ՊՐԾԱԾԸ (մաս 2)

26.08.2015 14:36
3325

Կապանի բնակիչ Սասուն Մանուկյանը շարունակում է մնալ ծանր հոգեվիճակում, որից դուրս գալու միակ ելքը, ըստ էության, անընդմեջ եւ պատվիրված չարախոսությունն է համարում… Գործի են դրվել բոլոր ստոր միջոցները, մասնավորապես՝ նրա ամենասիրած գործելակերպը՝ անանուն եւ կեղծ ստորագրությամբ գրառումների տարածումը ֆեյսբուքում:

Իմ ընթերցողները, մինչդեռ, հրամայելու պես պահանջում են՝ թայ մի դառ այդ ընկածին ու գետնաքարշին, մի շարունակիր բանակռիվը, մանավանդ որ (ըստ ընթերցողների) հայտնի հոդվածում (Պրծածը, 19.08.2015թ.) այնպիսի հաջող դիմանկար է ստեղծվել, որ որեւէ բան ավելացնելու կարիք չկա:

Բայց ուզում եմ ընթերցողների ներողամտությունը հայցել եւ մի վերջին անգամ անդրադառնալ ընդդիմախոսիս հերթական հոդվածին (20.08.2015թ.): «Կոմենտների» հայհոյանքներին չեմ անդրադառնա, քանի որ հայհոյանքը, մանավանդ կեղծված ստորագրությամբ կամ անստորագիր, այդ մարդու այլեւս միակ գործիքն է, ինչը նշանակում է նաեւ՝ Ս. Մ.-ն սպառել է ասելիքը: Իսկ ես իրերն իրենց անունով կոչելու խնդիր ունեմ դեռ:

Նախ՝ հոդված կոչվածի ոճի մասին: Պարան եկած, արմատից կտրված, փալանը փորի տակ ընկած, շաղված ու շաղահարված մարդու ոճ է: Նախադասություններն այնքան են աղավաղված, այնքան խառնաշփոթ ու անհասկանալի, որ դժվարությամբ կարողացա վերծանել նրա ասելիքը: Հետեւաբար՝ արձագանքում եմ միայն շատ թե քիչ հասկանալի մտքերին: Եվ խորհուրդ եմ տալիս նրան՝ հաջորդ անգամ աշխատի՛ր օյաղ վիճակում գրիչ վերցնել, որպեսզի մեր բանավեճը ստացվի:

Վերնագրի մասին՝ «Կոլխոզնիկ-խմբագիր, ձեռ ե՞ս տվել դե խաղա (շախմատի կանոն է)»:

Հետեւյալն ասեմ՝ վերնագրի երկրորդ մասը՝ «ձեռ ե՞ս տվել դե խաղա», Վանո Սիրադեղյանի արտահայտած հայտնի նախադասությունն է, ինչն այս դեպքում իրեն է վերագրել հոդվածի հեղինակը:

Հիմա վերջնականապես կարող եմ ասել՝ Ս. Մ.-ն նաեւ խոսքի մուրացկան է ու գրագող:

Մի խնդրանքս, այնուամենայնիվ, կատարել է նա եւ իր անձնական վերջին նկարներից ներկայացրել իր էջում:

Շատ ուշադիր նայեցի:

Ա՜յ Սասուն, որքա՜ն ես ուռել (չես չաղացել): Անպայման գնա բժշկի մոտ: Դու դեռ պետք ես... Նաեւ մահվանից հետո քո «նշխարները» հետաքրքիր են լինելու դարվինականությամբ զբաղվողների համար: Թվում է, թե հոգեկանիդ հետ տեղի ունեցածը մետաստազ է տվել եւ կրկնվում է ֆիզիկական վիճակիդ վրա: Աստված մի արասցե:

Ընդդիմախոսս նաեւ կատակ է անում՝ «....Կապանն ու կապանցուն հանգիստ թողեք....»:

Հետաքրքիր է, այդ ո՞ր Կապանի մասին է խոսքը:

Արդյո՞ք այն Կապանի մասին է խոսքը, որի պատիվն ու արժանապատվությունը գիշեր-ցերեկ ոտնատակ տվողի եւ պղծողի մոտ վարձկան է զինվորագրվել:

Արդյո՞ք այն Կապանի մասին է խոսքը, որի բնակիչներից ամեն ամիս երկու հազարական դրամ է հավաքում «կաբելայինի» համար՝ առանց օրինական կտրոնի:

