Փորձագետները քաղցկեղածին քիմիական միացություն են հայտնաբերել Ալավերդու տնական հավկիթների մեջ

11.12.2018 16:39
1457

Այս ամռանը Չեխիայի Հանրապետությունից ժամանած մասնագետները ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում հետազոտություն էին իրականացրել ծանր մետաղներով աղտոտվածությունը և դրա ազդեցությունը մարդկանց առողջության վրա պարզելու նպատակով: Այդ նպատակով նրանք վերցրել էին հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի նմուշներ:

Դեբեդ գետից վերցված նստվածքներում հայտնաբերված պղնձի մակարդակները ցույց են տալիս, որ արդյունաբերական ձեռնարկությունների անմիջապես ներքևի մասով հոսող հատվածներից վերցրած նմուշներում պղնձի խտությունները կտրուկ ավելանում են և նույնիսկ հարյուրապատիկ գերազանցում են ֆոնային մակարդակները:

Դեկտեմբերի 10-ին նշված հետազոտությանը մասնակցած գիտնականները Երևանում ներկայացրեցին ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի Շնող համայնքներում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են չեխական «Արնիկա», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունները: Ծրագիրը ֆինանսավորել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Համաժողովին կատարված աշխատանքներն են ներկայացրել Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի մասնագետ Մարեկ Շիրը և չեխական «Արնիկա» կազմակերպության մասնագետ Ժիտկա Ստրակովան:

Ըստ իրականացված հետազոտության՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը բավականին մեծ է, ազդում է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, ինչպես նաև հայտնաբերվել է նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, բնակիչների կողմից պահվող հավերի հավկիթներում:

Խոսելով հավկիթների մասին, փորձագետ Ժիտկա Ստրակովան նշել է. «Ալավերդիում հայտնաբերված դիօքսինների մակարդակը գերազանցում է ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական չափանիշները, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան հինգ անգամ: Ինչպես ցույց է տալիս հավկիթի նմուշների հետազոտությունը, արդյունաբերական աղտոտումն ազդում է սննդամթերքի շղթայի վրա և դիօքսինանման միացությունների առաջացման առումով զգալի վտանգ է ներկայացնում։ Միայն հավկիթի հայերին բնորոշ միջին քանակով սպառումը կարող է հանգեցնել մարդու կողմից դիօքսինների թույլատրելի օրական չափաքանակի խախտմանը, որը սահմանել է Պարենային անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA)»:

Նյութի աղբյուրը` econews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40