Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցը շարունակում է հաջողություններ գրանցել

23.11.2015 11:14
2625

«Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի 10-ամյա գործունեությանն անդրադառնալիս որպես հիմնական խնդիր առանձնացրել էինք մշտական հանգրվան չունենալու փաստը: Հերթական այցելության ժամանակ հաճելիորեն տեղեկացանք, որ այդ հարցը մասամբ լուծում է ստացել: Չնայած, ինչպես տնօրեն Մերուժան Աթայանն է նշում,  մարզադպրոցը հիմնադրվելու օրվանից կար կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի  համապատասխան որոշում՝ համաձայն որի՝ «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի նախագահին առաջարկել Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարին Քաջարանի արվեստի դպրոցի շենքի երրորդ հարկի 640 քառ. մետր տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին»:

Ներկայումս տարածքի սեփականաշնորհման փաստաթղթային աշխատանքներով են զբաղվում. նախատեսվում է այնտեղ տեղափոխել վարչական մասը, ըմբշամարտի եւ շախմատի պարապմունքներ անցկացնել: «Կարեւորն այն է, որ շենքի խնդիր այլեւս չենք ունենա: Ճիշտ է, անմխիթար վիճակում է, բայց հնարավոր է  միջոցներ հայթայթել վերանորոգման համար: Ավելի լավ է խղճուկ պայմաններում լինենք, բայց մեր սեփական տարածքում, քան ուրիշի շքեղ նորոգված տարածքում: Ժամանակին մեր իրավունքից չօգտվեցինք, որովհետեւ կոմբինատի մարզահամալիրը բավարարում էր պարապմունքների համար, մտածեցինք, որ մեր քաղաքն է: Հիմա էլ պարապմունքների մեծ մասն այնտեղ է կազմակերպվում, բայց սեփական տարածք ունենալն անհրաժեշտություն էր», - նշեց տնօրենը:

Չնայած որոշ խոչընդոտներին՝ մարզադպրոցը տարբեր մարզաձեւերից շարունակում է հաջողություններ գրանցել: Այս անգամ հերթական հաղթանակը գեղարվեստական մարմնամարզության սաներինն էր: «Հոկտեմբերի 23-26-ը Գյումրիում կայացած «Ավրորա-Քուբ-2015» միջազգային մրցաշարին մասնակցեց վեց մարզուհի, որից Սյուզաննա Ալեքսանյանը եւ Սոնա Մկրտչյանը գրավեցին առաջին, Սոնա Հարությունյանն ու Ելենա Սարգսյանը՝ երկրորդ, Սառա Առաքելյանը՝ երրորդ հորիզոնականները: Ս.Առաքելյանը ձեռքի լուրջ վնասվածք ստացավ, այդ պատճառով երրորդ հորիզոնական գրավեց: Միասնական վարժությունում թիմը զբաղեցրեց երկրորդ տեղ: Ընդհանուր առմամբ ոգեւորիչն այն է, որ ամեն մրցաշարի ընթացքում մարզուհիների առաջընթացը զգալի է: Նույնիսկ մրցաշարի գլխավոր մրցավար Գայանե Ներսիսյանն առաջարկեց նոյեմբերի 1-ին Յալթայում կայացած մրցույթին մասնակցել, բայց ժամանակը կարճ էր նախապատրաստվելու համար», - տեղեկացրեց մարզիչ Ինգա Փարսադանյանը:

Ընդհանուր թվով մրցաշարին մասնակցում էր 130-ից ավելի մարզուհի: Նախորդ երկու մրցաշարերի ձեռքբերումներին արդեն մեր թերթի էջերում անդրադարձել էինք, այս մրցաշարի հովանավորությունը ստանձնել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ հաշվի առնելով Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների նախորդ ելույթները: Հ.Ռոստոմյանը խոստացավ նաեւ երկրից դուրս միջազգային մրցաշարերին նրանց մասնակցությունն ապահովել:

«Արդեն ութ տարի գործող գեղարվեստական մարմնամարզության մարզաձեւի սաները տարեցտարի նոր բարձունքներ են նվաճում եւ դա, նախեւառաջ, շնորհիվ մարզիչների գրագիտության, պրոֆեսիոնալիզմի: Մեր մարզիչներ Ինգա Փարսադանյանը եւ Լիլիթ Աբգարյանը նույնիսկ մրցավարական հանձնախմբում են ընդգրկվում: Նրանք իսկապես իրենց գործի նվիրյալներ են», - ոգեւորությամբ նշում է Մ.Աթայանը:

