետական պարտքի աճը կարող է ունենալ ռացիոնալ բացատրություններ: Առավել եւս, որ պետական մեծծ պարտքը ըստ էության կարող է բնորոշ լինել անգամ զարգացած տնտեսությամբ երկրների, եւ խնդիրը պարտքի մեծությունը չէ՝ խոշոր հաշվով, այլ այն, թե ինչ տնտեսական միտումներ ու տրամաբանություն է առկա պարտքի տակ գտնվող երկրում: Այսինքն, որքանով է երկիրը այսպես ասած փող աշխատում՝ պարտքը մարելու համար: Հենց այստեղ է, որ, երբ դիտարկում ենք Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերի համատեքստում, ապա պատկերը դառնում է բավականին մտահոգիչ: Մտահոգիչ, որովհետեւ անցնող տարվա առաջին կիսամյակում, օրինակ, պետական բյուջեի մուտքերը թերակատարվել են ավելի քան 120 միլիարդ դրամով:

Իսկ սրա բացատրությունը տվել էր Հայաստանի ֆինանսների նախարարը, ասելով, որ չննայած տնտեսության ցուցանիշներն աճում են, բայց աճողը ոչ հարկունակ ոլորտներն են: Այսինքն, ոլորտներ, որոնք ավելի շատ շահույթ են ապահովում այդտեղ գործող տնտեսվարողներին, սակայն չեն ապահովում համարժեք եկամտային աճ բյուջեի համար: Իսկ այդօրինակ վիճակագրական աճի խթանն էլ այն է, որ ՌԴ հանդեպ պատժամիջոցների պատճառով Հայաստանը դարձել է Ռուսաստանից դեպի այլ շուկաներ եւ այլ շուկաներից դեպի Ռուսաստան ապրանքների ու ծառայությունների տարանցման գոտի: Իհարկե շատ լավ է, որ մենք կարողանում ենք գոնե այդ առումով շահել արտաքին կոնյուկտուրայից, բայց ակնառու է, որ այդ շահը նաեւ որոշակի իմաստով խաբուսիկ է, քանի որ տնտեսության խորքային առողջության ու ամրության հետ ունի քիչ կապ: Միեւնույն ժամանակ, կապը պետք է ստեղծվի վարվող տնտեսական քաղաքականությամբ:

Այստեղ է պետության կարգավորիչ դերը, որ քաղաքականության գործիքներով՝ օրենսդրություն, կառավարության որոշումներ եւ այլն, տնտեսական վիճակագրության աճը կառավարի այնպես, որ ռեսուրսը տնտեսության մեջ «տեղաբաշխվի» այսպես ասած «արդյունաբերահեն» տրամաբանությամբ, այսինքն երկիր հոսող ֆինանսական մեծ ռեսուրսները տնտեսական քաղաքականության միջոցով ուղղվեն արդյունաբերական մեծ նախագծերի, որպեսզի երկիրը կարողանա արտադրել, ստեղծել, վաճառել այդ արտադրանքը եւ փող աշխատել՝ պետական պարտքը սպասարկելու համար: Չէ՞ որ ի վերջո պետական պարտքի սպասարկումից է նաեւ կախված պետության ինքնիշխանության աստիճանը: Այստեղ սակայն, մենք ականատես ենք մի իրողության, երբ պետությունն օրինակ կարող է զբաղվել ելակ աճեցնելու կամ խեցգետին բուծելու բիզնեսի սուբսիդավորմամբ, այն դեպքում,երբ պետական աջակցությունը պետք է ուղղվի ծանր արդյունաբերական նախագծերին եւ դրանց ուղղությամբ խոշոր ներդրումների ներգրավմանը:

Որովհետեւ, եթե Հայաստանում ելակն ու խեցգետինը պետք է աճեցվեն ու բուծվեն պետության աջակցությամբ, ապա այդ դեպքում պարզապես ակնառու է, որ Հայաստանում չկա տնտեսություն, եթե այդ տնտեսությունն ի վիճակի չէ «ինքնուրույն» զարգանալ անգամ այդ ոլորտներում: Հայաստանը տնտեսական քաղաքականության փոխարեն թուլացել ու հաճույք է ստանում արտաքին կոնյուկտուրայից եկող հոսքերից:

www.1in.am

 

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11