Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերի ղեկավարներին աշխատանքից ազատել են Վահե Հակոբյանի պահանջով՝ Աշոտ Արսենյանի օգտին քվեարկելու համար

07.07.2017 12:04
3163

Շուռնուխը եւ Որոտանը Գորիս համայնքի մեջ մտնող բնակավայրերից են:

Բազմաբնակավայր համայնքի ձեւավորումից հետո Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար է նշանակվել Հակոբ Արշակյանը, Որոտան բնակավայրի վարչական ղեկավար՝ Սուրիկ Օհանջանյանը:

Երկուսն էլ Գորիսի տարածաշրջանում լավ կազմակերպչի, համայնքային փորձառու ծառայողի համբավ ունեն:

Ազգային ժողովի վերջին ընտրության ժամանակ երկու բնակավայրն էլ, ինչպես սյունիքյան շատ բնակավայրեր, մերժել են թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին՝ քվեարկելով Աշոտ Արսենյանի օգտին:

Թվում էր, թե արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, մանավանդ որ Աշոտ Արսենյանն էլ ՀՀԿ թեկնածուներից էր եւ Սյունիքում նկատելի դրական վարկանիշ ունի, բայց…

Ընտրություններից հետո Վահե Հակոբյանը (նախ՝ մարզխորհրդի նիստում) Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցին ներկայացրել է պահանջ՝ անպայման աշխատանքից ազատել ե՛ւ Հակոբ Արշակյանին, ե՛ւ Սուրիկ Օհանջանյանին:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Վաչագան Ադունցը մերժել է համայնքային եւս մի քանի աշխատողի պաշտոնանկ անելու պահանջը (նույն «հիմնավորումով»), սակայն Շուռնուխի եւ Որոտանի ղեկավարների հարցում ընկրկել է…

Գորիսում տարածված կարծիքի համաձայն՝ մարզպետի գորիսյան մունետիկներից մեկը հորդորել է համայնքի ղեկավարին՝ «Գոնե Շուռնուխի եւ Որոտանի ղեկավարներին ազատեք, որպեսզի մարզպետը հանդարտվի ու սկսի համագործակցել Գորիսի իշխանությունների հետ»:

Ի վերջո, Սուրիկ Օհանջանյանը եւ Հակոբ Արշակյանը դիմում են ներկայացրել աշխատանքից ազատվելու «խնդրանքով»: Երկուսն էլ աշխատանքից ազատվել են՝ Հակոբ Արշակյանը՝ մայիսի 31-ին, Սուրիկ Օհանջանյանը՝ հունիսի 6-ին:

Այսպիսով՝ Շուռնուխ եւ Որոտան գյուղերի ղեկավարներն աշխատանքից ազատվել են միայն այն բանի համար, որ իրենց ղեկավարած բնակավայրի ընտրողների մեծագույն մասը քվեարկել է Աշոտ Արսենյանի օգտին:

Միգուցե եւ մարդկային ճակատագրերի հանդեպ այդ կամայականությունը եւս անուշադրության մատնեինք, եթե համոզված լինեինք, որ մարզպետի կամայականությունները դրանով կավարտվեն:

Պարզվում է՝ Վահե Հակոբյանի համառ պահանջով աշխատանքից ազատվել է նաեւ Գորիս քաղաքի թիվ 4 ՆՈՒՀ-ի տնօրեն Էլենորա Կարապետյանը, ով նախադպրոցական հիմնարկի լավագույն ղեկավարներից մեկն էր համայնքում, ով պաշտոնավարման ընթացքում գնահատելի փոփոխություններ է կատարել մանկապարտեզում: Բայց Էլենորա Կարապետյանը, Վահե Հակոբյանի կարծիքով, ուներ մեկ «աններելի թերություն», նա Վաչագան Ադունցի քրոջ դուստրն է:

Ահա այդ «աններելի թերության» համար էլ երիտասարդ ու եռանդուն տիկնոջը, իր գործի նվիրյալին ազատել են աշխատանքից:

Այդ ամենից հետո, անշուշտ, տեղին կլիներ հայհոյել Վաչագան Ադունցին՝ մարզպետի քմահաճությունները հեզությամբ կատարելու համար, բայց… Վաչագան Ադունցը՝ նախ՝ կարողացել է մերժել եւս մի քանի աշխատակցի պաշտոնանկ անելու ապօրինի պահանջը, ապա փորձել է (թեկուզ եւ նվաստացուցիչ գնով) վերականգնել մարզպետարան-Գորիս համայնք համագործակցությունը, որն ի վերջո չի դադարել պատրանք լինելուց:

Այդ ամենը, սակայն, չի մնացել անցյալում, դեռեւս պետական ու իրավական գնահատականի չի արժանացել այդ ամենը, մարդկանց ճակատագրերի հետ խաղացողները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել…

Մինչ այդ Վաչագան Ադունցը պետք է հնարավորինս արագ շտկի թույլ տված կոպիտ սխալը եւ աշխատանքում վերականգնի Հակոբ Արշակյանին, Սուրիկ Օհանջանյանին եւ Էլենորա Կարապետյանին:

Հակառակ մոտեցումը բացատրություն չի կարող ունենալ ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական առումով:

Մյուս կողմից՝ դա կունենա նախադեպային նշանակություն, եւ մարզպետն այլեւս քիթը չի խոթի այնտեղ, որտեղ ինքն օրենքով սահմանված լիազորություն չունի:

Հիմա խոսքը Վաչագան Ադունցինն է, ով պարտավոր է նախապատվությունը տալ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ ոչ թե գործակից լինել մարզպետի վրիժառությանը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24