Մարզիչներից տեղեկացանք նաեւ խնդիրների մասին, պարզվեց, որ հիմնական խնդիրը կոմբինատի մարզադահլիճում է առաջանում՝ կապված պարապմունքների համար հատկացված ժամաքանակից: Նախկինում նման խնդիր չի եղել, այժմ կոմբինատում նույնպես բացվել են որոշ մարզաձեւերից մանկապատանեկան խմբակներ, որոնց պարապմունքներն ինչ-որ չափով խանգարում են: «Մեր խնդրանքն այն է, որ  երեքշաբթի եւ հինգշաբթի օրերի պարապմունքների ժամաքանակն ավելացնեն. չէ՞ որ մեր երեխաների հաջողությունները նաեւ իրենցն են», - նշեց մարզիչ Լիլիթ Աբգարյանը եւ հավելեց, ցավալի է, որ նույնիսկ հաղթանակով վերադարձող սաներին չեն շնորհավորում այնտեղ: «Ես համոզված եմ՝ կոմբինատի ղեկավարությունը տեղյակ չէ, որ նման խնդիրներ կան մարզադահլիճում անցկացվող պարապմունքների հետ կապված, ավելի շատ միջին եւ ցածր օղակների աշխատակիցների ոչ բարյացակամ վերաբերմունքով է պայմանավորված այս ամենը: Եթե մանկապատանեկան մարզադպրոց՝ որպես պետական կառույց, արդեն քաղաքում կա՝ իր համապատասխան մարզիչ-մանկավարժներով, ինչո՞ւ ստեղծել երկրորդը, երբ կարելի է այդ մեկն ավելի կատարելագործել, միասնական ուժերով ավելի մեծ հաջողություների հասնել», - նշեց տնօրենը:

Հատկապես 2005-2006 թվականների եւ 2008թ. ծնված սաների խմբում Քաջարանի մարզուհիները փայլում են, ինչպես տնօրենը նշեց, մրցաշարից առաջ միշտ ասում են՝ եթե քաջարանցիները մասնակցեն, ուրեմն մրցանակային առաջին եւ երկրորդ տեղերն իրենցն են:

Այս մարզաձեւի խնդիրներից է նաեւ համապատասխան չափերի մրցագորգի բացակայությունը: Ինչպես նշում են մարզիչները, եթե այդ գորգն ունենան, հնարավոր կլինի Քաջարանում նույնպես կազմակերպել թե՛ հանրապետական, թե՛ միջազգային մրցաշարեր:

Գեղարվեստական մարմնամարզության մարզիչները շնորհակալություն հայտնեցին սաների ծնողներին, ովքեր աջակցում են թե՛ մարզահագուստի, թե՛ գույքի ձեռքբերման հարցում, Քաջարանի կոմբինատին՝ մարզադահլիճ տրամադրելու, քաղաքապետ Վարդան Գեւորգյանին՝ մրցաշարերին մասնակցելը հովանավորելու, տնօրեն Մերուժան Աթայանին՝ հոգատար վերաբերմունքի, մշտական աջակցության համար:

Վերջերս ծանրամարտ մարզաձեւից նույնպես հաջողություններ գրանցեցին մարզիչ Կարեն Հարությունյանի սաները: Անկախության 24-ամյակի կապակցությամբ Էջմիածնում անցկացված հուշամրցաշարից քաջարանցի պատանի ծանրորդները վերադարձան հինգ առաջին մրցանակային տեղով: Նրա սաներից Վալենտինա Մովսիսյանը պետք է մասնակցեր Եվրոպայի պատանիների առաջնությանը, բայց նրան չընդգրկեցին:

Թեթեւ աթլետ Հրաչյա Ամիրջանյանը Կոլումբիայում կայացած աշխարհի առաջնությունում գրավեց 22-րդ տեղը: «Սյունիքի մարզում, հատկապես շնորհիվ մարզիչ Արսեն Պետրոսյանի, թեթեւ աթլետիկան բարձր մակարդակի վրա է, եւ ես այն համոզման եմ, որ նրա մասին պիտի ամենաբարձր ամբիոններից խոսեն, արժեւորեն նրա ձեռքբերումները», - նշեց Մ.Աթայանը:

Ինչպես նախորդ անգամ նշել էինք, դպրոցում գույքի խնդիր գրեթե չկա, պետությունը լուծում է այդ հարցը: Բռնցքամարտի ռինգը տեղադրել են կոմբինատի մարզադահլիճում, ըմբշամարտի գորգ նույնպես ունեն, իսկ գեղարվեստական մարմնամարզության մրցագորգի համար դիմել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն:

Տեսանելի է, որ մարզադպրոցի տասնամյա գործունեության մեջ ձեռքբերումները գերակշռում են, խնդիրները՝ աստիճանաբար լուծում ստանում, աշխատանքները՝ ընթանում բնականոն հունով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21