Պոչամբարները քաղցկեղի նման ծածկում են երկիրը, հատկապես Լոռին ու Սյունիքը

18.10.2019 14:09
1449

Հայաստանում գործող պոչամբարներն անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, և հետագայում այլ աղետները կանխելու համար պետք է քայլեր ձեռնարկվեն: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի վթարին, ինչի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետը։

«Երբ պոչամբարի ջուրը լցվում է գետը, դա նշանակում է, որ ջրերը բացարձակ թունավորվում են: Այդ դեպքում գետում որևէ կենդանի էակ չի մնա: Բացի այդ, ափամերձ տարածքները կթունավորվեն, և շատ երկար այդ հողային տարածքներն ու գետի հիմքը աղտոտված կմնան: Մարդկանց առողջության տեսանկյունից ևս սա վտանգ է ներկայացնում: Եթե մարդիկ օգտվեն այդ ջրից, եթե այդ ջուրը ոռոգման համար օգտագործվի, այդ աղտոտումը կանցնի բույսերին, սնունդը կթունավորվի»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Նա հավելեց, որ միշտ այդ վտանգների ու ռիսկերի մասին խոսում են, բայց լսող չկա: «Դա անընդհատ կկրկնվի, մի օր այստեղ կլինի, մյուս օրը ուրիշ տեղ կլինի: Աստված չանի, երկրաշարժի պարագայում վտանգները շատ ավելի մեծ կլինեն: Մեր պոչամբարները քաղցկեղի նման ծածկում են երկիրը, հատկապես Լոռին ու Սյունիքը»,- նշեց նա:

Ըստ մասնագետի՝ Հայաստանի պոչամբարներն առհասարակ որևէ չափորոշիչի չեն համապատասխանում և շատ մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար:

«Ես իմ բոլոր զեկույցներում ցույց եմ տալիս հենց պոչամբարների վտանգերը: Տարբեր վտանգներ կարող են լինել, օրինակ, սելավը կարող է լցվել պոչամբար, քանդել, թունավոր նյութերը լցնել գետեր ու ջրային ավազանները: Այդպիսի դեպք մենք 1990-ականներին ունեցել ենք Դաստակերտի պոչամբարի հետ կապված»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանի խոսքով՝ այս վտանգները կանխելու համար պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն պետության կողմից: «Փառք Աստծո, նոր կառավարությունը հանքարդյունաբերությունը որպես գերակա ճյուղ չի հռչակում: Պետք է նոր մետաղային հանքեր չբացել Հայաստանում, իսկ հների հետ կապված մեկ առ մեկ պետք է աշխատանք տանել՝ անվտանգությունը բարձրացնելու համար՝ և հանքերի, և պաչամբարների»,- ասաց նա:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40