ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ-ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏ

10.02.2019 12:07
2525

-Սերո, որ մեռնեմ, ինձ կթաղես ա՜յ էն բարձունքում,-գուսանը ձեռքը մեկնեց Թոզ կապի բարձունքը, ուր օրեցօր մեծանում էր քաղաքի նոր գերեզմանատունը:
-Դու մեռիր, Աշոտ, մենք տեղդ կգտնենք,-կատակեց Սերոն:
Գուսանը, քիչ է ասել՝ նեղացավ, նա պարզապես խռովեց ու խոժոռվեց, ուզեց հեռանալ: Սերոն ամուր գրկեց նրան ու լիաթոք ծիծաղեց.
-Աշոտ ջան, ախր ի՞նչ ես անմիտ-անմիտ խոսում… Դու մահ չունես, դու անմահ ես, հավերժ ես… Մահացողը ես եմ, Սևադան է, Էդիկն է, էն պատի տակ կանգնածներն են… Քո մահը քեզանից փախել է՝ քո հանճարից սարսափած…
Գուսանի մթնած դեմքը պայծառացավ, լայն ժպտաց ու թփթփացրեց Խանզադյանի թիկունքին…

Սա Խանզադյանի ու Գուսան Աշոտի համով-հոտով ճեպազրույցներից մեկն է, որ երկրորդել է արձակագիր Էդուարդ Զոհրաբյանը…
Մեր երկու լուսահոգի մեծերի՝ Սերո Խանզադյանի ու Գուսան Աշոտի մեծ բարեկամությունը բոլորին է հայտնի: Ս.Խանզադյանը բարձր էր գնահատում գուսանի տաղանդը և բազմիցս գրել-արտահայտվել է նրա մասին՝ համոզված, որ «գուսանը հավերժ կապրի իր գեղեցիկ երկրի ու ծնող մեծ ժողովրդի հետ»: 
Խանզադյանը գուսանի մասին իր հուշերը կյանքի վերջին տարիներին ամփոփեել է առանձին հուշագրության մեջ՝ «Աշուղ Աշոտ» խորագրով, որը թեև չի ընդգրկվել հեղինակի «Ինչպես հիշում եմ» մեմուարային գրքում, բայց լրացնում-ամբողջացնում է հարազատ դիմանկարների շարքը: Խանզադյանը կյանքի վերջին տարիներին Գուսանի մասին անտիպ, մեքենագիր հուշագրություը Երևանում փոխանցել է Էդուարդ Զոհրաբյանին, ով և հրապարակել է գրության առանձին հատվածները…

ՄԻՐՀԱՎ գրական ակումբ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40