Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

21.09.2026 10:06
459

Սիրելի՛ հայրենակիցներ,

հարգելի՛ քաջարանցիներ, ջերմորեն

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։

Անկախությունը պարզապես պատմական տարեթիվ չէ։ Այն մեր ժողովրդի արժանապատվության, ազատ ապրելու կամքի, սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով կերտելու իրավունքի և հայրենիքի հանդեպ անսասան հավատարմության խորհրդանիշն է։

35 տարիների ճանապարհը մեր պետության համար եղել է պայքարի, փորձությունների, կորուստների, ձեռքբերումների ու վերելքների ճանապարհ։ Այս ճանապարհին հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ կարող է դիմակայել ամենածանր մարտահրավերներին, պահպանել իր ինքնությունը և շարունակել կառուցել իր անկախ պետությունը։

Այս նվիրական օրը առանձնահատուկ խոնարհումով հիշում ենք մեր հայրենիքի անկախության և անվտանգության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին։ Նրանց սխրանքն ու հիշատակը մեզ համար ոչ միայն սրբություն են, այլև պարտավորություն՝ ամուր պահելու հայրենիքը, զորացնելու պետությունը և արժանի լինելու նրանց թողած ժառանգությանը։

Այսօր մենք պարտավոր ենք ոչ միայն հպարտանալ մեր անկախությամբ, այլև մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով ամրապնդել այն՝ զարգացնելով մեր համայնքները, ստեղծելով արժանապատիվ պայմաններ մեր ընտանիքների համար, հոգատարությամբ վերաբերվելով երիտասարդ սերնդին և միասնական ուժերով կերտելով ավելի անվտանգ, հզոր ու բարեկեցիկ Հայաստան։

Թող Հայաստանի Հանրապետության եռագույնը միշտ բարձր ծածանվի, մեր պետականությունը օրեցօր զորանա, իսկ խաղաղությունն ու համերաշխությունը հաստատուն տեղ ունենան մեր երկրում և

թող յուրաքանչյուր հայի սրտում անսասան մնա հավատը Հայաստանի ապագայի հանդեպ։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ և մաղթում

խաղաղություն և բարօրություն մեր հայրենիքին։

Մանվել Փարամազյան

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31

Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

05.11.2026 12:57

Կառավարությունը նոր ծրագիր է առաջարկում․ 63-72 տարեկանները կարող են ստանալ մինչև 2 մլն դրամ

05.11.2026 12:32