Սամվել Ալեքսանյանի համար լրագրությունը հավատամք է ու կենսակերպ

31.01.2013 09:38
42144

Ինչ-որ բնագավառի որեւէ անձի գործունեության վերաբերյալ դրվատանքի խոսք ասելու ցանկությունը մարդու մեջ այն ժամանակ է առաջանում, երբ տվյալ բնագավառի ներկայացուցիչն իր օժտվածությամբ վերջինիս զարմացնելով` միաժամանակ նրա համակրանքին է կարողանում արժանանալ:
Սամվել Ալեքսանյանի մասին խոսք ասելու, նրա լրատվական գործունեությունն ավելի մեծ լսարանի առջեւ գոնե մի քանի գրավոր նախադասությամբ արժեւորելու ներքին ցանկություն վաղուց ունեի: Իսկ երբ վերջերս Վահանավանքի 1100-ամյակին նվիրված «Սյունյաց երկիր» թերթի 30/271/ համարում կարդացի Սամվել Ալեքսանյանի առաջնորդող խմբագրականը, այնպիսի ոգեւորություն ու զարմանք էր պարուրել ինձ, որ իմ ցանկության իրականացումը հետաձգելը, երեւի թե` արդեն պարտքի զգացողության վերածված` կծանրանար հոգուս վրա: Եվ հիմա ուզում եմ իմ խոսքը սկսել ոչ թե ինձ անընդհատ զարմացնող նրա լրատվական գործունեությունից, այլ հիացնելու չափ զարմացրած հենց վերոնշյալ խմբագրական հոդվածից:

Ովքեր ծանոթ չեն «Սյունյաց երկիր» թերթում տպագրված Սամվել Ալեքսանյանի հիշյալ առաջնորդող խմբագրականին` նրանց համար պիտի ասեմ, որ այն Վահանավանք հոբելյարի դարավոր գոյությունը փառաբանող մեծարման «կենացախոսք» չէ, որ նման դեպքերում, սովորաբար, հավուր պատշաճի գրվում է: Խմբագրականն իրականում, մեր պատմության հակասություններով լեցուն մի դարաշրջանի հոգեւոր, աշխարհիկ եւ քաղաքական համայնապատկերի վրա, Վահանավանքի ծնունդն ու գործունեությունը ներկայացնող պատմագիտական ամփոփ խոսք է, որում հեղինակը վանքի կառուցման, անվան, տարածաշրջանային առաքելության, նրա հոգեւոր առաջնորդների նկարագրերի եւ ճակատագրերի հետ կապված հարցերը լուսաբանելով` կարողանում է նաեւ դրանց համատեքստում ընդհանրական անդրադարձերով, որն անչափ գնահատելի է, տեսանելիորեն ուրվագծել Սյունյաց աշխարհի մի շատ ընդգրկուն ժամանակաշրջանի պատմական պատկերը:

Ինչպես չզարմանալ, երբ հեղինակը մի վանքի հոբելյանական տարելիցի առիթով խմբագրական հոդված գրելու համար, պատմության հարցերով զբաղվող գիտնականի հետեւողական ջանասիրությամբ եւ բարեխղճությամբ ուսումնասիրել է այդ վանքի կառուցմանն ու գործունեությանը վերաբերող համարյա ողջ պատմական գրականությունը եւ պարզ ու անպաճույճ, պատմական պատումի վերածած իր խոսքի մեջ, հայտնի փաստերն ու եղած կարծիքներն ի մի բերելով` համադրելով ու հակադրելով` կարողացել խնդրո հարցում ունեցած իր տեսակետները պատմագիտության քննախույզ ոգուն հարազատ շարադրանքով հստակորեն հիմնավորել:

Ասվածին միայն կավելացնեմ, որ Վահանավանքի 1100-ամյակի կապակցությամբ Սամվել Ալեքսանյանի գրած խմբագրականը պատմագիտական թեզ կոչվելու բոլոր ատրիբուտները միանշանակ ունի: Սակայն այդ հավակնությամբ այն գիտական աշխարհին ներկայացնելու դեպքում` ըստ իս, լրատվական հոդվածի ոճական տարրեր պարունակող մի քանի փոքրիկ հատվածներ պիտի վերաշարադրվեն:

Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ երկար ժամանակ Սամվել Ալեքսանյանի լրագրողական խոսքին ծանոթ չլինելով` նրա կարողություններին լուրջ չեմ վերաբերվել: Եվ դրա հիմնական պատճառը թերեւս այն էր, որ Խորհրդային Միության տարիներին, երբ նույնանման հերթապահ նախադասություններով ողողված էին բոլոր լրատվամիջոցները, ես թերթ կարդալուց խորշում էի: Թերթի հանդեպ տածած իմ հակակրանքն այնքան խորն էր նստվածք տվել, որ անգամ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության սկզբնական տարիներին, երբ նորաստեղծ թերթերը, հների հետ մրցության մեջ մտած, հետաքրքիր հոդվածներով հեղեղում էին մեր իրականությունը, իմ նախկին տրամադրվածությունն ամենեւին չէր ուզում զիջել իր դիրքերը:

Իսկ երբ վերջապես սկսեցի թերթ կարդալը «սովորել», տեսա, որ փլուզումների մեջ հայտնված անկախացած Հայաստանի տեղեկատվական դաշտին պատուհասել է մի նոր շատ ցավալի իրավիճակ, որում «հարգի» էին խոսքի ազատության ինքնանպատակ պատկերացումներն ու ստահակության հասնող լրատվական դրսեւորումները:

Պղտորություններով հագեցած լրատվական այսպիսի իրականության մեջ ես սկսեցի հանդիպել Սամվել Ալեքսանյանի հեղինակած հոդվածներին: Սկզբում նրա հոդվածներում ձախ երեւալու շինծու պահվածք էի փորձում տեսնել, որը ժողովրդի մեջ հեշտ հեղինակություն ձեռք բերելուն միտված լրագրողական աշխարհի ամենատարածված հնարքներից է: Սակայն տարիների քաղաքացիական իր համառ կեցվածքով նա ոչ միայն տողերիս հեղինակին, այլ ինձ հետ նաեւ շատ թերահավատների «պարտադրեց հասկանալ», որ ինքը լրագրողի անշնորհակալ մասնագիտությանն ամբողջ էությամբ նվիրված մի անխոցելի երեւույթ է, եւ որ իր համար հասարակական կյանքն ախտորոշող, անաչառ լրատվությունը հավատամք է ու կենսակերպ:

Սամվել Ալեքսանյանի հեղինակած հոդվածները վկայում են, որ նա հասարակության այս կամ այն խավի դիմություն կամ ընդդիմություն խաղացող լպրծուն պատվիրակը չէ, այլ հասարակական կյանքում համամարդկային արժեհամակարգ արմատավորել կամեցող լրատվական աշխարհի այն երախտավորներից է, ով իրադարձություններ եւ իրողություններ լուսաբանելիս` միշտ ձգտում է գտնվել լրագրողի առաքելության անկողմնակալ հարթության վրա ու փորձում չդավաճանել իրականությանն ու չաղավաղել ճշմարտությունը:

Կարդալով ժողովրդավար ու իրավական պետությանն անհարիր երեւույթները մերկացնող, շատերին ինքնաբավ թմբիրից արթնացնող, ոմանց ապազգային, ապիկար պահվածքը խարազանող, այս բարդ ժամանակներում ժողովրդի գոյատեւման կամքին կորով ներարկող Սամվել Ալեքսանյանի տարաբնույթ հոդվածները` հիրավի ապշում ես, թե բնությունը որքան կամային լիցքեր ու անսպառ եռանդ է պարգեւել այս մարդուն...

Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի խմբագրական ունակություններին` նախ պիտի ասեմ, որ յուրաքանչյուր թերթ առաջին հերթին ի ցույց է դնում իր խմբագրի աշխարհընկալման ամբողջական պատկերը: Այս ճշմարտության ենթատեքստում պիտի փաստեմ, որ մարզային կարգավիճակում գործող նրա խմբագրած «Սյունյաց երկիր» թերթին հավասարապես խորթ են թե գավառամիտ պարկեշտությունը, թե ամբարտավան գավառամտությունը: Եվ ի լուր ամենքի` պիտի հայտարարեմ, որ ազգային հոգեկերտվածքի վրա խարսխված համամարդկային ընկալումներն են խոսքի ազատության «Սյունյաց երկիր» թերթին ուղեկցող գաղափարական չափորոշիչները:

Ավարտելով խոսքս` վերջում ուզում եմ ընթերցողին հայտնել նաեւ «Սյունյաց երկիր» թերթի վերաբերյալ ունեցած հետեւյալ իմ կարծիքը. առանց դույզն-ինչ տարակուսելու «Սյունյաց երկիրը» ես համարում եմ Հայաստանի Հանրապետության ամենալուրջ եւ առաջնակարգ լրատվամիջոցներից մեկը:
Ընդամենը` այսքանը, եւ իմ բարեմաղթանքները` «Սյունյաց երկիր» թերթի բոլոր աշխատակիցներին...

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11