Սամվել Լալայան. «Հարժիսի տարածքում գտնվող պետֆոնդի հողերի վարձակալության համար մրցույթ կհայտարարվի հուլիսի կեսին»

27.05.2022 11:51
1285

Հարժիս գյուղի մերձակայքում՝ համայնքի վարչական տարածքից դուրս, 300 և ավելի հեկտար վարելահող կա, որի վարձակալության համար տարիներ շարունակ գյուղի բնակիչներն օրինաչափ ու արդարացի հավակնություն են ունեցել և ունեն:

Առաջիկայում լրանում է այդ հողերի վարձակալության գործող պայմանագրերի ժամկետը, ասել է թե՝ մոտակա բերքահավաքից հետո ներկայիս վարձակալները տվյալ հողատարածքները մշակելու իրավունք չեն ունենալու այլևս:

Հարժիսում սպասում են վարձակալության նոր շրջափուլի համար հայտարարվելիք մրցույթին:

«Սյունյաց երկրի» լրագրողի հետ զրույցում Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը հավաստիացրեց. «Հարժիսի տարածքում գտնվող պետֆոնդի հողերի վարձակալության համար մրցույթ կհայտարարվի հուլիսի կեսին»:

Գյուղացիներին հետաքրքրում է նաև անցկացվելիք մրցույթի օրինականությունն ու արդարացիությունը:

Վերջին անգամ, օրինակ, Սյունիքի վայ մարզպետի ուղղակի կարգադրությամբ արգելվել էր վարելահողերը (անկախ մրցույթի արդյունքներից) վարձակալության տալ Հարժիսի այն ընտանիքներին, որոնք իրեն լուրջ չէին ընդունում:

Միևնույն ժամանակ՝ նույնի կարգադրությամբ՝ միատեսակ կատեգորիայի վարելահողերի համար սահմանվել էին տարեկան վարձակալության տարբեր սակագներ՝ «նվիրյալների» դեպքում՝ երեք հազար դրամ, սովորական կամ չեզոք հավակնորդների համար՝ քսան հազար դրամ:

Վայ մարզպետը մի ուրիշ ղալաթ էլ էր արել՝ հանձնարարել էր հնարավորության սահմաններում այդ վարելահողերը տրամադրել ոչ հարժիսցիներին, այլ մերձակա գյուղերից իր սպասավորներին՝ ընտրությունների ժամանակ իրեն ծառայածներին:

Արդյունքում՝ հարժիսցիները զրկվել են այն վարելահողերի զգալի մասը մշակելու հնարավորությունից, որ դարեր շարունակ՝ սերնդեսերունդ, օգտագործել են:

Նման հանգամանքներն են պատճառ դարձել գյուղաբնակների ներկայիս մտահոգությունների համար, իսկ հարցերը շատ հստակ են՝ արդյո՞ք գյուղի պապենական հողերն իրե՞նց կվերադարձվի, թե՞ նորից կբաժանվի մարդկանց քաղաքական կողմնորոշումներին համահունչ՝ անկախ մրցույթի արդյունքներից:

Արդյո՞ք նորից խտրական վերաբերմունք կդրսևորվի վարձակալության գները սահմանելիս:

Համայնքի ղեկավար Սամվել Լալայանն այդ  առիթով նույնպես դիրքորոշում հայտնեց՝ «Սյունիքի մարզպետարանի հետ ամեն ինչ անելու ենք, որ մրցույթն անցնի գործող օրենքի սահմաններում»:

Դե ինչ, գնահատելի է Սամվել Լալայանի դիրքորոշումը, մնացյալը ժամանակը ցույց կտա...

Ի դեպ, Հարժիսում այսպիսի առաջարկություն է շրջանառվում՝ պետֆոնդի վարելահողերը հավասարապես վարձակալության տալ գյուղի բոլոր ընտանիքներին, ընդ որում՝ հավասար պայմաններով: Եվ դրանով խնդիրը կհամարվի լուծված:

Մյուս պահանջը, որ գյուղաբնակները շատ կտրուկ են դնում և պատրաստ են հետամուտ լինել մինչև վերջ, հետևյալն է՝ հարյուրամյակներ շարունակ գյուղին պատկանող վարելահողերը ոչ մի պարագայում չպետք է տրամադրվեն ոչ հարժիսաբնակներին, այլապես դա կդիտվի որպես գյուղը քայքայելու, գյուղից արտագաղթը խրախուսելու  անբարո քայլ ...

Կարծում ենք՝ և՛ Սյունիքի մարզպետարանը, և՛ Տաթևի համայնքային իշխանությունը (Հարժիս գյուղը մտնում է տվյալ համայնքի մեջ) հաշվի կնստեն գյուղի բնակչության ողջամիտ դիրքորոշման հետ...

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40