Շարունակում են տնտեսական աճ նկարել. «դմփոց-ռեֆորմներ»-ի թվային մանիպուլյացիան

12.03.2018 11:06
1292

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը շարունակում է տնտեսական աճ նկարել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի ամբողջ արդյունաբերության այս տարվա հունվարի արտադրանքի ծավալը, անցած տարվա նույն ամսի համեմատ, աճել է 13,9 տոկոսով: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրավիճակը կարգավորվել է, որովհետեւ արդյունաբերությունն աճ է արձանագրել: Ավելին` շատերին կարող է այս ցուցանիշը հույս ներշնչել, որ տնտեսությունը սկսում է վերակենդանանալ: Սակայն խնդիրն այն է, որ այդ աճը շարունակում է արձանագրվել հանքարդյունաբերության շնորհիվ, որը կառավարությունը ներկայացնում է թվային մանիպուլյացիաներով` տպավորություն թողնելով, թե «դմփոց-ռեֆորմներ» է գրանցել: Չնայած տոկոսային հարաբերությամբ մշակող արդյունաբերությունը բավական աճել է, բայց արի ու տես, որ բացարձակ թվերով այստեղ մեծ տոկոս է կազմում հենց հիմնային մետաղների արտադրությունը: Այսինքն՝ կրկին գործ ունենք հանքարդյունաբերության հետ, պարզապես տվյալները ներկայացված են այլ տողով: Եւ այսպես` մշակող արդյունաբերության արտադրության ծավալներն այս տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 27.8 տոկոսով: Հանքարդյունաբերության արտադրության ծավալները եւս աճել են՝ 9.8 տոկոսով: Տեղեկացնենք, որ հանքարդյունաբերությունը կազմում է Հայաստանի ողջ արդյունաբերության 27 տոկոսը, այսինքն` մեկ քառորդից էլ ավելին: Իսկ նախորդ տարվա՝ 2017թ. ընթացքում արդյունաբերության ոլորտում 12.6 տոկոս աճ էր գրանցվել, որից 13.9 տոկոսը հանքարդյունաբերության, 15.7 տոկոսը՝ մշակող արդյունաբերության ոլորտում: Բայց երբ այս ցուցանիշները դիտարկում ես բացարձակ թվային արտահայտությամբ, մի փոքր մանրամասն վերլուծում, իրականում միանգամայն այլ պատկեր է պարզվում: Նկատենք, որ մշակող արդյունաբերության հիմնային մետաղների արտադրության ծավալներն այս հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 29.5 տոկոսով` կազմելով 18 մլրդ 72 մլն 700 հազար դրամ: Մինչդեռ անցած տարում, 2016 թվականի համեմատ, հիմնային մետաղների արտադրության ծավալների աճը ընդամենը 7.2 տոկոս է կազմել` 174 մլրդ 928 հազար 300 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են այլումինե փայլաթիթեղի` 18.8, մոլիբդենի խտանյութի` 0.9, կոնվերտորային պղնձի` 13.9, պողպատյա խողովակների` 48.3 տոկոսի հաշվին: Իսկ ցինկի խտանյութի արդյունահանման ծավալները 2.1 անգամ են աճել: Ստացվում է, որ արդյունաբերության աճը անցած տարվա համեմատ հնարավոր է եղել ապահովել միայն նշվածների արդյունահանման, կամ նույնն է, թե ընդերքը դատարկելու հաշվին: Փոխարենը այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն են կտրուկ նվազել` 11 տոկոսով: Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկումներ ունենք, որոնք մշակող արդյունաբերության շնորհիվ թվային տեսքով դեռեւս տեսանելի չեն: Մինչդեռ անցած տարվա ընթացքում, 2016 թվականի համեմատ, պղնձի խտանյութի արտադրության ծավալները ոչ թե անկում են գրանցել, այլ 10.3 տոկոսով աճել են: Ըստ ԱՎԾ-ի` անցած տարում արտադրվել է 428 հազար 500 տոննա պղնձի խտանյութ` 2016 թվականի 388 հազար 500 տոննայի դիմաց: Հայտնի է, որ 2016 թվականի վերջից սկսած պղնձի միջազգային գները աճել են, եւ այդ միտումը շարունակվել է անցած տարում, ինչն էլ անցած տարում զգալի դրական ազդեցություն է թողել արտահանման վրա: Ըստ Լոնդոնի մետաղների բորսայի ներկայացրած տվյալների` անցած տարվա վերջին ամիսներին պղնձի մեկ տոննայի միջին գինը 7000 դոլարի սահմաններում է տատանվել: Պղնձի խտանյութն անցած տարի մեր արտահանման կազմում առաջատարն է եղել: Իսկ դրա թանկացումը միջազգային շուկայում բարձրացնում է արտահանման արժեքն ու լրացուցիչ եկամուտներ ապահովում: Ինչից տնտեսական առումով Հայաստանը կարող է միայն օգտվել: Իսկ պղնձի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները ջանք ու եռանդ չեն խնայել եւ բավականին օգտվել են այդ իրավիճակից: Մասնագետների կանխատեսմամբ` այս տարի եւս հնարավոր է պղնձի խտանյութի ծավալները անկում գրանցեն: Քանի որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի պաշարների ծավալով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում` Քաջարանի պղնձամոլիբդենայինից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերությունների խմբի հիմնադիր Վալերի Մեջլումյանը մտադիր է ընդլայնել արտադրողականության ծավալները, ինչի նպատակով զբաղված է Չինաստանից ներդրումային միջոցներ բերելով: Ասել է, թե զբաղված է գումար հայթայթելով` ընդերքը թալանելու համար:

Սյունէ Համբարձումյան 

armlur.am

09 մարտի 2018թ.

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35