Պուտինի նոր խոստովանությունը Հայաստանի դեմ կիրառվող ծրագրի վերաբերյալ

01.07.2021 15:40
1262

Իր ավանդական մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Պուտինը խոսել է նաեւ «հայ-ադրբեջանական կարգավորման մասին»։ Նա ասել է, որ «բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան հարցեր՝ կապված ենթակառուցվածքների վերականգնման, սահմանազատման հետ, պետք է համապատասխան աշխատանքներ կատարել Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին, հատկապես այնտեղ, որտեղ սահման ըստ էության չի եղել։ Դա վարչական սահման էր միութենական հանրապետությունների միջեւ։ Մենք հիմա այդ աշխատանքի գործընթացի մեջ ենք»։

ՌԴ առաջին դեմքերի մակարդակով խոստովանություններն այսպիսով համալրվում են եւս մեկով։ Պուտինի առաջին հայացքից խառնաշփոթ գնահատականները սահմանների հարցում մատնում են ՌԴ ծրագրերը, որոնց Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Ըստ Պուտինի՝ Հայաստանի ու «ադրբեջանի» միջեւ տեղ-տեղ պետական (?), տեղ-տեղ խորհրդային-վարչական, տեղ-տեղ էլ սահմանի բացակայությունը լիարժեք երեւակվում է մայիսի 12-ից սկսած զարգացումներին։

«Սահմանի բացակայությունը» այն հատվածներն են, ուր Մոսկվայի հովանավորությամբ ներխուժել են Բաքվի զորքերը։ Դրանք ճշգրիտ համընկնում են ՀՀ տարածքում «անվտանգության միջանցքներին»՝ Սեւ լճից Նախիջեւան եւ Սոթք-Սեւան։ Մոսկվան, ի տարբերություն շրջանում խոշոր խաղացողների՝ չի պահանջել Բաքվի զորքի դուրսբերումը ՀՀ տարածքից, ավելին, դատելով ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարների կցկտուր բացատրություններից եւ Լավրովի՝ Բաքվին տված երաշխիքներից՝ բացառել է հայկական դիմադրության հնարավորությունը։

«ԽՍՀՄ վարչական սահմանը» Սոթք-Խոզնավար գիծն է, որտեղ կանգնելու է ռուսական զորքը՝ ձեւավորելով ռազմական ներկայության ճակատային գիծը կամ ռուս-թուրքական «նոր սահմանը»։

Այդպիսով, Բաքվի զինված ներխուժումներով ու հայ զինծառայողների պատանդառությամբ փորձ է արվում Հայաստանին ստիպել ստորագրել «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրեր, որոնցով պետք է փակվի Արցախի հարցը, «լեգիտիմացվեն» ռուս-թուրքական «նոր սահմանն» ու «ադրբեջանը» որպես պետություն։ Սյունիքի մարզում ռուսական նոր բազայի տեղակայումը Իրանը Հայաստանից կտրելու, Սյունիքի մարզը օտարելու եւ թյուրքական միջանցքը բացելու նպատակ ունի։

Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, ասել է Պուտինը, Նոյեմբեր 9-ի հայտարարությունից հետո ընդունելով նաեւ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության սահմանափակման ծրագրի հեղինակային իրավունքը։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40