Արդյո՞ք այն Կապանի մասին է խոսքը, որի գլխավոր սրբավայր Վահանավանքի 1100-ամյակի պատրվակով (մի քանի տարի առաջ) միլիոնավոր դրամներ հավաքեցին «Վահանավանք» ՀԿ-ի հաշվում (նախագահ՝ Սասուն Մանուկյան) եւ հանրությանը ցույց տվեցին միայն թերթի բացառիկ համարի (նաեւ Ռոբերտ Կամոյանի գեղանկարի) նպատակով ծախսված մոտ 3 մլն դրամը, իսկ մնացածի մասին լռում են մինչեւ հիմա:

Արդյո՞ք այն Կապանի մասին է խոսքը, որի էկոլոգիան աղետալի դարձնող օտարականի հետեւից փախչում էիր՝ երկուսիդ հետապնդող եւ վերջին հայհոյանքները ձեր գլխին թափող «կանաչների» առաջ ու տեսախցիկների հայացքի ներքո (երկուսիդ ստորացած վիճակն արտացոլող տեսապատկերը սփռվեց աշխարհով մեկ):

Այդ Կապանի՞ մասին է խոսքը...

Մի ուրիշ կատակ եւս, որ անում է ընդդիմախոսս՝ «Հերդ մի տարի է՝ փորձում է ինձ վերագրել «ստուկաչ» մականունը»:

Իմ սիրելի՛ ընդդիմախոս, մի փորձիր աղավաղել ակնհայտը: Հայրս չէ, որ քեզ «ստուկաչ» է անվանում: Նախ՝ ինքդ ես քեզ այդպես կոչում. հայցադիմումդ՝ վկա: Եվ հետո, հիշի՛ր, թե երբվանից եւ ինչի համար քեզ կարող էին այդպիսի «պատվանուն» նվիրել: Ընդամենը մեկ հարց. 1990-ականների վերջից սկսած ո՞վ էր թաքուն, ծպտված նկարահանում ընդդիմադիր գործիչների սյունիքյան հանդիպումների մասնակիցներին եւ բերում մարզպետարան: Ո՞վ ծպտված նկարահանեց Բաղաբուրջի հուշահամալիրում Կարեն Դեմիրճյանի պսակադրությունը (հատկապես Դեմիրճյանին ուղեկցող տեղացիներին ի հայտ բերելու եւ պատասխանատվության ենթարկելու նպատակով) եւ ներկայացրեց մարզետարան: Հետաքրքիր է, որտե՞ղ են հիմա այդ նյութերը:

Ընդդիմախոսս անընդհատ հիշում է նախնիներիս փառապանծ գյուղի անունը:

Շոյված եմ անչափ:

Բայց գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր: Քաջարան գյուղի ծագումով այդ գոյությունը 4-5 տարի առաջ լծվել էր անցած-գնացած օլիգարխի անբարո երթին, ով փորձում էր Քաջարան գյուղի (այդ թվում եւ գյուղի բազմադարյան գերեզմանի) տարածքն օգտագործել հանքարդյունահանման նպատակով: Ի դեպ, այդտեղ հանգչում են նաեւ նրա նախնիները, բայց ինքը մոռացավ նաեւ այդ սրբությունը եւ սպասավոր ու կույր գործիք դարձավ այդ կլանի ձեռքին (հիմա էլ նույն կարգով «քիսաչի» է աշխատում անհայտ ծագումով եւ անհայտ կենսագրությամբ օտարականի մոտ):

Եվ այս նկարագրի տեր շնչավորն է ակնարկ անում ուրիշների հայրենի գյուղի մասին՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ ասել է հայրենի գյուղ:

Մի քանի հարցի մասին եւս, որ տեղ է գտել ընդդիմախոսիս վերջին հոդվածում:

Առաջին. տղան անընդհատ շոշափում է հորս անունը, ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ իր ու իր հովանավորների կռիվը հորս հետ է, եւ դա շատ հետաքրքիր է: 10-15 տարի ամենաստոր մեթոդներով կռվեցին «Սյունյաց երկրի» դեմ, բայց թերթն ավելի հզորացավ, ինչից դրդված էլ «ֆրոնտ» են բացել խմբագրի ընտանիքի դեմ...

Մի հարց է ծագում այս պարագայում՝ ո՞վ է այդ տղայի հայրը, որեւէ մեկը Կապանում ճանաչո՞ւմ է նրան:

Հետաքրքրվեցի, եւ մոտ հիսուն հոգի գրեթե նույն պատասխանը տվեցին՝ չեմ ճանաչում, չեմ տեսել երբեք, չգիտեմ նույնիսկ՝ կա՞, թե՞ չկա...

