Փոխնախարարը ներկայացնում է գյուղատնտեսության աջակցության ծրագրերից օգտվելու կարգը

01.04.2020 15:07
1102

Հայաստանում գյուղացիական տնտսությունները կառավրության կողմից առաջարկված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում գյուղատնտեսության աջակցության ծրագրերից կարող են օգտվել երկու տարբերակով՝ կամ վարկավորմամբ, կամ փոխհատուցում ստանալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջորյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք, արտոնյալ ժամկետ՝ 3-12 ամիս, իսկ ինտենսիվ այգիների դեպքում՝ մինչև 5 տարի արտոնյալ ժամկետ: Արտոնյալ ժամկետում վարկի մարում չի արվում:

«Առաջարկվող ծրագրերը երկու տարբերակով են՝ վարկավորում, փոխհատուցման բաղադրիչ: Քաղաքացին վարկի տարբերակից օգտվելու համար պետք է դիմի ֆինանսական կառույց: Այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է կառավարությանը, նախարարությունն այդ դիմողներին խմբավորում է ըստ թեմաների, նրանց համար կազմակերպում դասընթացեր: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այդ դասընթացներն այս պահին կազմակերպվում են հեռակա: Դասընթացին ավարտին տրվում է հավաստագիր: Այդ հավաստագիրը պետք է ներկայացվի ֆինանսական կառույց, այնուետև յուրքանչյուր ֆինանսական կառույց ինքն է կատարում վարկունակության գնահատումը, որոշում վարկը տրամադրել, թե ոչ»,-ասաց փոխնախարարը:

Առաջարկվում է նաև փոխհատուցման տարբերակ: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունների, խելացի անասնաշենքների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման, ոռոգման համակարգերի ներդրման համար առաջարկվում են փոխհատուցման տարբերակներ: Յուրքանչյուրի համար սահմանված են տարբեր տոկոսներ: «Օրինակ՝ խելացի անասնաշենքների առաջին մոդելի կառուցման համար պահանջվող 11 մլն դրամից 5,5 մլն դրամը փոխհատուցում ենք մենք: Այս դեպքում պետք է դիմել նախարարություն: Օրինակ՝ տնտեսավարողը ջերմատուն կառուցելու համար պետք է դիմի նախարարություն, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և հողի, իր անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը:  Այդ պատճեններն այս պահին կարող են ուղարկվել [email protected] էլեկտրոնային հասցեին: Նախարարությունը դիտարկում է, այցելություն կատարում և տեղազննությունից հետո 5­օրյա ժամկետում կայացնում որոշում»,-ասաց նա:

Խոջոյանը նկատեց՝ ջերմատների կառուցման համար ուսուցման բաղադրիչը կարևոր է: Բոլոր այն մարդիկ, որոնք կցանկանան օգտվել փոխհատուցման բաղադրիչից, պետք է անցնեն 5-օրյա դասընթաց: Դրանից հետո նրանք ստանում են հավաստագիր:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի շարք միջոցառումներ:

Հայաստանում ապրիլի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 571 է, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստերից 2704-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 537 պացիենտ: Հայաստանում ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 31 քաղաքացի:

 ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

https://armenpress.am/

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24