Քոչարյանը հայտարարել է «սորոսական գրասենյակների» գործունեությունն արգելելու կամ խիստ սահմանափակելու մտադրության մասին

13.06.2021 19:12
3592

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրենց իշխանության գալու դեպքում, իր բնորոշմամբ, սորոսական գրասենյակների գործունեությունը կամ արգելվի, կամ խիստ սահմանափակումների կենթարկվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Քոչարյանը նշել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով բնակիչներից մեկի դիտարկմանը, թե «ինչ եք անելու սորոսական բոլոր օֆիսների և լրատվամիջոցների հետ», այն մարդկանց հետ, որոնք դրսից պատվեր են ստանում, և մեր բանակի մասին հարյուրավոր վատ հոդվածներ են գրում։

Քոչարյանի խոսքով՝ այդ գրասենյակների գործունեությունը պետք է օրենքով կարգավորվի։

«Ուղղակի կան օրենքներ, նաև արևմտյան երկրներում, որոնք շատ խիստ արգելում են դրսի ֆինանսավորում նման հարցերով զբաղվելու պարագայում։ Եվ մենք ուղղակի օրենսդրական դաշտ ենք ձևավորելու, որից հետո կամ խիստ սահմանափակումներ կամ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առջև։ Երկու մոդել կա. մեկը արգելում ես, մյուսը՝ անվանում ես, որ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են։ Եվ եթե որպես օտարերկրյա գործակալ, այսպես, այլ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, նաև վերահսկողության տակ կհայտնվեն։ Սա է մոդելն այլ երկրներում, որն այսօր կիրառվում է։ Այստեղ նոր բան հորինել պետք էլ չէ»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21