Քննարկում խնամատար ընտանիքի կայացման վերաբերյալ

05.07.2016 12:30
1928

Հունիսի 15-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության եւ ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» (2014-19թթ.) ծրագրի քննարկման նպատակով: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համաֆինանսավորվող այս ծրագրի նպատակն է՝ երեխայի խնամքի համակարգի ընթացիկ բարեփոխումների շրջանակներում աջակցել ՀՀ կառավարությանը՝ երեխայի ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքն ու համայնքահեն սոցիալական եւ կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու գործում:

Ծրագրի պատասխանատուները բավականին մանրամասն ներկայացրին ծրագրի նպատակը, փուլերը, որոշ մարզերում ունեցած փորձի արդյունքները եւ այլն, իսկ հանդիպմանը մասնակից շահագրգիռ անձինք ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: 

Այսօր Հայաստանի երեխայի խնամքի եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ներառյալ հատուկ դպրոցներում, ապրում է մոտ 3500 երեխա: Այս իրավիճակը ստեղծվել է սոցիալական պաշտպանության թույլ համակարգի, համայնքահեն ծառայությունների ոչ բավարար թվի եւ վերահսկման մեխանիզմների պակասի հետեւանքով:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ծրագրի ընտրված մարզերի (Սյունիք, Լոռի, Արարատ, Արմավիր) եւ Երեւանի՝ երեխայի խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունների առնվազն 50 տոկոսը վերակազմակերպել ընտանիքի աջակցության բազմաֆունկցիոնալ կենտրոնների: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է, որ ընտրված մարզերի խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ներառյալ՝ հատուկ դպրոցներում գտնվող երեխաները վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Կենսաբանական ընտանիքների բացակայության կամ այն դեպքերում, երբ կենսաբանական ընտանիքի հետ երեխայի վերամիավորումը հնարավոր չէ, նրանց հնարավորություն կընձեռվի ապրելու այլընտրանքային, այն է՝ խնամատար ընտանիքներում: Վերակազմակերպված հատուկ դպրոցների երեխաները կայցելեն հանրակրթական կամ ներառական դպրոցներ եւ խոցելի խմբի այլ երեխաների հետ միասին կօգտվեն համայնքահեն այլընտրանքային ծառայություններից», - նշեց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

Նշված համագործակցության շրջանակներում ընդհանուր առանցքային մոտեցումն ընտանեկան միջավայրում ապրելու երեխայի իրավունքն է՝ կանխելով նոր երեխաների ներհոսքը խնամքի եւ պաշտպանության հաստատություններ եւ միաժամանակ խոշոր հաստատություններից աստիճանաբար դուրս բերելով դրանցում խնամվող երեխաներին՝ սոցիալական դեպք վարողների մասնագիտական աջակցության եւ ընտանիքներին սոցիալական աջակցության փաթեթի տրամադրման միջոցով, ինչը բխում է երեխայի լավագույն շահի սկզբունքից: Նպատակին հասնելու համար ծրագրով նախատեսվում են հետեւյալ միջոցառումները՝ որակյալ սոցիալական ծառայությունների մատուցման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների եւ ընտանիքների համար այլընտրանքային համայնքահեն աջակցող ծառայությունների մատչելիության ապահովում, ընտանիքին փոխարինող այլընտրանքային ծառայությունների համակարգի ամրապնդում, այդ թվում՝ խնամատարության տարատեսակներ սահմանելու, վերջիններիս մշտադիտարկման եւ գնահատման համակարգ ստեղծելու միջոցով, ներառական կրթության համակարգի ամրապնդում բոլոր երեխաներին որակյալ կրթությամբ ապահովելու համար՝ հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոններ ստեղծելու եւ հանրակրթական դպրոցների անձնակազմի եւ տնօրենների վերապատրաստման միջոցով, համապատասխան իրավական եւ կանոնակարգող դաշտի ձեւավորում` երեխայի այլընտրանքային խնամքի եւ պաշտպանության համակարգի բարեփոխմանն աջակցելու համար, հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ սոցիալական նորմերի փոփոխության ապահովում` ներառման նպատակով:

Բացի ՅՈՒՆԻՍԵՖ-ից, որ ծրագիրը համակարգող կառույցն է, ծրագրի համակարգողներն են` «Սեյվ դը չիլդրեն»-ը, «Վորլդ վիժն Հայաստան»-ը, «Հույսի կամուրջ» հկ-ն եւ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում գործընկերները համագործակցում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթութան եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների հետ:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը ներկայացրեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հասմիկ Առաքելյանը՝ առանձնացնելով նաեւ գործընկեր կազմակերպությունների գործառույթներն այս ծրագրի շրջանակներում, քննարկման կարեւորությանն անդրադարձավ համայնքային զարգացման ծրագրի տնօրեն Հայաստան Ստեփանյանը, խնամատարության հայեցակարգի վերաբերյալ խոսեց «Սեյվ դը չիլդրըն» կազմակերպության ներկայացուցիչ Ամալյա Ոսկանյանը, իսկ գլխավոր բանախոսը Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Միրա Անտոնյանն էր:

Խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային այլ ընտանիքում խնամք եւ դաստիարակություն տալն է: Խնամատար ընտանիքն իրավասու մարմինների կողմից ընտրվում, հաշվառվում, վերապատրաստվում եւ որակավորվում է` որոշակի ժամկետով ստանձնելով երեխայի խնամքը եւ դաստիարակությունը մինչեւ երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը կամ խնամատարության կիրառման հիմք հանդիսացող վիճակի փոփոխումը:

Ըստ խնամատարության նոր հայեցակարգի` խնամատար ընտանիքներն ըստ բնույթի լինում են` մասնագիտացված (նախատեսվում է այն դեպքերում, երբ գործ ունենք հաշմանդամություն, ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով, խորը սթրես ապրած (տրավմայի ենթարկված) երեխաների, ինչպես նաեւ անչափահաս մայրերի եւ նրանց երեխաների խնամատարության հետ), ճգնաժամային (նշանակվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամսով երկարացնելու հնարավորությամբ), արձակուրդային (նախատեսված են անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր, այդ թվում` ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի եւ հանգստյան օրերի համար), ընդհանուր (եթե վերը թվարկված խնամատարության տեսակները կիրառելի չեն, ապա ընտրվում է այս տեսակը):

Համաձայն գործող ՀՀ ընտանեկան օրենսգրքի (ընդունված 2014թ. նոյեմբերի 9-ին, վերջին անգամ փոփոխվել է 2015թ. մայիսի 7-ին)` խնամատար ընտանիքում խնամատարության կարող է հանձնվել միայն առանց ծնողական խնամքի մնացած 18 տարին չլրացած երեխան, ում միակ ծնողը կամ ծնողները մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են իրենց ծնողական պարտականությունը պատշաճ կատարելուց, դատարանի որոշմամբ ճանաչվել է անգործունակ, դատարանի կողմից ճանաչվել են մահացած կամ անհայտ բացակայող, կամ համարվում են փաստացի առանց ծնողական խնամքի մնացած:

Խնամատարության կարեւոր առանձնահատկությունն այն է, որ խնամատար ծնողները չեն ընտրում երեխային, այլ երեխայի համար են ընտրվում հարմար ծնողներ: Անշուշտ, խնամատար ծնողները նախապես ծանոթանում են խնամատարության հանձնվող երեխաների պատմությանը, նրանց խնդիրներին, տեղեկանում նրա եւ նրա ընտանիքի կյանքին վերաբերող բոլոր կարեւոր հանգամանքներին մինչեւ երեխայի ընդունումն ընտանիք:

Խնամատարությունը նույն մասնագիտական աշխատանքն է, ինչ որ խնամքի տրամադրումը մանկատներում եւ այլ հաստատություններում: Տարբերությունն այն է, որ երեխան հանձնվում է մասնագետի խնամքին ընտանեկան պայմաններում: Եվ քանի որ այն մասնագիտական աշխատանք է, հետեւաբար վճարվում է` մոտավորապես կազմելով ամսական 130-140 հազար դրամ` հաշվի առնելով երեխայի տարիքը, առողջական վիճակը եւ այլն: Բնականաբար, գումարը պետք է ծախսվի երեխայի կարիքները հոգալու համար:

Խնամատարության տեղի փորձից ելնելով` ոչ մի երեխա չի լքել խնամատար ընտանիքին 18 տարեկանը լրանալուց հետո: Պաշտոնապես երեխային խնամատար ընտանիքում խնամք ստանալու եւ դաստիարակվելու նպատակով հանձնում են մինչեւ նրա չափահաս դառնալը` պայմանագրով նախատեսված ժամկետով: Անհրաժեշտության դեպքում խնամքը եւ դաստիարակությունը կարող է տրամադրվել նաեւ հոգեզավակի տասնութ տարեկանը լրանալուց հետո` պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցության տեսքով:

Վերոնշյալ եւ մի շարք այլ պարզաբանումներ կատարեցին մասնագետները, բայց, ինչպես երեւում է, սա բավականին բարդ գործընթաց է` լի բազում հարցականներով: Ակնհայտ է միայն այն, որ ծրագրի նպատակը մարդասիրական է, եւ մնում է հուսանք, որ աստիճանաբար կավելանան այն ընտանիքները, ովքեր պատրաստ կլինեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային տալ ընտանեկան ջերմություն: Ի դեպ, բանախոսներն անընդհատ շեշտում էին այն միտքը, որ ծրագրի նպատակը խնամքի կենտրոնների, հատուկ ուսումնական հաստատությունների, գիշերօթիկ դպրոցների վերացումը չէ, այլ` երեխային ընտանիքում պահելը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25