Քննարկվեց Ողջու գետավազանային կառավարման պլանի մշակման նախագիծը

11.09.2014 16:00
2402

Հուլիսի 31-ին Կապանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի (ՄԷՋԾ) մասնագետները Ողջու գետավազանային կառավարման պլանի մշակման նպատակով շահագրգիռ կողմերին ներկայացրին գետավազանում առկա բնական եւ մարդածին ազդեցությունների վերլուծության արդյունքները: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի, ինչպես նաեւ մարզպետարանի, համայնքների, տեղական հկ-ների ներկայացուցիչներ:

Վերլուծությունների արդյունքները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդածին ճնշումները եւ հատկապես հանքարդյունաբերական գործունեությունը, կեղտաջրերի հեռացումը բացասաբար են ազդում շրջակա միջավայրի վրա` նպաստելով ջրի եւ հողի աղտոտմանը, կենսաբազմազանության կորստին եւ բնական պաշարների սպառմանը: Հատկապես կարեւորվեց կլիմայի փոփոխության եւ մարդկային գործունեության արդյունքում առաջացած հետեւանքների գիտակցումը` բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման եւ ապագայում դրանց բացասական ազդեցությունների կանխմանը կամ մեղմացմանն ուղղված համապատասխան միջոցառումների պլանավորման համար:

Շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունները գետավազանային պլանավորման գործընթացի կարեւոր մասն են կազմում, որտեղ բոլոր շահառուներին (պետական կառույցներին, մարզային եւ համայնքային կառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին եւ շահագրգիռ քաղաքացիներին) հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները ՄԷՋԾ-ի մասնագետներին` կանխելու հնարավոր բացթողումները եւ վրիպակները: Շահառուների կարծիքները հաշվի կառնվեն Ողջու գետավազանային կառավարման պլանի նախագծի վերջնական տարբերակի պատրաստման ընթացքում, որն ավարտելուց հետո (մինչեւ 2014թ. հոկտեմբեր) այն պետք է ներկայացվի ՀՀ կառավարություն: Խորհրդակցության ընթացքում եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ Ողջու գետավազանի տարածքում ջրային ռեսուրսների որակի եւ քանակի վրա զգալի բացասական ազդեցություն են թողնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Դանդի փրիշս մեթալս» ՓԲԸ-ն, «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն: Դրանց բացասական հետեւանքները կանխելու համար պետք է կատարվեն լուրջ քայլեր, ինչին էլ միտված է «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագիրը, այն է` Հայաստանում ջրային եւ էներգետիկ ռեսուրսների կառավարման փորձի եւ բարելավման, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25