Դրանից հետո միայն հասկացա, թե ինչու է ընդդիմախոսս նեղացած Բարձրյալից եւ ինչու է հայր բառի հանդեպ ատելությամբ լցված:

Երկրորդ. հայրս այդ տղայի ու նրա նախկին եւ նոր հովանավորի համար եղել ու մնում է անհասանելի բարձունք, ինչի համար էլ չեն կարողանում ներել: Բայց քանի որ ընդդիմախոսս լավ հիշողություն ունի, ապա պետք է հիշի իր իսկ պիղծ շուրթերով մի քանի հարյուր անգամ արտահայտած խոսքը՝ ուղղված Սամվել Ալեքսանյանին. «Դուք Սյունիքի անգերազանցելի գրիչն եք, երանի ես երբեւէ հասնեի Ձեր մակարդակին»:

Անկեղծորեն՝ շատ կուզենայի, որ ինքն էլ դառնար նման գրիչ, բայց, ինչպես տեսնում եմ նրա հեղինակած նյութերից, խաբար տանող-բերողի մակարդակից չի բարձրացել:

Պատկերացնո՞ւմ եք, մարդը 20-30 տարի Կապանի հանրությանը ներկայանում է լրագրողի անվամբ, բայց այդ երկու-երեք տասնամյակում գոնե մեկ հիշարժան, գրագետ, մնայուն հոդված չի կարողացել գրել: Ընդամենը փորձել է տպավորություն ստեղծել: Այդպես էլ ապրում է:

Նրա հեղինակած երկու հոդված տեսա «Սյունյաց երկրում». երկու դեպքում էլ, ինչպես հետո իմացա, Սամվել Ալեքսանյանն է նրա խնդրանքով խմբագրել դրանք եւ գրո տեսքի բերել. խմբագիրը հո չէ՞ր հանդուրժելու 54 սխալը մեկ էջի վրա:

Երրորդ. եթե հարյուր հոդված էլ փոխանակենք, միեւնույն է Ս. Մ.-ն (դատելով հայցադիմումից) դատարանում պետք է ապացուցի, որ ինքն է իմ հեղինակած հոդվածում մատնացույց արված «ստուկաչը», որ իր կինն է Կապանում բացահայտված ինչ-որ գողության-ավազակության մասնակիցը, որից դուրս է պրծել եւ ինչպես է դուրս պրծել...

Չորրորդ. սովորելու մասին շատ է խոսում ընդդիմախոսս եւ չի կարմրում, չնայած գրած հոդվածներից ու արտահայտած մտքերից ակնհայտ երեւում է, որ ուշացումով ձեռք բերած դիպլոմը միայն ծխածածկույթ է:

Խորհուրդ է տվել Գորիսի համալսարանի դասախոսներից հարցում անել...

Եվ հարցում արեցի, նաեւ հիշողությանս էջերը թերթեցի: Ու հիշեցի, թե քանի անգամ այդ տղան, տիկնոջ ձեռքը բռնած, խցկվել է մեր տուն՝ կնոջ այս կամ այն քննության կամ ստուգարքի համար նույն Սամվել Ալեքսանյանի բարեխոսությունը խնդրելու:

Հինգերորդ. ընդդիմախոսիս մակարդակին լրիվ ծանոթանալու համար ժամանակ գտա եւ ուսումնասիրեցի «Խուստուփ» կոչված հեռուստատեսության արխիվը, որի վա՜յ խմբագիրն է:

Բա կարելի՞ է Սյունիքի մարզկենտրոնում այդչափ ծիծաղելի հեռուստաալիք ունենալ:

Բա նման հեռուստաալիք ունեցողն իրավունք ունի՞ Կապան բառն օգտագործել:

Հեռուստահաղորդումների արխիվը դիտելիս մի բան հասկացա՝ ոչ ոք երեւի (նախորդ մի քանի դարում) Կապանում այդքան անճաշակություն եւ անարժանապատվություն չի սերմանել, որքան ընդդիմախոսս:

Մի՞թե Կապանի բյուր մտավորականներից ու գրագետներից մեկին չի կարելի զիջել այդ հեռուստատեսության ղեկավարումը:

Շատ կամեցա գտնել ընդդիմախոսիս հեղինակային հաղորդումները (չէ՞ որ խմբագիր է եւ գոնե շաբաթը մեկ անգամ պետք է եթեր դուրս գա), բայց չգտա: Մի՞թե ամաչում է հանրությունից, մի՞թե այդքան շատ է կասկածում իր գիտելիքների վրա, մի՞թե այդ գործն էլ է թաքստոցից ուղղորդում:

Միայն նրա սֆաթը տեսա՝ ժամանակ առ ժամանակ ինչ-որ մարդկանց խմբի մեջ՝ լուրջ մարդու պատրանք ստեղծելու ակնհայտ շարժումներով (երեւի նկարվելու եւ հանրությանն իր գոյության մասին հիշեցնելու համար):

Վեցերորդ. հորս հարցրի (ընդդիմախոսիս խնդրանքով)՝ որտե՞ղ էիր Արցախյան պատերազմի ժամանակ: Պատասխանեց. «Պատերազմի թատերաբեմ դարձած Գորիսի «Զանգեզուր» թերթի խմբագիրն էի»:

Հիմա էլ նա պիտի հարցնի իր հորը (եթե, իհարկե, կա նման մարդ)՝ որտե՞ղ էիր Արցախյան պատերազմի ժամանակ:

Յոթերորդ. հայրս միշտ սիրել է (հիմա էլ սիրում է) Ամանորի նախօրեին Հալիձորի հնձանի գինի բերել՝ մի մասը բաժանելով այլոց: Դե ինչպե՞ս կարող էր գոնե մեկ անգամ քեզ չհիշել. չէ՞ որ դու էիր տարիներ շարունակ առաջինը շնորհավորում մեր ընտանիքի Ամանորը: Եվ ճիշտ ես անում, որ չես մոռանում քեզ մարդատեղ դնելու աննախադեպ եւ բացառիկ այդ օրինակը:

Վերը շարադրվածով հանդերձ բախտներս բերել է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դրսեւորումներ կունենար այդ տղան, եթե ինչ-որ ոլորտում գոնե միջակ գիտելիքներ ունենար, եթե իշխանության լծակ ունենար, եթե գոնե իր ծննդավայրում լուրջ մարդու ընկալում ունենար, եթե փողոցներով կռացած չքայլեր…

Մի անգամ, եթե չեմ սխալվում, այդ պրիմիտիվին նշանակեցին Սյունիքի մարզպետի խորհրդական: Վեց ամիսը բավարար եղավ, որ ամբողջ մարզը ոտքի հանի հայտնի խեղճ ու կրակի դեմ, նրան մեկընդմիշտ շպրտի քաղաքական լուսանցք:

Ինչեւէ, վերահաստատում եմ խոստումս՝ հնչեցրած սույն հոդվածի սկզբնամասում: Այլեւս չեմ արձագանքի ծիծաղելիին (նաեւ նրան խղճալու պատճառով. քրիստոնեական կարգն է պահանջում՝ ընկածին չի կարելի տրորել միչեւ վերջ):

Ի դեպ, ձեւավորվել է Ս. Մ.-ի զազրախոսությունը տարածողների խմբակ: Առաջնորդը Կապանի կոմբինատի նոխազն է՝ հարազատ որդուն օտարած, տրտմած ու մխկած, ձեռքից ձեռք անցած եւ ծրահատված, մակարոնակերպ դարձած կուրտիզանուհու թեւից բռնած: Սրանց մատի շարժումով է, որ Սասունը դարձել է մարիոնետ, պարանի վրա պար եկող: Չխաղա՝ չեն վարձատրի, ուրիշ վարձկան կվերցնեն: Չպարի՝ տվածը հետ կուզեն...

Հա, ուշացումով մի կին եւս վարձակալվել ու քշվել է առաջին գիծ՝ մխերանգ, բխկբխկացնող, ծխացած, թռսխած, ճամփին մնացած:

Առաջիկայում միայն տեղեկություն կտարածեմ հայցվոր ընդդիմախոսիս հայցադիմումի դատական քննության ընթացքի վերաբերյալ: Իսկ հերթական դատական նիստը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում:

Կոչ եմ անում իմ խոսքը հարգողներին ու բարի կամեցողներիս՝ այլեւս դրական գրառումներով նույնիսկ չարձագանքել հոդվածներիս: Թողեք, որ վեճի առարկա հոդվածի դատական քննությունն ընթանա իր բնականոն հունով (հիշեցե՛ք՝ ընդդիմախոսս հենց դա չէ ուզում):

Նույնը խնդրում եմ հարյուրավոր կապանցիներին (հատկապես մտավորականներ ու լեռնահանքային կոմբինատի աշխատակիցներ), ովքեր նաեւ հեռախոսով հավանություն տվեցին իմ հրապարակմանը եւ խնդրեցին հնարավոր ամեն ինչ անել Կապանի կոմբինատը հայտնի անեծք-դեմքերից ժամ առաջ փրկելու համար: Կրկնում եմ՝ թողեք, որ վեճի առարկա դարձած հոդվածիս դատական քննությունն անցնի բնականոն հունով:

ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆ

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25