Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ. դուրս եկանք՝ պայմանավորվելով, որ քննարկումները շարունակական են լինելու. Էդմոն Մարուքյան

03.10.2018 12:56
1191

ՀՀ վարչապետի ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների քննարկման արդյունքում կոնսենսուս ձեռք չբերվեց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Երեկվա քննարկումների ընթացքում վարչապետը ներկայացրեց իր տեսակետն, այն, ինչ հրապարակեց, որ ինքը հրաժարական է տալու, որից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրի, ԱԺ-ն կարձակվի ու իրավունքի ուժով կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ ու մենք դուրս եկանք՝ պայմանավորվելով, որ այդպիսի քննարկումները շարունակական են լինելու։ Այսօր նաև կառավարության հետ հարցուպատասխան կա, վարչապետը կգա ԱԺ, կարծում եմ՝ խմբակցությունների հետ շփումներ կլինեն»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ խմբակցությունների ներկայացուցիչները պնդել են, թե կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն դրանց անցկացման նախընտրելի ժամանակահատվածը մայիս ամիսն է։

«Վարչապետը հայտնեց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Մեկ ամսվա ընթացքում պատրաստ է նաև ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։ Եթե այն չընդունվի, ստիպված կլինենք ընտրությունների գնալ հին ընտրական օրենսգրքով, որում կա ռեյտինգային ընտրակարգը։ Մենք առաջարկել ենք այն հանել, որովհետև այն հիմնականում օգտագործվել է օլիգարխների կողմից՝ ձայներ կոնսոլիդացնելու համար, սակայն հիմա քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ, եթե անգամ նման առաջադրումներ էլի լինեն, այդ մեխանիզմը չի աշխատի»,- նշեց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խմբակցությունների ներկայացուցիչները նշում էին, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի մինչև արտահերթ ընտրությունները, սակայն անուններ չնշեց։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը  ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ:

Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող  է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որբ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08